Պաուլո Կոելո
Մի անգամ, երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:
-Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա, ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ, երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում: Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:
-Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի` փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:
-Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի` փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:
-Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ, քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ վառել, այդ ժամ աշխարհը խավարի մեջ կընկղմվի: