Անգլիական դաստիարակություն

Վերլուծություն

Անգլիական դաստիարակությունը ինձ շատ դուր եկավ: Հետաքրքրեց այն փաստը, որ նրանք 4 տարեկանից արդեն հաճախում են դպրոց: Բայց ինձ թվում է այդ փաստը միքիչ ավելորդ է, 4 տարեկանը դեռ մանուկ է և դեռ կարող է խաղալ և իր մանկությունը վայելել: Շատ դուր եկավ այն փաստը, որ նրանք շաբաթը մեկ են տնային կատարում: Եւ ինձ թվում է, որ փոքրիկ երեխանների համար ել հարմարությունները Օրինակ՝Ամեն մի խանութում կա երեխային խնամելու և կերակրելու սենյակ, ամեն մի ռեստորանում և սրճարանում` մանկական սեղան-աթոռներ: Ամենուրեք կան հարմարեցված մայթեր ու աստիճաններ փոքրիկների սայլակների համար: Ինձ նաև հետաքրքրեց,որ ծնողները կազմակերպում են իրենց երեխայի կրթությունը հենց իրենց տնում, հետաքրքիր կլինի եթե մի օրով տանը սովորես, բայց ոչ ամբողջ տարին: Ախր շատ կձանձրանաս առանց ընկերները դպրոցը ուրախ չէ:Նաև շատ լավ է,որ երեխանները խաղալուց հետո կամ ուտելուց հետո հավաքում են խաղալիքները, կարքի են բերում սենյակը և հավաքում աղբը: Դա շատ լավ է, որ փոքր ժամանակից սկսել մաքրությունը պահպանել: Նաև միքիչ անկապ փաստ գտա,որ 3-4 տարեկանից պետք է արդեն գրել-կարդալ և անգամ օտար լեզուն սովորել: Նաև կցանկանայի, որ մեր դպրոցում ել շաբաթը մեկ գնանք լողավազան:Բայց պետք է ասեմ, որ Անգլիայի դաստիրակչությունը շատ տարբեր է մեզնից: Կարող է մի քանի մանրուքն էր, բայց նման չէ: Սա իմ կարծիքն է: