Ցանկացած մարդկանց խմբի համագործակցություն, միավորում, այդ թվում նաև կրոնական նպատակ ունի դառնալ բացարձակ իշխանություն իր ազդեցության ոլորտում, այսինքն որոշակի պայմաններում և իրավիճակներում վերածվել բացարձակ իշխանության։ Ակնհայտ է, որ անհատը որպես սկզբմունք չի կարողանում պաշտպանել իր շահերը՝ արդարությունը, այդ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում միավորվել որևէ խմբի մեջ, որպեզի կարողանա իրացնել իր իրավունքը։ Խմբերի ձևավորման հիմքերը կարող են լինել տարբեր, ազգակցական, մասնագիտական, կրոնական և այլ, սակայն նպատակը մնում է մեկը, պաշտպանել յուրաքանչյուր անհատի շահերը։
Նախնական շրջանում քարանձավում կազմված տոհմային միավորումներն ամբողջությամբ կատարել են իրենց գործառույթները, եղել է տեղային արդարություն, պաշտպանվել է յուրաքանչյուրի շահերը, իսկ առաջնորդներն ավելի շուտ տուժվել են իրենք, քան թույլ են տվել որևէ մեկի շահերի ոտնահարում։
Հազարավոր տարիներ համայնքային միավորման գոյությունն արդարացվել է և եղել է միակ գործող համակարգը, ներհամայնքային կյանքում եղել է բացարձակ հավասարություն, իսկ արտահամայնքային կյանքում բացարձակ թշնամություն։
Հազարավոր տարիներ մարդկությունն ապրել է ձևավորված հավասրակշռված միջավայրում բնության մեջ և բնության հետ, փոխադարձ հարգանքի միջավայրում։ Նման վարքագիծ յուրահատուկ է նաև կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչների, Ձմռան գալուն պես գայլերը կազմում են միավորվում են բնության պայմաններին դիմակայելու համար։
Համայնատիրական կարգի կործանումը կատարվել է հանկարծակի հզոր անհատի անմիջական մասնակցությամբ, միջնորդությամբ և առաջնորդությամբ։ Առաջնորդը որպես կանոն պետք է լինի ճնշված, տուժված միջցեղային պայքարի արդյունքում, թույլ տոհմի կամ ցեղի ներկայացուցիչ։ Առաջնորդն օգտագործելով միջտոհմային, միջցեղային հակասությունները, ճարպկորեն օգտագործելով կրոնական և էթնիկ գործոնները և հիմնականում շահը, տալով թշնամիներին թալանելու իրավունք սկսում է հավաքել ցեղերին իր ենթակայության տակ, տեսնելով միավորման առավելությունները՝ ցեղերն սկսվում են միավորվել սնդիկի նման, արքունիքը ձևավորվում է նախաձեռնող ցեղի կողմից, առաջնորդի նախաձեռնությամբ, սակայն դրական փոփոխությունները զգում են ամբողջ էթնիկ համակարգը, վերանում են սահմանները։ Ծնվող պետությունը մեր իմացած ժամանակակից պետական համակարգերից չէ, ովքեր ի վիճակի են զենք վերցնել դառնում են զինվորներ, տնտեսության դոմինանտ ճյուղը դառնում է թալանը։ Ձևավորվում է ընդհանուր շահ, որի դրական՝ օգտակար արդյունքները զգում է յուրաքանչյուր ընտանիք և անհատ։ Միավորված էթնոսը վերածվում է անհաղթահարելի ուժի, իսկ առաջնորդը աստված՝ բառի իսկական իմաստով, սկսվում է աշխարհի նվաճման գործընթացը։ Կայսրությունն ընդարձակվելով չի կարողանում կառավարվել մեկ կենտրոնից և սկսվում է բաժանվել տեղական կառավարիչների՝ առաջնորդների միջև, աստիճանաբար հսկայական բանակի ուժերը ջլատվում են, այսինքն կիսվում են չնայած քանի դեռ կենդանի է մեծ առաջնորդը մարդ աստծո՝ առաջնոդի, կամքը կատարվում է անվերապահորեն։
Պետության ծնունդն աղետ է։ Մարդկությանը հայտնի են կենդանիների վարքագծի նմանօրինակ դրսևորումներ, երաշտների ժամանակ ճռիկների հարձակումները, որոնք սև ամպի նման ոչնչացնում են ամեն բուսականը կամ առնետների հարձակումները սովի և պատերազմի պայմաններում։ Կենդանիների նման վարքագիծը միանգամայն արդարացի համարվում է աղետ, իսկ մարդկությանը նորի և առաջադիմականի ծնունդ, ինչու։
Նոր առաջացած էթնիկ միությունն աղետ է մնացած բոլորի համար։ Ամենակարող կայսրությունը ոչնչացնում է բոլոր մնացածներին, որոնք տարբերվում են իրենցից։ Թալանող և սպանող բանակի առաջ չի կարողանում կանգնել ոչ մեկը, բոլոր հզորները և քաղաքակրթվածները ավերվում և ջնձվում են երկրի երեսից։ Շարժումը նման է որպես մասայական ոչնչացման զենք արգելված կաստետային ռումբին, պայթունից պոկված յուրաքանչյուր բեկորը որոշակի հեռավորության վրա նորից է պայթում։ Այս ամենը վերջ չի ունենա, եթե մի գեղեցիկ օր չդադարի ապրել մեծ առաջնորդը։ Շատ դեպքերում մահվանից հետո մեծ առաջնորդի ներկայությունը գաղտնի է պահվում կամ վերածվում է լեգենդի, Չինգիզ–խանի գերեզմանը հայտնի չէ, Իսկ Արիացիների մեծ առաջնորդ Ռամը բարձրանում է սարը և չի վերադառնում, ապրում է հավերժ։ Ցավոք բացի Հնդկականից այլ աղբյուրներ չկան։
Մեծ առաջնորդից հետո մահվան կայսրությունը բաժանվում է մի քանի մանր կայսրությունների։ Թալանը մնում է տնտեսվարման դոմինանտ ձևը։ Շատ կայսրություններ այդ վիճակից դուրս չէն գալիս։ Հոնական մեծ կայսրությունից հետքեր չի մնացել։ Հզորները ուտում են խնձորը, խնձորի ծառը, խնձորի ծառի տիրոջ ոչխարները, խնձորի ծառի տիրոջ երեխաներին, խնձորի ծառի տիրոջը, հետո ուտում են իրենց նախկին զինակցին, նրա երեխաներին, վերջում իր երեխաներին և մահանում են թշվառության մեջ։ Այլ երկրներ ավերելու համար չունեն առաջնորդ, իսկ մասնատված հերոսները կործանում են անզորությունից, քանի որ բացի պատերրազմելուց ուրիշ բանի ընդունակ չեն։
Գտնվում են նաև խելոքները։ Տեղական էլիտան պահպանում է իր միասնականությունը, Ստրկացված հպատակները զբաղվում են տնտեսությամբ, այդ թվում առևտրով և վաշխատությամբ, իսկ թալանը դառնում է ավելի քիչ, բայց պարբերաբար, որը կոչվում է հարկ, սա արդեն ժամանակակից պետության սաղմերն են։
Կա նաև 3–րդ տարբերակը, կայսրության քայքայումից հետո մեկ այլ տարածքում ամեն ինչ վերադառնում է նախկին տեսքին, բնակչությունը վերադառնում է համայնատիրական կարգերին և անհրաժեշտ նախադրյալների առկայության դեպքում ստեղծվում է նոր կայսրություն, այսպես եղավ Գոթերի հետ, որոնք համարյա զավթեցին ամբողջ Եվրոպան։
No comments:
Post a Comment