(Հարի Փոթերը և Փիլիսոփայական Քարը)
Ջ․ Ք․ Ռոուլինգ
Ջ․ Ք․ Ռոուլինգ
Համոզված եմ, որ այս գիրքը ընդհանրապես կարիք չունի վերլուծության և բացատրության։ Բոլորին այն ծանոթ է, այն աշխարհի ամենակարդացված գրքերից է, և բոլորն էլ կցանկանային այս գիրքը կարդալ։ Բայց մարդիկ կան, ովքեր մտածում են, որ ֆիլմից հետո անհետաքրքիր կլինի գիրքը կարդալը։ Եկեք ձեզ մի գաղտնիք բացեմ. գրքի մեջ այնքան բան կա, որ ֆիլմում չկա։ Գիրքը շաա՜տ հետաքրքիր էր։ Անպայման պետք է կարդալ այն։ Մեր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կա երկու տարբերակ այս գրքից։ Մեկը 2016-ի թարգմանություն է, իսկ մյուսը կարծեմ 2002-ի թարգմանություն է։ Երկուսն էլ կարդացել եմ, բայց կառաջարկեմ նոր տարբերակ։ Գտնում եմ, որ նորի թարգմանությունը ավելի լավն է։Չնայած, երբ կարդում ես գրքի անգլերեն տարբերակը, այն արդեն շատ տարբեր է։ Գիրքը նաև նրանով է լավ, որ այն կարդալուց հետո կարող ես ֆիլմը նայել և համեմատել քո երևակայության մեջ ստեղծվածի հետ։ Մոռացա տեղեկացնել, որ 2 հատորը դեկտեմբերին արդեն հասանելի կլինի։ Հաճելի ընթերցում։
No comments:
Post a Comment