Մի փոքր Ամանորի մասին


Related imageՍովորաբար Ամանորյա շարադրությունները որախ են լինում, լավ կողմերն են միշտ շեշտում, հուսալով գալիք տարվան երջանկություն և առողջություն։ Բայց եկեք մի կողմ դնենք այդ ամենը և թվարկեմ այն բաները, որոնց պատճառով ես չեմ սիրում Ամանորը։ Բոլորս նկատում ենք Ամանորի մոտենալը, ոչ միայն հարևանների տան զարդարանքներից այլ նաև երթևեկության խցանումներից, երբ բոլորը շտապում են խանութներով իրենց գնումները կատարելու։ Նոր տարին մոտենում է, իսկ հինը հեռանում։ 2016 տարին այդքան էլ արագ չանցավ, հակառակը՝ այն շատ դանդաղ անցավ իմ համար, և ես շատ ուրախ եմ նրան հաջողություն ասելուն, և իհարկե ողջույն 2017-ին։ Ձեզ մոտ հարց առաջացավ երևի, ինչո՞ւ չեմ սիրում Ամանորը, այն աշխարհում ամենահիանալի, հետաքրքիր, որախ և զվարճալի տոներից է։ Ես շատ եմ սիրում Ամանորը՝ սիրում եմ ընտանիքով հավաքվել, շրջապատված լինել այն մարդկանցով, ովքեր քեզ սիրում են։ Ես իրոք այն շատ եմ սիրում, բայց նաև լինում են դեպքեր, որտեղ այն տանել չեմ կարողանում։ Օրինակ՝ այնպիսի լավ նվեր գտնել, որը կհամատասխանի այն մարդուն, ում ուզում ես նվիրել, արդյո՞ք նա կհավանի սա, թե ավելի լավ է սա վերցնեմ և ամենաշատը, որը չեմ սիրում այն է, երբ այնքան մտահոգվում ամենալավ նվերը գտնելու մասին ու մոռանում ենք, թե նվերը իրականում ինչ է նշանակում։ Նվերը չենք նվիրում իրար, որպեսզի մի այդպիսի լավ նվեր էլ մենք ստանանք, այլ, նվերը այն վերաբերմունքն է, որը դրսևորում ենք իրար հանդեպ։ Եվ Ամանորը նվերների մասին չէ՝ մի մոռացեք. դա այն զգացմունքների մասին է, որոնք չենք կարող փաթեթավերել և դնել տոնածառի տակ։ Չէ ո՞ր մենք չենք կարող փաթեթավերել՝ սերը, երջանկությունը, կարոտը և այլն։

No comments:

Post a Comment