Friday 24 March 2017

Արվեստ


I don’t say everything, but I paint everything
Այս հանրահայտ խոսքերը Պիկասոյինն են։ Բոլոր արվեստագետներն էլ արվեստ ստեղծելիս ունեն իրենց նպատակը: Բոլորն էլ դրա մասին արտահայտվում են, բայց բոլորն էլ տարբեր ձևակերպումներով, քանի որ նրանք արվեստը նույն ձևով չեն ընկալում և նույն կերպ չեն ստեղծում: Բայց մի բան կա, որ բոլորին միացնում է իրար։ Դա այն է, որ բոլորն էլ արվեստ են ստեղծում:
Իսկ ինձ համար արվեստն այն է, երբ մարդիկ  առանց  բառերի են արտահայտում իրենց մտածածը կամ զգացածը։ Ինձ համար  արվեստի գործը արվեստագետի հաղորդագրություն  է, որը ինձ զգացողություն, ասելիք է փոխանցում։ Արվեստը այնտեղ է, որտեղ խոսքեր չկան։ Եվ սա միայն չի վերաբերում նկարչությանը։ Ես խոսում եմ արվեստի բոլոր ճյուղերի մասին՝ կինո, երաժշտություն, պար և այլն։ Ռեժիսորի գործը, բացի ֆիլմը նկարելուց, մարդկանց իր մտահղացումը  փոխանցելն է, փորձ՝ նոր ձևի մեջ նրանց նոր բան ասելու։ Երաժշտությունը երբ լսում ես, դու չես լսում, քանի որ այն ուղղակի գեղեցիկ է հնչում: Դու լսում ես, որովհետև այն քեզ մի բան է հիշեցնում կան նոր զգացողություն է  առաջացնում, որ երբեք չէիր զգացել։ Իսկ երբ պարում ես, խաղաղվում ես և քեզ շատ ավելի թեթև ես զգում։ Եվ երբ հանդիսատեսը տեսնում է քո պարը, նա նույնպես զգում  է քո հոգու թեթևությունը, և դու դա նրան ես փոխանցում։ Ինձ թվում է՝ Արվեստը հոգու հայելի է։ Այն մեզնից դուրս է հանում այն,  ինչը մենք չենք կարող խոսքերով արտահայտել։

Friday 17 March 2017

Մի մոռացիր քո յուրօրինակության մասին

Image result for flower tumblr pics ramashka


Բոլոր մարդիկ ունեն իրենց աշխարհայացքը, իրենց միտքը, իրենց սիրտը, իրենց մարմինը և հոգին։ Ամեն մարդ  տարբերվում է մյուսից ըստ այս ամենի։ Մենք դրանով տարբերվում ենք կենդանուց, տարբերվում ենք առարկաներից: Հենց դրանցով էլ մենք յուրահատուկ ենք  բոլորս։ Բայց ոչ բոլորս ենք հասկանում մեր յուրահատկության կարևորությունը։ Շատերս փորձում ենք նմանակել ինչ-որ հաջողակ մարդու, ուզում ենք դառնալ ինչ-որ մեկը, որը  մենք չենք՝ մոռանալով մեր ինքնության կարևորությունը։ Մենք այս աշխարհում ունեցել ենք այնքան հայտնի մարդիկ, և դա շատ ուրախալի փաստ է: Բայց վատն այն է, որ մենք փորձում ենք նրանց նմանվել և դառնալ նրանց նման գեղեցիկ, հարուստ, բարի, հաջողակ: Մոռանում ենք, որ մենք էլ ունենք հենց այդ նույն հատկությունները, ուղղակի այլ կերպ արտահայտված։ Յուրահատուկ ենք բոլորս այս կյանքում, յուրահատուկ են կենդանիներն ու  առարկաները։ Ոչ մի կրկնակ մեզնից չկա, մենք միակն ենք։ Եվ մեր ինքնատիպությունը պահելու համար մենք պետք է մեր յուրօրինակ լինելը ցույց տանք աշխարհին, և կոչ անենք, որ մյուսներն էլ նույնը անեն, այլ ոչ թե ստիպենք նրանց, որ դառնան մեզ նման։ 
Մի մոռացիր քո յուրօրինակության մասին։