Pages

Wednesday 24 May 2017

Փոխադրություն


Այս դեպքը պատահել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր թշնամու դեմ 30 տարի: Պայքարը տևեց մի ամբողջ կյանք, քանի որ թշնամին էլ հզոր էր:  Եկավ բարենպաստ պահը,  թշնամին ընկավ ձիուց և Օմարը հարձակվեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը և ամեն ինչ կավարտվեր: Սակայն հենց այդ պահին թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը մաքրեց դեմքը և ասաց. 
Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին զարմացավ:

Ինչ եղավ,-ասաց նա,- ես 30 տարի սպասել եմ այս պահին, երբ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ և ամեն ինչ կվերջանա: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ինչ եղավ քեզ:

Tuesday 23 May 2017

Ուսումնասիրում ենք 5-րդ դասարանցիների բլոգները

Image result for blogԸնկերներով ոսունասիրեցինք մեր 5-րդ դասսարանի սովորողների բլոգները։ Նախագծի իմաստը այն է, որ մեր իմացածը և անցածը փոխանցենք 5-րդ դասարանցիներին, որպեսզի ավելի լավ զբաղվեն բլոգավարությամբ։ Մի խոսքով կներկայացնեմ իմ կարծիքը բլոգների մասին։

Thursday 4 May 2017

Մի փոքր իմ քաղաքի ճարտարապետության մասին

Related imageՈրպես ապագա ճարտարապետ՝ վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել  մեր Երևանի ճարտարապետությանը։ Նկատել եմ, որ մայրաքաղաքի ճարտարապետությունը մի ընդհանուր պատկեր չի կազմում։ Եթե ամեն մի շինություն վերցնենք ու առանձին նայենք, ամեն ինչ լավ է, լավ է դիտվում։ Բայց երբ բոլորը միավորում ենք,  նայում ենք որպես մի ամբողջություն, արդյունքը մայրաքաղաքին վայել չէ։