Monday 25 September 2017

Ալեքսանդր Դյուման ~Ասկանիո ~

Related image

Վեպը քեզ տանում է 1500-ական թվականներ: Այն հիանալի պատմում է արվեստի մասին և հռչակավոր արվեստագետ Բենվենուտո Չելլինիի մասին: Իհարկե գիրքը այդքան էլ նրա մասին չէր ինչքան երկու սիրահարների, որոնց ճանապարհին կային հազարավոր խոչնդոտներ, սակայն Չելլինին շատ մեծ դեր էր խաղում: Գրքում վատ դերեր կային, բայց ես նրանց չար չէի համարի, բոլորը ունեյին իրենց լավ ու վատ կողմերը: Այս թվականներում բոլորն միայն իրենց մասին էին մտածում, եթե ինչ-որ մեկը ընկնում էր իրենց ոտքի առաջ, նրան սպանում էին սառնասրտորեն:

Wednesday 13 September 2017

Սեր և Ատելություն

Սեր և ատելություն, երկուսն էլ սկիզբ են առնում սրտից,բայց գնում տարբեր ուղղությամբ: Երկուսն էլ կուրացնում ու խաբում են: Երկուսն էլ միմյանց համար մահացու թույն են: Այնքան տարբեր,բայց միևնույն ժամանակ այնքան նման: Երկուսն էլ ժամանակի ընթացքում մեծանում են, խոշորանում, զարգանում քո փոքրիկ սրտում, իսկ, երբ սահմաններն անցնում, մեծանում են, գրկում ամբողջ հոգիդմարմինդ ու ղեկավարում ամեն մկան ու միտք: Երկուսն էլ աշխատում են շատ խաբուսիկ ու աննկատ: