Ջրհորի մոտ



Համաշխարհային Առաջին պատերազմի տարիներին Ավստրայում, շաբաթից ավելի կռվում էինք, մեկ մենք էինք վրա տալիս, մեկ ավստացիները, բայց միշտ այնպես էր լինում, որ դիրքերը պահում էինք։ Պատերազմը պատերազմ, ծառավը խեղտում էր։ Մեկ-մեկ տակառով ջուր էին բերում, բայց բոլոր զիվորների  համար տակառով ջուրը հերիք չէր լինում։ Ջուր սկսեցին չբերել, և մնացինք առանց ջուր։ Մեր և ավստրացիների միջև մի ջրհոր կար։ Սակայն ոչ ոք համարձակություն չուներ, որպեսզի երևար ավստրացիների աչքին։ Հանկարծ կնկատեն շարժում և առանց մտածելու կկրակեն։
-         Ախ այդ ջրհորը․․․ այդքան մոտիկ ու այդքան հեռու։
-         Տղերք, կատակը մի կողմ, ո՞վ կգնա ջուր բերելու։
Մի քանիսը բացականչեցին, թե այո, եկեք փորձենք։ Մի քանիսն էլ համաձայն չէին։ Վերջի վերջո որոշեցինք վիճակահանություն անենք։ Թղթի վրա գրեցինք մեր անունները, ու զինվորներից մեկի գլխարկի մեջ լցրեցինք ու քաշեցինք։ Ես էի ընել։ Երկու տարի ազատվեցի, որ հիմա գնամ ու մեռնեմ։ Բայց չէի ուզում, որ տղանները մտածեին, թե վախենում եմ։ Երկար խոտերի կողմով ՝ չոքելով մոտենում էի ջրհորին։ Հասա ջրհորին, երկու քարին հենված հանգիստ շունչ քաշեցի։ Սակայն նոր հասկացա, որ դա չէր դժվարին մասը։ Դժվարը ջուր բերելն էր։ Հենց այդ պահին հիշեցի, որ գրպանումս թաշկինակ ունեմ։ Մի ձեռքով բարձրացրեցի ու թափ տվեցի, մինչ այդ մյուս ձեռքս ջրհորից ջուր էր լցնում տակառի մեջ։ Ավստրյացիները այս նկատելով չկրակեցին։ Լցրեցի ջուրը ու արագ վազելով հասա մեր դիրքեր։
-Ոււռաա, Ուռաա,- տղերքը բացականչում էին։
Այդ ջուրը շատ արագ խմեցինք։ Տղերքը ասացին, թե եկ նորից գնա ջուր բեր։
Բայց փորձանքը մի անգամ է պատահում։ Այս անգամ որ գնամ կարող է կրակեն։ Բայց նորից գնացի թաշկինակս վեր թափահարելով ու ջրով հետ եկա։ Ավստրյացիները սա տեսնելով, նրանք էլ փորձեցին ջուր բերել, սպիտակ կտորը թափ տալով։ Այս տեսնելով շատ ուրախացանք։
Սկսեցինք մենք էլ մեկ  երկու հոգով գնալ, իսկ հետո ամբողջ խմբով։
Ջրհորի մոտ հանդիպեցինք նրանց և սկսեցինք իրար հետ ծիծաղել, ուխրախանալ և այլն։
Նրանք մեզ հաց էին տալիս մենք նրանց ծխախոտ։ Այսպես լավ տրամադրությամբ հետ եկանք դիրքեր, սկսեցինք քննարկել դեպքերը։ Ու մտածում էինք, թե ինչ սրտով պետք է կռվենք նրանց դեմ։ Եվ այդ պահին հրամանն ստացանք կրակելու։

No comments:

Post a Comment