Thursday 29 November 2018

Սոց․ հարցում «Հանքարդյունաբերություն»

Նպատակ
  • Ինչ գիտեն ընկերներս, տարեկիցներս հանքարդյունաբերության մասին
Նախագծի ընթացքում
  • ուսումնասիրել ոլորտը, խնդիրները
  • կազմել առանցաքային հարցեր
  • կատարել հարցազրույցների շարք
Տեխնիկա
  • Նախագծի իրականացման ընթացքում օգտագրծվելու է ` Սեբաստացի TV-ի տեսաձայնագրող տեխնիկան։
Արդյունք
  • Արդյունքում կունենանք տեղեկատվական հարցազրույցների շարք
  • Կկատարենք հանրային իրազեկում
Նախագծի ղեկավար ՝ Մարթա Ասատրյան, սովորողներ ՝ Տիգրան Արամյան, Նանոր Հովհաննիսյան, Եվա Բերբերյան

Wednesday 28 November 2018

Աշնան ամփոփումը Դիլիջանում

Ամեն տարի աշնան ամփոփումը դիլիջանում ունենում է իր յուրովի գեղեցկությունը։ Դիլիջանն իր բնությամբ է, որ գերում է բոլորին։ Այս անգամ աշնան ցեխերի, սառը քամու և մեռած տերևների հետ Դիլիջանն իր մեջ պահում է իր խորհրդավորությունը։ Այս տարի մեր այցը, շատ ավելի ուսումնական ստացվեց, այն առումով, որ շրջեցինք երեք տարբեր հաստատություններով։ Երեքն էլ իրարից շատ տարբեր։ Ոչ մեկը չունեին «սովորական» դպրոցի սահմանված արժեքներ։ Եթե չիմանայինք, թե ուր ենք գնում, հաստատ նրանց դպրոց չէինք անվանի։ Մի խոսքով, այցելեցինք Դիլիջանի գիշերօթիկ հաստատություն, որն աշխատում էր տիպիկ կարգուկանոնով։ Երկրորդը Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ, թեկուզ եղել էի, բայց այս անգամ մեզ ուղեկցեցին այն դպրոցի տարածքի այն հատվածներ, որտեղ դեռ չէինք եղել։ Երրորդը UWC-ն էր, Դիլիջանի միջազգային քոլեջը, որը հենց այնպես էր, ինչպես պատկերացնում էի։ Այս երեք դպրոցներն այնքան տարբեր էին, բայց միևնույն ժամանակ բոլորի առաքելությունն ի վերջո նույնն էր։ Տարբեր էին միայն կիրառվող մեթոդները։ Դիլիջանի մեղմ և հանգիստ բնությունը քաղաքից հետո փրկություն էր։ Աշնան վերջին շաբաթում էինք գնացել։ Այդպիսով միքիչ ցուրտ էր, և համարյա այն ոսկե աշունը փոխակերպված էր ամբողջովին մեռեծ աշնան, բայց այս եղանակն, իհարկե, ամփոփելով տեսանք ձմռան սկիզբը։ Ներկա եղանք մեղմ տեղացող ձյանը, որի ընթացքում ուշ գիշերը զբոսնելիս ասես երազում լինեինք։ Հանդարտ տեղում էր ձյունը և կարծես մի քանի րոպեով կտրված լինեինք ամբողջ աշխարհից։ Ճամփորդություն չեմ համարում դեպի Դիլիջան մեր ճամփան։ Այնքան եմ կապնվել տեղի հետ, որ ասես ճամփորդության փոխարեն վերադառնամ տուն։

Tuesday 27 November 2018

Ագաթանգեղոսի հայոց պատմությունը


Ագաթանգեղոսը մեզ հայտնի է որպես ոսկեդարի պատմիչ, նա հեղինակել է «Հայոց պատմություն» երկը: Այդ երկը նաև կոչվել է «Գիրք սուրբ Գրիգորիսի» կամ «Պատմություն և վարք սուրբ Գրիգորի»:
Վարկած կա, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա «Հայոց պատմություն» երկը նա գրել է V դ.- ի 1- ին կեսին:
Ագաթանգեղոսի անունն ունի հունական ծագում և թարգմանաբար նշամակում է «բարի հրեշտակ»,  «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր:
Իր երկի առաջաբանում հեղինակը ներկայանում է լատիներեն և հունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ- ի հրամանով գրել իր պատմությունը: «Պատմություն Հայոց» աշխատության հիմանակն նյութը ընդգրկում է չորրորդ դարի դեպքերը, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ- ի պայքարը նրանց դեմ, ինչպես նաև Տրդատ Գ- ի կողմից քրիստոնեությունը 301թ.- ին պետական կրոն հաստատելը: Գրքի մեջ զետեղված են նաև դիցաբանական պատմություններ, որոնք հիմնված են իրական պատմական փաստերի վրա: Այս աշխատության մասին առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին:
Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական- գեղարվեստական արժեքը։
Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է III դարի և IV դարի սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։
Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։
Առաջին մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ–պարսկական պատերազմներին, այս մասում հեղինակը պատմում է Արշակունիների տապալման և Իրանում գահակալված Սասանյանների, հայերի հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև 3- րդ դարի վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների մասին և  գրել է Հռիփսիմյան կույսերի հրաշապատումը:
Երկրորդ մասը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Սա մեզ է հասել հայերեն բնագրով, բայց որոշ թարգմանություններում այն բացակայում է՝ հունական, արաբական և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ Այս բաժինն ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որն էլ հիմնականում դրվագներով է ներկայացված: Ավելի մանրամասնորեն ներկայացված է արծարծված Ա. Երրորդության և Արարչագործության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները:
Երրորդ մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։ Ագաթանգեղոսն այս գրքում պատմում է հին հայկական հեթանոսական տաճարների ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների մասին, հայ վերնախավի ու ժողովրդի մկրտության, եկեղեցիների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին:
Ագաթանգեղոսի երկը, որպես Հայաստանի պատմության աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ ներկայացնում է Հայաստանի դարձը, նյութեր հայ հեթանոսական կրոնի և ժողովրդական հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների՝ քրիստոնեության ու հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը։ Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին։
«Պատմություն Հայոցը» միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն, լատիներեն և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ`   միջնադարի 9 լեզուներով։ Առաջինը և ամենակարևորը հուն. թարգմանությունն է (VI դ.), որն ամբողջությամթ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում։ Ագաթանգեղոսի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել Է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։
«Պատմություն Հայոց»–ի գիտ. արժեք ունեցող առաջին հրտարակությունը լույս Է տեսել Վենետիկում 1835-ին, իսկ քննական հրատարակությունը՝ 1909թ.-ին Թիֆլիսում, իսկ 1983թ.- ին աշխարհաբար թարգմանվել է Երևանում:

Thursday 8 November 2018

Մխիթարյան միաբանության զինանշանը


01_48
Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր`  Ո.Կ.Վ.Ա., դրանք  «Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության» նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Քանի որ իրական  մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսի Ավետարանը:

Sunday 4 November 2018

Palabras Para Julia/ Խոսքեր Խուլիաի համար

Palabras Para Julia
José Agustín Goytisolo 
 Խոսքեր Խուլիաի համար 

Դու չես կարող հետ վերադառնալ
Քանզի արդեն կյանքը առաջ է հրում քեզ
Ինչպես մի անվերջ ոռնոց,
Աղջիկս, ավելի լավ է ապրել
Մարդկանց ուրախությամբ
Քան լաց լինել  խուլ պատի առջև։    
Քեզ կզգաս հետապնդված
Քեզ կզգաս մոլորված կամ մենակ
Գուցե ցանկանաս ծնված չլինել։

Ես լավ գիտեմ, որ քեզ կասեն
Թե կյանքը չունի  նպատակ
Թե դա մի թշվառ հարց է։
Այդ ժամանակ  հիշիր միշտ
 Այն, ինչ մի օր ես գրեցի
Մտածելով  քո մասին,
ինչպես հիմա եմ մտածում
Կյանքը գեղեցիկ է, դեռ կտեսնես
Ինչպես հակառակ բոլոր վշտերին -  
Կունենաս ընկերներ, կունենաս սեր։
Միայն մի մարդը, մի կինը
Առանձին վերցրած, մեկ առ մեկ
Ասես փոշի լինեն, ոչինչ են։
Բայց երբ ես  խոսում եմ քեզ հետ,
Երբ գրում եմ քեզ այս բառերը,
Մտածում եմ  նաև ուրիշ մարդկանց մասին:
Քո ճակատագիրը ուրիշների մեջ է,
Քո ապագան`  հենց քո կյանքը,
Քո արժանապատվությունը՝ բոլորինը։
Ուրիշները սպասում են դիմակայելուդ,
Որ նրանց օգնի քո ուրախությունը,
Քո երգը նրանց երգերում է։
Այդ ժամնակ հիշիր միշտ
Այն, ինչ մի օր ես գրեցի
Մտածելով  քո մասին,
ինչպես հիմա եմ մտածում
Երբեք չհանձվես ոչ էլ  մեկուսանաս
Ճամփեզրին, երբեք չասես,
էլ չեմ կարող և այստեղ հենց կմնամ
Կյանքը գեղեցիկ է, դու կտեսնես


Թե ինչպես հակառակ բոլոր վշերին
Կունենաս ընկերներ, կունենաս սեր։
Այլ ամեն ինչում  չկա ընտրություն
Եվ այս աշխարհը, ինչպես որ կա,
Կլինի ամբողջ  քո ժառանգությունը։
Ներիր ինձ, Չեմ կարող ասել
Ուրիշ ոչինիչ, բայց դու հասկացիր
Որ ես դեռ ճանապրահին եմ։
Եվ միշտ միշտ հիշիր
Այն, ինչ մի օր ես գրեցի
Մտածելով  քո մասին,
ինչպես հիմա եմ մտածում
Tú no puedes volver atrás
porque la vida ya te empuja
como un aullido interminable.
Hija mía es mejor vivir
con la alegría de los hombres
que llorar ante el muro ciego.
Te sentirás acorralada
te sentirás perdida o sola
tal vez querrás no haber nacido.
Yo sé muy bien que te dirán
que la vida no tiene objeto
que es un asunto desgraciado.
Entonces siempre acuérdate
de lo que un día yo escribí
pensando en ti como ahora pienso.
La vida es bella, ya verás
como a pesar de los pesares
tendrás amigos, tendrás amor.
Un hombre solo, una mujer
así tomados, de uno en uno
son como polvo, no son nada.
Pero yo cuando te hablo a ti
cuando te escribo estas palabras
pienso también en otra gente.
Tu destino está en los demás
tu futuro es tu propia vida
tu dignidad es la de todos.
Otros esperan que resistas
que les ayude tu alegría
tu canción entre sus canciones.
Entonces siempre acuérdate
de lo que un día yo escribí
pensando en ti
como ahora pienso.
Nunca te entregues ni te apartes
junto al camino, nunca digas
no puedo más y aquí me quedo.
La vida es bella, tú verás
como a pesar de los pesares
tendrás amor, tendrás amigos.
Por lo demás no hay elección
y este mundo tal como es
será todo tu patrimonio.
Perdóname no sé decirte
nada más pero tú comprende
que yo aún estoy en el camino.
Y siempre siempre acuérdate
de lo que un día yo escribí
pensando en ti como ahora pienso.






¿Cómo aprendimos a medir el tiempo?/Ինչպե՞ս սովորեցինք ժամը չափել/


¿Cómo aprendimos a medir el tiempo?


Ինչպե՞ս սովորեցինք ժամը չափել

Ամեն օր, ամբողջ օրվա ընթացքում մենք նայում ենք ժամին ։ Բայց երբևէ հարցրել եք ձեզ, թե որտեղից է գալիս ժամանակի վերահսկումը, ինչու է այդքան կարևոր իմանալ ժամը, Ով է հայտնագործել ժամացույցը, և ինչու են ժամանակային գոտիները այդքան շատ։

Ժամանակի չափման առաջին ձևը արեգակնային ժամացույցն էր, և մեզ հասած տեղեկություններից, առաջին արեգակնային ժամացույցները քարակոթողներ են որոնք մինչև հինգ հազար տարվա պատրություն ունեն  ։ Արեգակնային ժամացույցները ժամը ցույց են տալիս հարթության վրա /նետված/ ստվերի միջոցով։ Այն առարկան, որը ցույց է տալիս ստվերը,  կենտրոնում տեղադրված մի փայտ է, կոչվում է գնոմոն ։ Լավ կառուցված արեգակնային ժամացույցը կարող է մեծ ճգրտությամբ չափել ժամանակը։ Նույնիսկ օգտագործվել են մինչ ժամանակակից շրջանը, որպեսզի վերահսկեն ժամացույցների աշխատանքը




Սակայն  արեգակնային ժամացույցները ունեն իրենց սահմանափակումները, նրանց պետք է, որ արևը  շողա, հետևաբար գիշերները, երբ մութ է ,չեն աշխատում՝: Ժմանանակի ընթացքում` ժամանակի ընթացքը չափելու համար , տարբեր  հնարքներ են օգտագործվել օրինակ, մոմերը և խունկի ձողիկները, որոնք սպառվում էին որոշակի  արագությամբ  և օգտագործվել են ավազե ժամացույցի հետ միասին։  Ավազի ժամացույցները պարունակում են շատ մանր ավազ, որը հաստատուն արագությամբ անցնում  է անցքով` ցույց տալով այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է մինչև ողջ ավազը կթափվի անցքով։





Այնուամենայնիվ ավազե ժամացույցի ծագումը անհայտ է, չնայած 14 դարի սկզբին ավազի ժամացույցը  լայնորեն օգտագործվում էր, հատկապես նավերի տախտակի վրա, քանի որ նավի շարժումը չէր ազդում ավազի ժամացույցի վրա հակառակ ուրիշ սարքերի։ Մեխանիկական ժամացույցը հայտնագորվել է 13  դարում, որը բերեց մեծ փոփոխություններ ժամանակի չափման մեջ։ Ժամանակակից ժամացույցը հիմնված էր ժամացույցի տատանվող ճոճանակի վրա կամ կվացային բյուրեղապակու տատանումների վրա, որը շատ ավելի ճշգրիտ էր քան ավազի ժամացույցը։




Այսօր , գիտական ժամանակի հիմքը վարկյաների անընդմեջ հաշվարկ է` աշխարհի շուրջ ատոմային ժամացույցի հիման վրա` հայտնի  որպես Միջազգային Ատոմային ժամանակ։ Իսկ ինչու ՞է կարևոր ժամանակի չափումը։ Ժամանակը կարգավորում է մեր առօրյա կյանքը և հնարավոր է դարձնում ճշգրիտ կերպով մեր շփումը ամբողջ աշխարհով մեկ։ Առանց նման համակարգի կունենանք խնդիրներ մշակույթի, սոցիալական կառուցվածքների, կապի եւ բիզնեսի ոլորտում։ Վերցնենք ամերիկյան երկաթուղու համակարգի օրինակը։




19-րդ դարի կեսերին, ամեն երկաթուղային  սովորաբար օգտագործում էր իր ժամատախտակը` կենտրոնական գրասենյակի տեղական ժամանակին համաձայն։ Եվ գնացքների ժամատախտակը հրապարակվում էր իրենց սեփական ժամանակացույցով։
Յուրաքանչյուր խաչմերուկ, որը  սպասարկում էր տարբեր երկաթողիներ,  և այն ուներ յուրաքանչյուր երկաթուղու համար նախատեսված ժամացույց, յուրաքանչյուրն իր տարբեր ժամանակային գոտիով:
Նյու Յորքի և Բոստոնի միջև հեռավորությունը 2  աստիճան է, կամ 8 րոպե, որը կարող է տարբերությունը լինել հասնելու կամ կորցնելու քո գնացքի կապը ինչը կարող է որոշիչ լինել մի գնացքից մյուսը հասցնելու կամ չհասցնելու հարցում։ Եթե Նյու Յորքի և Բոստոնի միջև եղած տարբերությունը 8 րոպե է ,պատկերացրեք Բոստոնի և Ավստրալիաի տարբերությունը։





Ժամային գոտիները տարբերությունները հարթեցնում էն այդ տարբերությունները և դարձնում հաղորդակցությունը ավելի պարզ։ ժամային գոտին մի տարածաշրջան է երկրի վրա, որն ունի ստանդարտ միասնական ժամ։ Գոյություն ունեն 40  ժամային գոտիներ Երկրի վրա, քանի որ ամենավաղ և ամենաուշ գոտիների տարբերությունը 26  ժամ է։ Ցանկացած օրացույցի ամսաթիվ գոյություն է ունենում մոլորակի վրա մի որևէ կետում 50  ժամ։ Այսպիսով հաջորդ անգամ, երբ ինչ որ մեկը հարցնի, թե Ժամը քանիսն է՞, քո պատասխանը հնարավոր է լինի շատ ավելի բարդ, քան ինչ նախկինում էր։