Sunday 4 November 2018

¿Cómo aprendimos a medir el tiempo?/Ինչպե՞ս սովորեցինք ժամը չափել/


¿Cómo aprendimos a medir el tiempo?


Ինչպե՞ս սովորեցինք ժամը չափել

Ամեն օր, ամբողջ օրվա ընթացքում մենք նայում ենք ժամին ։ Բայց երբևէ հարցրել եք ձեզ, թե որտեղից է գալիս ժամանակի վերահսկումը, ինչու է այդքան կարևոր իմանալ ժամը, Ով է հայտնագործել ժամացույցը, և ինչու են ժամանակային գոտիները այդքան շատ։

Ժամանակի չափման առաջին ձևը արեգակնային ժամացույցն էր, և մեզ հասած տեղեկություններից, առաջին արեգակնային ժամացույցները քարակոթողներ են որոնք մինչև հինգ հազար տարվա պատրություն ունեն  ։ Արեգակնային ժամացույցները ժամը ցույց են տալիս հարթության վրա /նետված/ ստվերի միջոցով։ Այն առարկան, որը ցույց է տալիս ստվերը,  կենտրոնում տեղադրված մի փայտ է, կոչվում է գնոմոն ։ Լավ կառուցված արեգակնային ժամացույցը կարող է մեծ ճգրտությամբ չափել ժամանակը։ Նույնիսկ օգտագործվել են մինչ ժամանակակից շրջանը, որպեսզի վերահսկեն ժամացույցների աշխատանքը




Սակայն  արեգակնային ժամացույցները ունեն իրենց սահմանափակումները, նրանց պետք է, որ արևը  շողա, հետևաբար գիշերները, երբ մութ է ,չեն աշխատում՝: Ժմանանակի ընթացքում` ժամանակի ընթացքը չափելու համար , տարբեր  հնարքներ են օգտագործվել օրինակ, մոմերը և խունկի ձողիկները, որոնք սպառվում էին որոշակի  արագությամբ  և օգտագործվել են ավազե ժամացույցի հետ միասին։  Ավազի ժամացույցները պարունակում են շատ մանր ավազ, որը հաստատուն արագությամբ անցնում  է անցքով` ցույց տալով այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է մինչև ողջ ավազը կթափվի անցքով։





Այնուամենայնիվ ավազե ժամացույցի ծագումը անհայտ է, չնայած 14 դարի սկզբին ավազի ժամացույցը  լայնորեն օգտագործվում էր, հատկապես նավերի տախտակի վրա, քանի որ նավի շարժումը չէր ազդում ավազի ժամացույցի վրա հակառակ ուրիշ սարքերի։ Մեխանիկական ժամացույցը հայտնագորվել է 13  դարում, որը բերեց մեծ փոփոխություններ ժամանակի չափման մեջ։ Ժամանակակից ժամացույցը հիմնված էր ժամացույցի տատանվող ճոճանակի վրա կամ կվացային բյուրեղապակու տատանումների վրա, որը շատ ավելի ճշգրիտ էր քան ավազի ժամացույցը։




Այսօր , գիտական ժամանակի հիմքը վարկյաների անընդմեջ հաշվարկ է` աշխարհի շուրջ ատոմային ժամացույցի հիման վրա` հայտնի  որպես Միջազգային Ատոմային ժամանակ։ Իսկ ինչու ՞է կարևոր ժամանակի չափումը։ Ժամանակը կարգավորում է մեր առօրյա կյանքը և հնարավոր է դարձնում ճշգրիտ կերպով մեր շփումը ամբողջ աշխարհով մեկ։ Առանց նման համակարգի կունենանք խնդիրներ մշակույթի, սոցիալական կառուցվածքների, կապի եւ բիզնեսի ոլորտում։ Վերցնենք ամերիկյան երկաթուղու համակարգի օրինակը։




19-րդ դարի կեսերին, ամեն երկաթուղային  սովորաբար օգտագործում էր իր ժամատախտակը` կենտրոնական գրասենյակի տեղական ժամանակին համաձայն։ Եվ գնացքների ժամատախտակը հրապարակվում էր իրենց սեփական ժամանակացույցով։
Յուրաքանչյուր խաչմերուկ, որը  սպասարկում էր տարբեր երկաթողիներ,  և այն ուներ յուրաքանչյուր երկաթուղու համար նախատեսված ժամացույց, յուրաքանչյուրն իր տարբեր ժամանակային գոտիով:
Նյու Յորքի և Բոստոնի միջև հեռավորությունը 2  աստիճան է, կամ 8 րոպե, որը կարող է տարբերությունը լինել հասնելու կամ կորցնելու քո գնացքի կապը ինչը կարող է որոշիչ լինել մի գնացքից մյուսը հասցնելու կամ չհասցնելու հարցում։ Եթե Նյու Յորքի և Բոստոնի միջև եղած տարբերությունը 8 րոպե է ,պատկերացրեք Բոստոնի և Ավստրալիաի տարբերությունը։





Ժամային գոտիները տարբերությունները հարթեցնում էն այդ տարբերությունները և դարձնում հաղորդակցությունը ավելի պարզ։ ժամային գոտին մի տարածաշրջան է երկրի վրա, որն ունի ստանդարտ միասնական ժամ։ Գոյություն ունեն 40  ժամային գոտիներ Երկրի վրա, քանի որ ամենավաղ և ամենաուշ գոտիների տարբերությունը 26  ժամ է։ Ցանկացած օրացույցի ամսաթիվ գոյություն է ունենում մոլորակի վրա մի որևէ կետում 50  ժամ։ Այսպիսով հաջորդ անգամ, երբ ինչ որ մեկը հարցնի, թե Ժամը քանիսն է՞, քո պատասխանը հնարավոր է լինի շատ ավելի բարդ, քան ինչ նախկինում էր։

No comments:

Post a Comment