Monday 4 February 2019

Արի, տես Արատեսը


Արատես .... դու էլ դարձար մեր հիշողությունների ապաստարաններից։ Մանկության և պատանեկության խառնուրդի վերջին կաթիլները քո վրա էլ կտեղա։ Ու ամռանը քո շողով, ձմռանը քո փաթիլներով կդարձնես մեր ուսումնական ճամփորդությունները իրական հեքիաթ։ Գարնանը գետերդ վարարում են, արևիդ շողերը` մեծացնում ամռան սպասումը, աշնանն ամբողջովին գունավոր ես ներկվում, ձմռանը` գունաթափվում, դառնում ճեպ-ճերմակ: Դարձար մեր տունն ու տեղը։ Ափսոսում եմ, որ շուտ չեմ եկել քեզ մոտ, որ կես տարի չեմ եկել քեզ տեսնելու, քեզ օգնելու և քեզ շինելու գործերին խառնվելու։ Չմտածե՛ս, այդ սխալը անմիջապես կուղղեմ։ Չկա ավելի լավ բան, քան ճամփորդություն ձմռան գրկում` նորանոր ծանոթություններով, լավ երաժշտությունով և քննարկումներով, վառարանի շուրջը իրար գլխի հավաքված տաքանալով և մի-մի բաժակ տաք թեյ խմելով։ Այս նկարներով դու չես կարող լիովին զգալ Արատեսում ապրած իմ զգացողությունները։ Դրա համար պետք է ինքդ գնաս, տեսնես և զգաս այն։ Արի, տես Արատեսը։





























No comments:

Post a Comment