Monday 4 March 2019

Տերյանի մենությունը․

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։
Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են — լարում են թակարդ...
Նավը ճեղքում է ջրի հայելին,
Ւր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից —
Ւր թելն է մանում անխուսափելին։
Գերի է նավըս անակնկալին.

Մութով կտրված երկնից ու հողից...


Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...

Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ...


Անորոշության և  ապագայում սպասվող անակնկալներից անտեղյակ։ Անկայուն է իր հոգին, իր կյանքը։ Մոլորված է իր բաց ծովում, իր աշխարհում։ Առաջ է գնում, կամ ավելի ճիշտ առաջ է նրան տանում կյանքը և նա ուղղակի աչքերը փակ գուշակում է իր ուղությունը։ Մթության մեջ, երբեք քո քայլերը վստահ չեն լինում, և անվստահ քայլերը լինում են ոչ հստակ։ Նավը ծովի վրա գալիս գնում է, ծովը նրան բերում տանում է։ Նրանից այժմ ոչ մի բան կախված չէ, նա ընդհամենը կարող է վախվորած մենության մեջ սպասել անակնկալին։ Մենությունն բառը ասելիս, ավելի շատ ինքս իմ միջի խուցն եմ պատկերացնում։ Բայց դա այդպես չէ, մենությունը լինում է տարբեր։ Օրինակ այս բանաստեղծության մեջ նկարագրված մենությունը, ավելի խափուսիկ է, ավելի մութ ու լուռ, ականջներդ վախից միայն լսում են անակնկալի սպասումին ,որը  իր հետ մի նոր փորձություն է բերում։ Իսկ ուրիշ բանաստեղծություններում Տերյանը ուրիշ մենության մասին է խոսում։ Միապաղաղ մենության։ Այ անապատում գտնվող մենության մասին, որը իր մեջ չունի սպասում, որում դու իրոք մենակ ես, առանց եկողի սպասումին, առանց անակնկալի։

No comments:

Post a Comment