Wednesday 22 May 2019

Այսպես ասած ՝ մոլորեցնող լրատվություն


Լրատվության մեջ չկա կեղծ և ճշմարիտ, միայն կան շահեր։ Շահեր և ֆինանսական առումով և գաղափարի։ Ինչպե՞ս ազդելքաղաքացու վրա, ինչպե՞ս փոխել նրա կարծիքը կարևոր իրադարձությունների վրա։ Հեշտորեն, կարելի է օգտագործելլրատվությունը, որպես զենք։ Չէ՞ որ այն բոլորին հասանելի է։ Կարևորություն տալով կարծիքի ազատությանը՝ բոլորը կարող են ունենալ իրենց հարթակը։ Իսկ անիրազեկ մարդը ինչ-որ մեկի կարծիքը իրեն է վերցնում, թեկուզ անգիտակցաբար, բայց ինչ-որ չափով ազդվում է։ Ինչ-որ մեկի մոտեցումը ընդունում, որպես փաստ։ Շատանում են  ոչ  ճշգրիտ տեղեկատվական ցանցերը, և մարդկանց համար դառնում ավելի մատչելի և հասանելի։ Այդպես էլ ավելի բարդ է դառնում ճշգրիտն ու կեղծը իրարից տարբերելը։ Ժամանակին լրատվությունը սահմանափակ էր, ինչը նշանակում է՝ աղբյուրներն էլ էին սահմանափակ։ Հեշտ էր կեղծը ճշմարիտից տարբերելը։ Երևի ծանոթ ես, դեղին մամուլ հասկացողությանը։ Սա այն լրատվությունն է, որի փաստերը հավաստի չէին, և փորձում էին պահպանել սպառողների քանակը խոշոր, աչքի ընկնող վերնագրերով։ Եվ իմանալով այս ամենը՝ շարունակում ենք հետևել մեր հետաքրքրությունը շարժող ամեն մի նորությանը։ Ամեն մի չնչին, անպետք, դեն նետելու հոդվածին մեծ կարևորություն ենք տալիս։  Այսպիսի մեծ ուժով է մեզ իշխում Մեդիան։ Իշխում, իրենով անում և խլում մեր իսկ կարծիքը մեր իսկ քթի տակից։

Saturday 18 May 2019

Կասկադի ապագան





Կասկադը անավարտ մնաց 1988-ի ավերիչ երկրաշարժի պատճառով, այնուհետև Խորհրդային միության փլուզման պատճառով։ Մինչ 2002 թ․ այն գտնվում էր անկենդան և անպետք վիճակում։ Այդ տարի հիմնադրվեց Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամը, որը իր վրա վերցրեց ամբողջ վերանորոգումը։ Եվ 2009 թ․ վերջապես բացվեց Գաֆեսճեան արվեստի կենտրոնը։

Համալիրի ճարտարապետներից մեկը՝ Ասլան Մխիթարյանը, ասում է, որ Կասկադի կառուցումը ունեցել է երկու նպատակ՝ցուցասրահների բացում և տրանսպորտային ծանրաբեռնությունը թեթևացնելը։





Tuesday 14 May 2019

Հայացք Արցախին

Կանաչ, աչք ծակող կանաչագույնով շրջափակված էինք չորս օր։ Չորս օր նայում էինք աջ, ձախ ու հիանում։ Հիանում բնությամբ, մարդկանցով և պատմական շինություններով։ Մի քանի նկարով չեք հասկանա ինչին ականատես եղանք։ Համոզված եմ, որ նկարները ինչքան էլ հզոր ուժ ունեն, այդպիսի բնության դեմ ուղղակի անզոր են։ Կարևոր իրադարձություններից էին մշակութային նոր կապերի ստեղծումը:

Wednesday 8 May 2019

ٍԵրթուղու քարտեզագրում

Երթուղի

  •  Երևան - Սևան - Սոթք - Քարվաճառ - Թարթառի հովիտ - Դադիվանք - Գանձասար - Վանք 

Ճարտարապետի հայացք Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցուն

Նախապատրաստական աշխատանք
Ghazanchecots.jpg
Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։
Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.

Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում։
Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թ-ին տաճարը դադարեց գործելուց։ Ազերիների իշխանությանն անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ։ Այդ ժամանակաշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները։ Մինչև ազատագրումը գտնվում կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։
Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից։