Monday 11 November 2019

Պոեզիայի սահմանների աղոտ գիծը

Ամբողջ շաբաթ բանավիճեցինք, կռվեցինք, ձայներ բարձացրինք մի հիմար Բուքովսկու ու Վիթմենի պատճառով։ Ահա թե ինչ։ Եվ վեճը չվերջացավ դասարանում. այն մեզ հետ տուն մտավ, մեզ հետ եղավ ամբողջ շաբաթն ու կիրակին։ Էսպես, մտքիս վերջում իրեն կախեց ու համբերատար սպասեց մինչև իրեն կանդրադառնայի։ Երկու ժամը մեկ թակում էր մտքիս դուռը, թե՝ հիմա հարմար է՞։ Ես էլ ըստ սովորության զայրանում էի սկզբում նրա վրա և դուռը կոպիտ շրխկացնում, իսկ հետո ինձ վրա, որ էդպես վարվեցի։ Մի խոսքով, վերջապես եկավ ժամանակը, որ լսեմ ու անդրադառնամ մտքիս այդ թելին։
Քննարկման ժամանակ սովորականից շատ էի պնդում իմ կարծիքը, այն էլ՝ վստահորեն։ Եվ փորձում էի գտնել ինչ-որ սահմանումներ պոեզիային՝ նրա առաջ դնելով ցանկապատեր։ Բայց չէ՞ որ հենց դա է սպանում ու ոչնչացնում արվեստը։ Ի՞նչ է պոեզիան, ո՞վ է պոետը, անտեղի պատասխաններ, որոնցից ուղղակի պետք էր ազատվել շտապ։ Ինչո՞ւ պատասխանել այս հարցերին, ինչո՞ւ չթողնել դրանք բաց ու ազատ երևակայությանը։ Հիմա ամեն ինչից դժվարը սահմանելն է Պոեզիան և դրա էությունը։ Չէ՞ որ այն մի խճանկար է, որի անկյունները չեն համապատասխանում կողքիններին, որ արդեն մաշվել ու կորացել են։ Դրա սահմանները մրոտվել են ու ձուլվել կողքի արվեստի գծերի սահմաններին։ Այնքան, որ դժվար է տարբեր էլ։ Արդյո՞ք այն երաժշտություն է, արդյո՞ք այն պար է թե զգացմունք ,  թե՞ անգամ ժամանակի մեքենա։ Ո՞վ գիտե, հաստատ ես՝ չէ։

Monday 4 November 2019

Նանորն ու Պապիկը

Մանկությունը ինչ հետաքրքիր երևույթ է, չէ՞, անգամ ամենավատ օրերն ու ժամերը լցված էին լինում ինչ-որ բարի ու դրական լիցքով։ Քույրս ինձնից մի ութ տարով մեծ է, երբ նստում ենք ու հիշում մեր ապրած տարիները, հասկանում ենք, որ նույն իրավիճակը տարբեր ձևով է բացատրվել մեր ուղեղներին։ Տխուր օրերին նա տխրում էր, քանի որ հասկանում էր լրջությունը, կարողանում էր կարդալ մարդկանց հոգսերը։ Իսկ ես գտնում էի մի փոքր մանրուք ու ժամերով մտածում, խաղում, օրորվում ու ապրում էի անհոգ։ Այսպես է լինում մանկությունը, այն իր քաղցրությամբ վերացնում է դառնությունը կյաքից։ Այսպիսին էլ կար իմ մանկությունը։ Մի դեպք է իմ մեջ տպավորվել, որը, իմ կարծիքով, շատ բան է ասում իմ կյանքի մասին։ Իրար վրա երևի մի երեսուն րոպե չի տևել այդ դեպքը, սակայն այնտեղ խոսվում է փոքր ժամանակվանից մնացած իմ վատ ու լավ կողմերի մասին։ Այսպիսով՝ այս կարճ պատմության գլխավոր դերերում էինք ես ու  Պապիկս։ Փոքր ժամանակվանից եղել եմ շատ հետաքրքրասեր, հարցերով լի, ու հարցերով մարդկանց նյարդերը տաշող։ Իսկ իմ հարցախեղդի զոհը մշտապես լինում էր Պապիկս, քանի որ միայն նա էր պատասխանում համբերատար։ Ճիշտ է,  ընտանիքի մյուս անդամներն էին նաև փորձում պատասխանել, բայց մեկը աշխատանքի էր, մյուսը՝ դպրոց, երրորդն էլ պատասխանը չգիտեր և փորձում էր տարբեր ճանապարհներով հարցից խուսափել։ Մի խոսքով՝ Պապիկս ամենահարմար մարդն է այդ գործի համար։ Այսպիսով, մի բարի օր՝ ազատ պատասխանատվության տհաճ  զգացումներից, իմ փոքրիկ ուղեղում մի գաղափար է գոյանում, որը անտիկ ժամանակներից խեղդել է մեծ փիլիսոփաներին, երևի։ Այսպես, ինձնից գոհ- գոհ, նոր հարց մշակած, ինչպես անում են լրագրողները կարևոր հանդիպումներից առաջ, գնում եմ Մեծն ամենագետ Պապիկի մոտ՝ հարցնելու թե ինը հազարից հետո ինչ թիվ է գալիս։  Նա համբերատար պատասխանում է
-Տաս հազար․
Ընդունում եմ պատասխանը, բայց սա արդեն մարտահրավել է։
-Լավ, իսկ ի՞նչ է գալիս տաս հազար ինը հարյուրից հետո։
-Տաս հազար ինը հարյուր մեկ։
-Չէ, դա նկատի չունեմ է, տաս հազար ինը հարյուր իննսունինը...
- Տասնմեկ հազար։  
-Չէէ՜, էէ՜, ինը-ինը-ինը-ինը-ինը թվից հետո ի՞նչ է գալիս։  
Այստեղ արդեն երևում է, որ չեմ կարողանում իմ միտքը արտահայտել, չեմ կարողանում հասկացնել Պապիկին, թե ինչ եմ ուզում ասած լինել։ Պապիկն էլ իր աշխատանքն է անում. նա հակիրճ պատասխանում է հարցերին։  Իսկ ես ավելի եմ նյարդայնանում․
-Ասենք, մի տասը հատ իննը սենց գրեմ իրար կողքի․․ ,Ինը հարյուր իննսունիննից հետ, ինը հարյուր իննսունինը, ինը հազար իննսունինը․Չէէ ,էէէ՜հ

Տեսնես է ո՞ւր կգնար իմ միտքը, եթե կարողանայի այն ճիշտ արտահայտել։

Նիհիլզիմ


Ինչ որ մի կերպ և ինչ որ ճանապարհով հասնում են նիհիլիզմի թունելում։ Այսպիսով ուզում եմ նշել այդ ճանապարհներից երկուսը, որոնք տանում են դեպի այդ թունելը։
Երբ մարդիկ մերժվում են հասարակության կողմից, երբ դա չարաշահում է ու վիրավորում նրանց, երբ հուզականորեն հիասթափեցնում է նրանց, այդ ժամանակ մարդիկ անցում են նիհիլիզիմին։
Իսկ կան նաև մարդիկ, որոնք ուղղակի անցնում են այդ գաղափարին՝ լինելով հոգնած, հիասթափված հասարակության կանոներից, կրոնի ու պաշտպանմունքի դադտարկությունից և այլն։ Փորձում եմ գտնել այդ փիլիսոփաների կյանքում ինչ դեպքերն են նրանց տարել այդ  միայնակ կյանքի գաղափարախոսությանը։ Փոքր ինչ ուսումնասիրեցի Շոպենհաուերի ասույթները, միքանիսը հետաքրքրում են, իսկ միքանիսը հակասաելու ցանկություն առաջացնում։

Դու ոչինչ չես կարող անել քեզ շրջապատող բթության դեմ: Բայց իզուր մի անհանգստացիր՝ չէ՞ որ ճահիճը նետած քարը օղակներ չի առաջացնում:

Ես ընդունում եմ, որ այն մարդը, ով պատրաստ է ընդունել աշխարհը ոչնչության հիմքում գտնվելուն, շատ ուժեղ կամքով մարդ է։ Սակայն ես այդպիսին չեմ, երևի դրանից է, որ շրջապատը իմ վրա ինչ-որ չափով ազդեցություն է թողնում։
Հետաքրիքր է, ուսումնասիրելով և Շոպենհաուերի, և Նեցշեի կյանքերը, նկատեցի, որ երկուսն էլ եղել են կենդանիների հանդեպ շատ հոգատար և հասկացող։
Ինքնուրույն դատողությունը՝ շատ քչերի առավելությունն է: Մնացածին ղեկավարում են հեղինակությունը և օրինակը:

Կա ի ծնե միայն մեկ թերություն՝ դա այն համոզմունքն է, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար:


                           
Ինչքան կարդում եմ այս տողերը, այնքան ավելի եմ հիասթափվում։ Կներեք, բայց եթե շարունակ եմ լավ բան չի լինի։