Հայոց լեզու

Մտադարակ» պատանեկան ամսագիր

Առաջարկում եմ կարդալ

Հայոց լեզվի առաջադրանքներ 2017-2018


Առաջադրանք

Տեքստի թարգմանություն գրաբարից:
    1. Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին հեռացան։ Ծաղիկներ երևացին մեր երկրում։ Հասավ էտելու ժամանակը։ Տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։ Թզենին արձակեց իր բողբոջները։Ծաղիկների տունկերը։ Արի, եկ իմ հարազատ, իմ գեղեցիկ , իմ աղավնի, արի և դու։ Ցույց տուր ինձ քո դեմքը, և լսելի դարձրու ինձ քո խոսքը։ Որովհետև քո խոսքը քաղցր է, քո տեսքը գեղեցիկ։
  1. Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
  2. Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ որդիները։ Մահվան ժամին կանչում է որդիներին և ասում։
-Որդիներ, մեր այգում գանձեր կան պահված, բայց տեղը ձեզ ցույց չեմ տա։ Ով աշխատի, և խորը փորի, նա կգտնի գանձը։ Եվ հոր մահվանից հետո, որդիները սկսեցին ջանքերով աշխատել և խորը փորեցին։ Եվ ամեն մեկը ջանում էր գտնել գանձը։ Եվ այգին սկսեց աճել զորանալ, տվեց բազուն պտուղներ և այն լցվեց գանձերով։
1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ
2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
3.Նախադասությունների մեջ գտեք բառագործածության սխալները:
Այդ առավոտ սուրհանդակները ավետեցին վաղուց սպասված հաղթանակը։
Այդ երկուսը դեռ առավոտից էին վիճում:
Նա քայլելիս ընկավ:
Քեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:
4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

5.Տրված բառերում գտնել հնչյունափոխված արմատները
:
Գետնաքարշ, գիտնական, հնձվոր, խուսափել, քննարկել, լսափող, նստարան, լրջախոհ,  ուղեկից, շրջադարձ, կավճոտ, սուզանավ, չվացուցակ, իշայծյամ, պտուտակ:
գետին, գետ, հունձ, խույս, քնին, լիս, նիստ, լուրջ, ուղի, կավիճ, սույզ, չու,էշ պտույտ։
ճարտարագետ
օդաչու
կնխույս
ոլորապտույտ
ջրասույզ
լեռնանիստ
ասուլիս


6. Շարքի բառերում ընդգծել նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:
Ընդգծված ածանցներով կազմել երկուական նոր ածանցավոր բառ:

Տհաս, մարդամոտ, հունիսյան, տուրք, աշխատանք, խուսափելի, փոխանուն, ըմպանակ, պարամետր, մակբայ, հնձոր, գերմարդկային, մրցույթ, ։
Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող — սրտաձև:
Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ:
Մորաքույր-դարպասապահ, ժամացույց-,ջրաման,գաղտնապահ,նավավար,ծաղկաթերթ, արագավազ, ամենամեծ,պոչատ,անուշահամ, քարաշեն,բժշկուհի, բալենի

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:
բարեսիրտ, անխիղճ, բարձրաձայն, մշտաժպիտ, գանձարան, կապուտաչյա, արքայորդի, հունաստան, իշուկ, ծաղկազարդ, քաղաքաբնակ, հայաստան։
Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:
ավետաբեր, արագընթաց, կենաց, բաժակաճառ, վիպագիր, բառառանագիր, արտասահմանցի, բուսաբանություն։
Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):
1.ԱԹութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:ԲԱն-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
թթենի, կարմրոտ, կարմրավուն, կարմրավոր, փշոտ, փշավոր, ոսկեղեն, տնավոր, գունավոր, կաթնեղեն, կաթնավուն, խորհրդարան, ոսկյա, խորհրդավոր, 
2. Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:
      Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ:
գետ, գետակ, կանչել, լուսավոր, գրավոր, գրել, գիրք, անսիրտ, միտք, անմիտ, մտավոր։
Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ

Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:
Օրինակ՝
հույն — Հունաստան:
հիվնադանոց
ծաղկանոց, 
մկստան
հայաստան
նստարան
աբենարան
դասարան
դարբնոց
հյուրատուն
զորանոց
ռուսաստան
գործարան
բրուտանոց, կուսանոց,Ուզբեկստան
Հնդկաստան, թփուտ, ծիրանուտ։
Հիվանդ ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:




Գործնական քերականություն, 24.09


Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  
Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերըգտի՛ր և զույգզույգ գրիր:Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել,երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել,  առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:
միշտ-երբեք
անարատ-արատավոր
ոչնչացնել-ստեղծել
բացահայտ-գաղտնի
թույլ-ամուր
վերջին-առաջին
համաձայնել-մերժել
հավաքել-վատնել
ձախ-աջ
գտնել-կորցնել
արթուն-քնել
հանգստանալ-աշխատել



Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստըվերականգնի´ր: 
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը  փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:  Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

 Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջկամ բոլոր (ը)բառերը:
Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:
Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:
Ողջ ժողովուրդն է սպասում քեզ:
Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
 Բոլոր երկրներում եղել Է:
Բոլորը նույն բանն են պնդում:
Բոլորը կրակի բաժին դարձավ:

Առաջադրանք հայոց լեզվից, 17.09









1.Ընդծիր ի հոլովման ենթարկվող բառերը:


Մենություն, ձնաբուք, ընդմիջում, երեկոտիրակալ, քույր, վագրվաչկատունկատուփոթորիկքացախաթթու, ընկեր, վերարկու, Սոչի, մեղու, արփի, աշուն:
2. Ընդծիր ու հոլովման ենթարկվող բառերը:
Ամուսին, րոպե, գինի, ջրածին, անկողինբարկօղիթթենի, սրբատեղի, տեր, թագուհիվայրենիմարդ, հացատուն, հոգի, սեր, ուխտատեղի, այգի:
  3. Ընդգծիր ոջ հոլովման ենթարկվող  բառերը:Խնամի, սկեսուրհորաքույր, մայր, ընկերկալվածատեր, եղբայր, տիկինգործընկերաներ, տիրամայր, հորեղբայր, քեռակինտեր, սկեսրայր, նուռ, լռություն:
  4.  Ընդգծիր ան  հոլովման ենթարկվող  բառերը:Շարժում, Մանուկ, սառցալեռարյուն, քարայծ, գառմանուկծունկ, օձաձուկգարուն, օր, հանգիստ, արագացումանկյունգետնանցում, բեռ, հարցում:
   5. Ընդգծիր վա  հոլովման ենթարկվող  բառերը:Առաջ, միջնադար, տարի, վայրկյան, անգամայսօր, ուրբաթցերեկ, երեկո, շաբաթ, գիշերժամժամանակ, վաղը, օր, դուռ, ակնթարթ:
   6. Ընդգծիր ա   ներքին  հոլովման ենթարկվող  բառերը:Ջրշուն,մեծատուն, գիտություն, որմնասյունքառանկյունհացատուն, անուն, հուշասյուն, տրոփյուն, զորություն, արյուն, հնչյունվաճառատունհովվաշունաղջիկ:
7.  Ընդգծիր 
ո ներքին  հոլովման ենթարկվող  բառերը:Հորեղբայր, նախահայր, սեր, մայր, Աստված, կնքամայր, մորեղբայր, եղբայր, վանահայր, քույր, հույս, այր, հայր, պատմահայր:






Առաջադրանք հայոց լեզվից, 17.09


  1. Ամբողջացնել նախադասությունները:
    ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, նա կարողացավ աչքի ընկնել:
    բ)  Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել, երբ դուք աշխտանքը ավարտեք:
    գ)  Անցել էր ընդամենը երկու-երեք տարի, մեր վերջին հանդիպումից:
    դ) Թեև հայրն արդեն ծերացել էր, բայց նա հոգով երիտասարդ էր:
    ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում, նա հասնում է դրան:
  2. Մարդ, ձեռ, հույս, ջուր  արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:
    Մարդամոտ, ձեռնատու, ջրակայուն, հուսալի, անձեռնամխելի, 
  3. Ուղղել սխալները:Վախում եմ, բազմիցս անգամ, նորից եմ կրկնում, սպասեցնել տվեց, ուրիշ այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում, վիճվել, կապնվել, ուտացնել, խոսա, կարմրացնել, խոստովանվել:
Վախենում եմ, բազմիցս ,  կրկնում եմ , սպասեցնել տվեց, ուրիշ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում, վիճել, կապնվել, ուտացնել, խոսա, կարմրացնել, խոստովանվել:
  1. Կետադրել ավանդազրույցը:Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա որպեսզի այն ոտնատակ չընկնի չպղծվի: Այնպես որ իմացեք գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած:
12/09/2018
Գրել հինգական բառ, որ սկսվի և ավարտվի ձայնավորով, սկսվի եվ ավարտվի բաղաձայնով, սկսվի բաղաձայնով և ավարտվի ձայնավորով, սկսվի ձայնավորով ւ ավարտվի բաղաձայնով։
Ձայնավոր
Ապակի
Արքա
Աբեղա
Արի
Ուռի

Բաղաձայն
Սեղան
Համակարգիչ
Ստեղնաշար
մատ
Ջուր

Բաղաձայն-ձայնավոր
Խնձորենի
Դեղձենի
Թթենի
Տղա
մաֆիաձ
Ձայնավոր-բաղաձայն
Իլիկ
Առաստաղ
Իմացություն
Ուռկան
էպոս

Տնային
Գրել տասնհինգ բառ որոնք գործածվում են, որպես անձնանուն և որպես հասարակ գոյական:
Ռազմիկ
Մարտիկ
Կորյուն
Շուշան
Վարդ
Երազ
Իշխան
Աստղիկ
Արև
Թագուհի
Իշխանուհի
Ավետ
Մեխակ
Հերոս
Վագրիկ


06.09.2018
1.Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով կազմել նոր բառեր. մշակ, ափսե, սրահ, ժանր, վիճակ, ագռավ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
մշակ-մաշկ
ափսե-փեսա
սրահ-հարս
ժանր-նժար
վիճակ-կավիճ
ագռավ-գավառ
վտակ-կտավ
մկրատ-մտրակ 
պարկ-կարպ
վկա-կավ2.Շարքում առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան: Վերականգնեք անհնչյունափոխ ձևերը:
Մամռապատ,  արիակամ, ջրային, լծկան, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, բուժակ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար,օրրան, մթնշաղ, կիսադեմ, զինվոր, դրամատուն, հունական, օրինավոր,  բրդատու, արևածաղիկ, զուգապար:
մամռապատ-մամուռ
արիակամ-արու
ջրային-ջուր
լծակ-լծաց
հնչերանգ-հունչ
իջնել-էջ
համբուրել-համբույր
ընձուղտ-ինձ
բուժակ-բույժ
սրտատրոփ-սիրտ
սրընթաց-սուր
գունանկար-գույն
օրրան-օրոր
մթնշաղ-մութ
կիսադեմ-կես
զինվոր-զեն
հունական-հույն
օրինավոր-օրեն
բրդատու-բուրդ
զուգապար-զույգ

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:Մահակ, սոխակ, գնդակ,բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
գնդակ-գունդ
գիտակ-գետ
բռնակ-բուռ
սահնակ-սահել
վահանակ-վահան
— որդ վերջածանցը:
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:

դիտորդ-դիտել
որսորդ-որս

առաջնորդ-առաջ
վարորդ-վարել
գնորդ-գին
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
մժղուկ-մժեղ
ձագուկ-ձագ
թզուկ-թիզ
հորթուկ-հորթ
տաղտուկ-տաղկտալի
 -գին վերջածանցը:
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին։
ուժգին-ուժ
ցավագին-ցավ
սրտագին-սիրտ
թախանձագին 
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ, տունուտեղ:
զորեղ-զորություն
գունեղ-գույն
մարմնեղ-մարմին
համեղ-համ

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
Գոտեմարտիկ-ըմբօշ, բեկրանք- հրճվանք, դշխո-թագուհհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական։

բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ, սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:
արահետ-շավիղ
երասան-սանձ
հարգանք-ակնածանք
դրախտ-եդեմ
աղջամուղջ-իրիկնաշաղ
երազանք-անրջանք


 Մեծ հավատի նախերգանքը

Հայ թագավոր Աբգարը իր երկու հավատարիմ իշխաններին և Անանին ուղարկում է Հռոմ գործուղման։ Երբ Հռոմում իրենց գործը ավարտում են, Երուսաղեմ են մտնում և այնտեղ ականատես են լինում Հիսուսի հրաշքներին և, թե ինչպես են Երուսաղեմում նրան ծաղրում ու հալածում։ Հասնում են Հայաստան և Աբգար թագավորին տեղյակ են պահում Նրա մասին և, թե Նա ինչպես է բուժում և անգամ վերակենդանացնում մեռյալներին։ Այս մասին լսելով Աբգար թագավորը, որոշում է oգնել այն մարդկանց, ովքեր կընտերն քրիստոնեությունը  կպատժի այն մարդկանց, ովքեր կչարախոսեն  քրիստոնեությանը։ Աբգար Թագավորը շտապ կանչում է դպիրին և հրամայում մի աղաչանք-նամակ գրել։
-Գրիր, Ես՝ Աբգար թագավորը լսել եմ ձեր հրաշագործությունների մասին, որ կույր մարդուն տեսողություն եք տալիս, կաղ մարդուն բուժում եք և ընդարապես բուժում եք երկարատև հիվանդություններ։ Նաև լսել եմ, որ ձեր հետ շատ վատ են վարվում Երուսաղեմումմ, նեղացնում ու հալածում են։ Այդ իսկ պատճառով, ձեզ խնդրում եմ, որպեսզի գաք իմ երկիր՝ Հայաստան և բուժեք իմ անբուժելի հիվանդությունը։ Այստեղ իմ փոքրիկ քաղաքը մեզ երկուսիս էլ բավական կլինի։
Նամակը Թագավորի երկու իշխանները հասցնում են Երուսաղեմ և այնտեղ պատահում են Հիսուսին։ Հիսուսը նամակը կարդալուց հետո, հանձ չի առնում գալ Հայաստան, սակայն Աբգար Թագավորին արժանացնում է իր նամակ պատասխանին։
-Կներենք Աբգար Թագավոր, Ես Երուսաղեմում անվարտ գործեր ունեմ անելու, որոնց համար եմ ուղարկված։ Երբ ավարտեմ գործս կհամարձվեմ այնտեղ, որտեղից եկել եմ։ Բայց մահիցս հետո Քո երկիր կուղարկեմ իմ առաքյալներից մեկին, որ բուժի քո հիվանդությունը։
Հիսուսի խաչվելուց հետո Հայաստան է գալիս Հիսուսի առաքյալ ՝ Թադևոսը։ Երբ մտնում է Աբգար Թագավորի մոտ, Աբգար Թագավորը մի տեսիլք է տեսնում և ընկնում նրա ոտքերին։ Իշխանները սա տեսնելով զարմանում են, քանի որ նրանք չտեսան այն հրաշքը ինչ Թագավորը տեսավ։ Թագավորը հարցնում է, թե նա կարող է բուժել իր հիվանդությունը։ Իսկ Թադևոսը պատասխանում է
-Եթե հավատում ես Աստծուն և Հիսուսին, ապա ինչ էլ, որ ցանկանաս կկատարվի։
-Ես ցանկացա գնալ Երուսաղեմ և կռվել Հիսուսին խաչածների հետ, սակայն Հռոմը դեմ էր։
Թադևոսը ձեռքը դնում է Աբգարի ճակատին և բուժում է նրան։ Նա նաև բուժում է բոլոր հավատացյալներին։ Մկրտում է նրանց՝ առաջինը Աբգար Թագավորին։ Աբգարը ոչ մեկին բռնությամբ չէր ստիպում հավատալ Հիսուսին, թեև քրիստոնյաների թիվը օրեց օր ավելանում էր։ Աբգար Թագավորի մահից հետո, Հայաստանը բաժանվում է երկու մասի։ Մեկը ղեկավորում էր նրա որդին մյուսը նրա քեռորդին։ Իր որդին ընդունեց քրիստոնեությունը, սակայն հետո վախենալով նախարարներից նորից կորցնում է իր հավատը։ Իսկ մյուս թագավորը կռապաշտ էր, և բացեց մեհյանական և հեթանոսական տաճարներ։ Հեղինեն՝ Աբգար թագավորի կինը չկարողանալով ապրել կռապաշտության մեջ, վերցնում է իր գանձերը, տանում Երուսաղեմ։ Այնտեղ էլ նա թաղված է։ Հայաստանի եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ առաջինը քրիստոնեությունը քարոզչել են Հայաստանում Հիսուսի Առաքյալները։



Բարդուղիմյոս

Արտավազդ II և Կլեոպատրա




Մարկոս Անտոնիոսը շատ ուժեղ ու փառահեղ զորավար էր և մ․թ․ա․ 37 թ․ կազմակերպեց արշավ դեպի պարթևստան գրավելու նպատակով։Սակայն պարթևներից պարտություն կրելով իր ողջ մնացած զորքով հազիվ կարողանում է փախնել և մտնել հայաստան։ Օթևան խնդրեց Արտավազդ II-ից։ Արտավազդ II-ը եթե լիներ խորամանկ դիվանագետ, նա մի լավ ցույց կտար Անտոնիոսին և վերջնականապես վերջ կդներ իր թշնամու կյանքին։ Սակայն նա բանաստեղծ էր և խղճի խայթը չթողեց Անտոնիոսին առանց օթևան թողնելու։ Նա ամբողջ ձմեր Անտոնիոսին և նրա զորքին պահեց և կերակրեց։
Անտոնիոսը մեղադրում էր Արտավազդին և նրան անվանում էր պարթևապաշտ։
-Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռեմեապաշտ։ Ես հայապաշտ եմ,-պատասխանում էր Արտավազդ II-ը։
Մ․թ․ա․ 34թ․ Անտոնիոն իր զորքի հետ Արտաշատ էր գալիս, իբրև բանակցելու նպատակով։  Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրված էր <<Տիգրան Մեծ>>-ը ։ Արտավազդ II-ը գաղաբար անգամ չուներ, որ նրան հենց թատրոնում ձեռբակալելու էին։ Երբ թատրոնը վերջացավ Անտոնիոսը ձեռբակալեց Արտավազդ II-ին և նրա ընտանիքին։ Տանելով նրանց Եգիպտոս նվիրում է Կլեոպատրային։ Լուրեր է տարածում, որ նա գրավել է Հայաստանը։ Խնջույք է կազմակերպվում այդ առիթը նշելու համար։ Հանդիսության ժամանակ Կլեոպատրան շրջվում և հարցնում է Արտավազդին։
-          Ինչպե՞ս քեզ հետ վարվեմ։
-          Արքայաբար։
-          Դու բոլորի առջև ծնկի կիջնես և ինձ կերկրպագես, և իսկույն քեզ և ընտանիքիդ բաց կթողնեմ։
-          Դու ինփ խոստանում ես իմ կյանքը, ոչ տերությունը, իմ որդին կտիրի իմ երկիրն և կզարգացնի։
Կլեոպատրան բարկացած հրամայեց որ ոսկե շղթաներով ձերբակալեն թագավորին։
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր։ Սրահում էին Անտոնիոսն և Կլեոպատրան։ Նրանց դիմաց երկու մատյաններ էին։ Մեկը ՝ Տիգրան Մեծի պատմություն, իսկ մյուսը Արտավազդի հորինվածքներ։
Կլոեպատրան վերջին անգամ նախազգուշացրեց նրան.
- Երկրպագիր ինձ և կապրես։
Կա ապրել, որ առավել է մահից, և կա մահ որ առավել ք կյանքից։ Ինպես կարող եմ ես ձեզ երկրպագեմ, Ինպե՞ս։
-Հերիք է,- Կլեոպատրան հրամայեց այրել մատյանները,- քեզնից ոչ մի հուշ դարձյալ չի մնա։
-Մատյանները կայրվեն և կոչինչանան, սակայն պատմությունը երբեք չի ոչնչանա։
 Ջրհորի մոտ
Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին ավստրայում, շաբաթից ավելի կռվում էինք, մեկ մենք էինք վրա տալիս մեկ ավստացիները, բայց միշտ այնպես էր լինում, որ դիրքերը պահում էինք։ Պատերազմը պատերազմ, ծառավը խեղտում էր։ Մեկ-մեկ տակառով ջուր էին բերում, բայց բոլոր զիվորների  համար տակառով ջուրը հերիք չէր լինում։ Ջուր սկսեցին չբերել, և մնացինք առանց ջուր։ Մեր և Ավստրացիների միջև մի ջրհոր կար։ Սակայն ոչ ոք համարձակություն չուներ, որպեսզի երևար ավստրացիների աչքին։ Հանկարծ կնկատեն շարժում և առանց մտածելու կկրակեն։
-         Ախ այդ ջրհորը․․․ այդքան մոտիկ ու այդքան հեռու։
-         Տղերք, կատակը մի կողմ, ո՞վ կգնա ջուր բերելու։
Մի քանիսը բացականչեցին, թե այո, եկեք փերձենք։ Մի քանիսն էլ համաձայն չէին։ Վերջի վերջո որոշեցինք վիճակահանություն անենք։ Թղթի վրա գրեցինք մեր անունները, ու զինվորներից մեկի գլխարկի մեջ լցրեցինք ու քաշեցինք։ Ես էի ընել։ Երկու տարի ազատվեցի, որ հիմա գնամ ու մեռնեմ։ Բայց չէի ուզում, որ տղանները մտածէին, թե վախենում եմ։ Երկար խոտերի կողմով ՝ չոքելով մոտենում էի ջրհորին։ Հասա ջրհորին, երկու քարին հենված հանգիստ շունչ քաշեցի։ Սակայն նոր հասկացա, որ դա չէր դժվարին մասը։ Դժվարը ջուր բերելնէր։ Հենց այդ պահին հիշեցի, որ գրպանումս թաշկինակ ունեմ։ մի ձեռքով բարձրացրեցի ու թափ տվեցի, մինչ այդ մյուս ձեռքս ջրհորից ջուր էր լցնում տակառի մեջ։ Ավստրյացիները այս նկատելով չկրակեցին։ Լցրեցի ջուրը ու արագ վազելով հասա մեր դիրքեր։
-Ոււռաա, Ուռաա,- տղերքը բացականչում էին։
Այդ ջուրը շատ արագ խմեցինք։ Տղերքը ասացին, թե եկ նորից գնա ջուր բեր։
Բայց փորձանքը մի անգամ է պատահում։ Այս անգամ որ գնամ կարող է կրակեն։ Բայց նորից գնացի թաշկինակս վեր թափահարելով ու ջրով հետ եկա։ Ավստրյացիները սա տեսնելով, նրանք էլ փորձեցին ջուր բերել, սպիտակ կտորը թափ տալով։ Այս տեսնելով շատ ուրախացանք։
Սկսեցինք մենք էլ մեկ  երկու հոգով գնալ, իսկ հետո ամբողջ խմբով։
Ջրհորի մոտ հանդիպեցինք նրանց և սկսեցինք իրար հետ ծիծաղել, ուխրախանալ ու այլն։

Նրանք մեզ հաց էին տալիս մենք նրանց ծխախոտ։ Այսպես լավ տրամադրությամբ հետ եկանք դիրքեր, սկսեցինք քնարկել դեպքերը։ Ու մտածում էինք, թե ինչ սրտով պետք է կռվենք նրանց դեմ։ Եվ այդ պահին հրամանն ստացանք կրակելու։ 
Սամսոն և Դալինա (փոխադրություն)
Իսրայելում Աստված մարդկանց թողնում էր ապրել բարությամբ, սակայն այնտեղի մարդիկ ընդդիմանում էին Աստծուն և գողություններ էին անում։ Աստված իմանալով նրանց չար արարքների մասին, նրանց քառասու տարով դնում է  փղշտացիների տիրապետության տակ  ։ Իսրայելում մի կին ու ամուսին էին  համեստ ապրում, հավատում էին Աստծուն և միշտ հարազատներին ու բարեկամներին օգնում, աղոթում էին ու պաս պահում, սակայն նրանք մի մեծ վիշտ ունեին՝ նրանք զավակ չունեին։ Այդ ժամանակ ասում էին անպտուղ ընտանիքը Աստծու կողմից մերժված էր։ Մի օր Աստծու հրեշտակը գալիս է նրանց տուն և ասում է, որ Տերն նրանց աղոթքներն լսել է և նրանց պարգևելուէ մի որդի, բայց այդ որդին յուրահատուկ է լինելու, այդ պատճառով նրա մազերը չպետք է կտրեն, քանի որ նրա ուժը մազերի մեջ է։ Մի տարի անց ընտանիքը զավակ է ունենում, անունը դնում է Սամսոն։ Եթե ընդհարապես երեխաները մեծանում են տարով, Սամսոնը մեծանում էր ժամ առ ժամ։ Այնպես է լինում, որ Սամսոնը սիրահարվում է մի աղջկա, ում անունը Դալիլա էր։ Դալիլան սիրում էր պճնվել, սնգույրով այտերը  պատել, իսկ Սամսոնը միամիտ էր և սիրահարվել էր նրան։ Փղշտացիների թագավորը Դալիլային հրամայում է, որ Սամսոնի գաղտնիքը նրանից իմանան։  Երբ Սամսոնը  հետ է գալիս մարտից, Դալիլան նրան , հարցնում է գաղտնիքը, իսկ խեղճ Սամսոնը հիացած նրա գեղեցկությամբ՝ զիջում է։ Գիշերը երբ Սամսոնը քնում է ,Դալիլան մկրատով կտրում է մազերը և հանձնում թագավորին։ Նրանք Սամսոնի ձեռքերը շղթայում են, աչքերը հանում և գցում բանտ։  Բայց նրանք չգիտեյին, որ Սամսոնի մազերը աճելու հետ նրա ուժնել է վերականգնվում։
Մի օր գինարբուք էր պալատում, և Սամսոնին նվաստացնելու համար նրան ստիպեցին պարել։ Հպարտ Սամսոնը մտածեց , թե ավելի լավ է մեռնել, քան այսպես ապրել։
Եվ հենվելով պատին՝  ձեռքերը դրեց աջ ու ձախ սյուններին ու կործանեց ամբողջ պալատը։ Պալատը փուլ եկավ թագավորի և հյուրերի վրա, նաև Սամսոնի վրա։ Իսկ Դալիլայի մասին ոչ մի տեղեկություն չկա, միայն կարող ենք հուսալ, որ նրա վրեժի պատիժը հասավ։


Վանդակում երգել չի լինի (փոխադրություն)

       

Սիամի թագավորն ունէր յոթն դուստր։ Վեց դուստրն չար էին և անտանելի։ Իսկ Մերի արքայադուստրը՝ ոչ միայն գեղեցիկ էր, այլ ուներ հիանալի բնավորություն։ Թագավորն ուներ մի սովորություն, իր ծննդյան տոնին նվեր ստանալու փոխարեն ինքն էր նվերներ բաժանում։ Իր տարեդարձին նվերներ էր տալիս իր յոթ դստրերին՝ ոսկե վանդակներով հիասքանչ երգող թութակներ։ Աղջիկներին շատ դուր եկավ նվերները, նրանք փորձում էին սովորացնել խոսել։ Սակայն մի օր երբ Մերի արքայադուստրը եկավ իր ննջասենյակ, որպեսզի կերակրի թութակին, սարսափահար ճիչ արձակեց՝ գտնելով նրան վանդակի հատակին։ Թութակը սատկել էր։ Մերի արքայադուստրը շատ էր նեղվել, նա դեռ հեկկում էր, երբ մի թռչուն պատույանից ներս եկավ և սկսեց երգել նրա համար։ Նա երգեց ոսկե ձգնիկների մասին և չքնաղ վարդերի։ Երգը շատ դուր եկավ արքայադուստրին, նա ուրախությունից սկսեց ծափահարել, թռչնակնել գլուխ տվեց։  

Վեց քույրերը նախանձում էին Մերիին, և խելք-խելքի տվեցին, և մի քնացին Մերիի սենյակ շրջանով կանգնեցին, և ասացին, թե ցավակցում են թութակի մահի համար, և որոշել են գումար հավաքեն նոր գեղեցիկ թութակ գնելու համար։

Մերի արքայադուստրը նրանց ասաց, որ պետք չէ այդպիսի նեղություն, քանի որ նա արդեն մի թռչնակ է գտել, որը երգում է շատ անուշ ձայնով, և երբ ուզում ներս ու դուրս է անում։

Քույերը բայց արաջարկեցին, որ կարելի է թռչնակին փակել ոսկե վանդակում, որ չթռնի քեզնից հեռանա։
Այդպես էլ արեց Մերի արքայադուստրը, նա թռչնակին չակեց ոսկե վանդակում։

Թչնակը զարմացել էր, և մի վարկյան կանգ առավ։

-Սա կատակ է ինչ է՞,- տագնապով ասաց թռչունը։

-Ոչ ամենևին էլ կատակ չէ, երեկ գիշեր մայրիկի կատուները եկել էին այստեղ, քո ապահովության համար եմ քեզ փակել։ Այս գիշեր միայն մնա վանդակում։ Իսկ հիմա խնդրում եմ երգիր։

Թռչնակը հանգստացավ շունչ քաշեց և սկսեց երգել։ Բայց երգի կեսից կանգ առավ։

-Չգիտեմ ինչ է կատարվում հետս, այս գիշեր երգելու տրամադրություն չունեմ։

-Դե քնիր,- ասաց Մերին, և երկուսնել քնեցին։

Լուսաբացին արքայադուստրը արթնացավ և տեսավ թռչնակին ուշաթափված ոսկե վանդակի հատակին։ Նա արագ շունչը պահած բացեց վանդակի դուռը և հանգիստ շունչ քաշեց, հասկանալով , որ նրա փոքրիկ սիրտը դեռ տրոփում է։

-Բաց թող ինձ, ես էլ այսպես չեմ կարող,- ասաց թռչնակը։

Մերին հասկանալով իր սխալը, բաց է թողնում։ Նա չէր կարողանում զսպել իր արցունքները, քանի որ միշտ դժվար է ուրիշի երջանկությունը քնից վեր դասել։

   Երջանիկ արքայազնը (փոխադրություն)



Քաղաքից վեր երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը։ Նա պատված էր թանկարժեք քարերով, աչքերին շափուղյա քարեր, սուսերին ծայրին կարմիր սուտակ։ Մի ծիծեռնակ իր երամից հետ էր ընկել վեց շաբաթով, քանի որ սիրահարվել էր։ Գիշերը հոգնած թռչում էր, որոշեց կանգ առնել քաղաքում և հանգստանել։ Երջանիկ արքայազնի արձանի ոտքերի տակ պառկեց և հենց այդ պահին մի կաթիլ ջուր թափվեց վրեն, երկրորդ կաթիլը թափվեց, երրորդը և ծիծեռնակը զարմացած ասեց։

-Զարմանալի է, երկնքում ոչ մի ամպ չկա, արևը շողում է, բայց անձրևում է։

Ծիծեռնակը գլուխը բարձրացրեց, վեր նայեց և տեսավ, որ կաթիլները արքայազնի արցունքներնեն իրականում։

-Երջանիկ արքայազն, ինչո՞ւ ես լալիս,-հարցնում է ծիծեռնակը։

-Երբ ես մարդկային սիրտ ունեի, միշտ երջանիկ էի, երբեք ցավ չէի զգում, քանի որ պալատում է ապրում և այնտեղ արգելված էր ցավն ու վիշտը։ Իսկ հիմա, ինձ այնտեղ են կանգնեցրել, որ բոլոր բնակիչների ցավը երևում է, կապ չունի, որ սիրտս քարից է, մեկ է զգում եմ նրանց ցավը, ահա օրինակ՝ այն աղքատ տնակում, բաց պատուհանին մի կին է նստած , դեմքը կնճիռներով, ձերքորը պառաված ու ասեղներով պատված, ծաղիկներ է կարում թագուհու զգեստի համար։ Նրա որդին հիվանդ է, սիրտը նարինջ է ուզում, բայց մայրը ջրից բացի ուրիշ բան չունի։  Խնդրում եմ այսօր այստեղ գիշերիր, և իմ սուսերի եզրի քարը հանիր տար, տուր նրանց։

-Արքայազն, իմ ընկերները Եգիպտոսում տաք-տաք խաղում են, ես նրանցից հետ եմ մնացել, բայց ոչինչ այսօր այստեղ կմնամ՝ չնայած որ շատ ցուրտ է, բայց վաղը կշարունակ եմ ճանապարհորդությունս։

Ծիծեռնակը արքայազնի քարը կտուցով պոկեց և թռավ տվեց աղքատ ընտանիքին։ Արքայազնը շնորհակալություն հայտնեց ծիծեռնակին։

Հաջորդ օրը արքայազնը նկատեց, մի մարդու, մի տան ձեռնահարկին նստած փորձում էր գրել։ Բայց ցրտից սառել էր, քաղցն էլ մի կողմից։ Արքայազնը ծիծեռնակին ուղարկում է և իր շափյուղա մի աչքը տալիս է ծիծեռնակին։ Ծիծեռնակը նորից կատարում է իր խնդրանքը։

Երրորդ օրը սառնամանիք էր։ Երջանիկ արքայազնը խնդրեց մի աղջկա էլ, իր միուս աչքը տանի։

-         Բայց արքայազն, եթե սա տանեմ, դու կկուրանաս։

Ի վերջո արքայազնը համոզում է, և ծիծեռնակը կտուցով վերցնում է թանկարժեք քարը և տեղ հասցնում։

Ծիծեռնակի ժամանակն էր, որ չվեր եգիպտոս, բայց նրա կապը հարազ էր դարձել երջանիկ արքայազնի հետ և չէր ուզում նրան լքել։

-Երջանիկ արքայազն, ես էլ քեզ չեմ լքցի դու կույր ես, ես կլինեմ քո աչքերը։

Հաջորդ օրը ծիծեռնակը քաղաքի վերևում թռչում է, վերադառնում ու պատմում այն ամենինչը ինչ տեսել է։ Պատմում է, որ որբ երեխաներ կան, որոնք սոված են և շատ վատ վիճակում։ Երջանիկ արքայազնը ասում է, որ նա պատված է բարձրորակ ոսկով և ծիծեռնակը պետք է այն թերթ-թերթ բաժանի, որ պեսզի երեխաներին տա։ Ծիծեռնակը այնքան է պոկում, որ արքայազնը սևանում է իր սիրտը բաժանվեց երկու մասի։ Ծիծեռնակը թռչում է որբերի մոտ և բաժանում ոսկին։ Այդ օրը ձյունել էր, և ծիծեռնակը գի­տ էր, որ չէր կարողանա երկար ժամանակ կենդակի մնալ, և այդպես նա մահանում է երջանիկ արքայազնի ոտքերին։ Ծիծեռնակը երբ ընկավ, արձանի միջից մի բարձր ձայն է գալիս, և արձանը բաժանվում է երկու մասին։ Քաղաքով մեկ տիրել էր ցուրտը։
Փոխադրություն <<Շահանդուխտ>>
Լսեք, քանի որ ձեզ պատմելու եմ մի հրաշքի մասին, որ պատահեց աստվածայյին տնoրինությամբ։ Իշխան Վարազ Տրդատը մի հիանալի աղջիկ ուներ, ում անունը Շահանդուխտ էր։ Նա ուներ յուրահատուկ գեղեցկություն։ Նրա գեղեցկությունը զարմացնում էր բոլորին։  Չքնաղ Շահանդուխտին հարս խնդրեցին Թորգոմյանները։ Եվ նա ուղևորվեց մի խումբ օգնականներով ։ Ճանապարհը քար-քարոտ էր, և մի խոր ձոր կար։ Ճանապրհին զինյալներ են հարձակվում։ Իսմայելացինների տեսքից անգամ սարսափ էր առաջանում։ մեզ հասել է Շահանդուխտի նամակը,որպեսզի ավելի լավ պատկերացնեք , ահա նրա նամակը։<<Ես հարս էյի գնում Թորգոմյանների տուն,  և Բաղքի սահմանին՝ քարաժայրի մոտ ,հանկարծ հանդիպեցինք իսմայելացիներին։ Նրանք սրերը քաշած կոտորեիցին մեր հեծելախումբը։ Պատճառը իմ գեղեղցկությունն էր, նրանք ուզում էին ինձ հափշտակել։ Ես մտածեցի՝ ավելի լավ է մեռնեմ, քան ինձ առեվանգեն։ Այդպիսով՝ քարաժայրի վրայից թռա ու անվնաս գահավիժեցի։ Դրանից հետո հասկացա, որ պարտական եմ իմ փրկչին՝ Քրիստոսին։ Որոշեցի շինել մատուռ, իմ ունեցվածքը բաժանեցի կարիքավորների միջև և մնացածը տվեցի Սուրբ եկեղեցուն։
Այստեղ վերջանում է Շահանդուխտի նամակը։ Ասում են՝ Տաթևի վանքի մոտ կա մի ձոր, որտեղից  Շահանդուխտը իր ձիով թռել է։ Դրա համար անվանում են դա <<Շահանդուխտի քարը>>։ 


Փոխադրություն<Հայկ ու Բել >

Հայկը վահելչագկազմ էր, զանգուռ մազերով,  վառվրուն աչքերով, թիկնավետ, հաստ բազուկներով։ Նա այն քաջ դյուցազուններից էր, որոնք ըմբոստացան բռնացողների դեմ։
Բելը դժանդեմ բռնակել էր, ում հաջողվեց տիրել ,սրտկացնել շատերին։ Բայց ոչ Հայկին։ Հայկը ըբդիմացավ ու հավաքելով իր զարմը, և բնակվեց մի լեռսն ստորոտում։ Լեռնահովիտն անվանվեց Հայք , այսինքն այստեղ ապրում են հայերը, ովքեր եկելեն Թորգոմյան սերնդից։ Նա նաև շինեց մի գյուղ`Հայկաշեն։
Հայկը հանգիստ ապրում էր, առանց թչմեկի ստրկացնելով, ւսկ բելը հանգիստ ու դադար չունէր։ Նա օր ու գիշեր մտածում էր թե ինչպես Հայկին ծնկի իջեցնի իր առջև։ ԵՒ մի օր իր զավակի գլխավորությամբ և իր մտերիմների հետ նամակ է ուղարկում ասելով,- Տաքացրու և մեղմացրու քո հպարտ սառը բնավորությունը, հրամայվիր ինձ և որտեղ ցանկանաս այնտեղ ապրիր։
Հայկը խստաբար մերժում է և հետ ուղարկում նրանց։ Այդ ժամանակ Բելը իր անճոռնի զորքով ներխուժում է հայկի վնակավայրի սահմաններ , վստահ իր հաղթանակի վրա։   Խելոք և ուշիմ Հայկը հավաքում է իր զորքը և տեղափոխվում վանա ծովակը ու ասում.
- Երբ մենք դուրա գանք կռվելու փորձեք ինչ պատահում է պատահի , որտեղ կանգնած է բելը։ Այդպիսով կամ կզոհվենք կամ մեր զորությունը ցայց տալով կհաղթենք։
Բարձր լոռների միջև մի դաշտային մաս կար։ Այդտեղ ամուր դիրքերեն գրավում բարձրավանդակի աջ կողմում։ Բելի զորքը ձախում, իսկ կենրտրոնում Բելը անբարտավան կեծվացքով կսնգնածեր։ Կրում էր երկաթյա գլխանոց, պղնձե տախտակնռր թիկունքին ու  կրծքին, մեջքին գոտի, ձեռերին ել վահան ու նիզակ։ Իսկ թիկնապահները կողքերը կանգնած անվտանգության համաը շրջապատեկ էին իրեն։ Սակայն Հակը զորքի առջև անվախ էր ու հպարտ։
Երբ երկու հսկանները բախվեցին, երկրի վրա ահռելի դղրդյուն բարձրացավ։ Զգալով հակարխռակ կողմի ուժը, բելի զորքը սկսուշ էր նահանջել։ Այդ նկատելով Հայկը առաջ է նետվում  և նետը քաշում է , բելի լանջապանակը ճեղքելով , անցնում է թիկունքով ու խրվում հողի մեջ։ Բելը միքիչ օրորվում է հետո ընկնում շունչը փչում։ Զորքը երբ կորցրեց իր առաջնորդին նահանջում է ու փախուստի դիմում։
Հայկն իր սեըունդներով սկսեց ապրել մեծ լեռան վրա ու կոչվեց այն Հայք, ժողովուրդը` հայեր:


Փոխադրություն<Երեք երաժիշտներ>

Երեք երաժիշտներ, երեք ընկերներ, թողել էին  իրենց հայրենիքը և աշխարհն էին ընկել հացի ու մի բաժակ գինու համար։ Երաժիշտներից մեկը ծեր է եւ կույր, իսկ միյուս երկուսը երիտասարդ էին, բայց հայրենիքի կարոտը նրանց մաշեցրել եւ ծերացրել էր։
Այդ օտար երկրի թագավորը ի վերջո լսում է այդ եռյակի մասին, ու հրավիրում է նրանց իր պալատ ապրելու, և իրեն ուրախացնելու համար։
Երաժիշտները թագավորի հրամանը կատարում են, սակայն նրանց բոլոր երգերը տխուր են, նրանց երգերի մեջ իրենց կարոտած հայրենիքն էր միայն։
ԵՒ մի օր թագավորի համբերությունը լցվում է, և դուրս է հանում երաժիշտներին։ Նա տալիս է նրանց մինչև արևածագը, եթե դուրս չգան երկրից նրանց գլխատելու է։
Երեք երաժիշտները հեծնում են ձիերը և սլանում են դեպի իրենց հայրենիք։ Նրանք փորձում էին իրենց սրտերով գտնել ճանապարհը դեպի տուն, ձիերը հևում էին, գիշերը առավոտ էր դառնում կամաց կամաց։ Երաժիշտներից հոգում սկսում է արթնանալ վախը։ Կույր երաժիշտը շունչ է քաշում, արդյոք չեն հասել տուն։ Լսելով թագավորի մարդկանց ձիերի վսրգը, երաժիշտների վախը շատանում է։
Մահը մոտ է,_ ասում են երկու երաժիշտները։
Կույր երաժիշտը կանգնեցնում է ձիուն եւ ասում։
-Զավակներս մենք հասել ենք , հայրենիքը մոտ է։
Երաժիշտները առարկում են։
-Ոչ մահն է մոտ, հեռու է հայրենիքը։
-Կանգնեք-գոչեց կույր երաժիշտը,- ինձ մի բուռ հող տվեք։
-Երիտասարդները մի բուռ հողը տվեցին կույրին։
Նա հոտոտեց հողը և ուրախությամբ հայտարարեց-Սա է մեր երկրի հողը, մենք արդեն հայրենիքում ենք։ Երաժիշտները հետ նայեցի եւ տեսան որ, ձիավորները չեն համարձակվում առաջ գալ։
Երաժիշտները փրկված էին, նրանք հասել էին իրենց աշխարհ:

Ալեքսանդր Դյուման ~Ասկանիո ~

Related image

Վեպը քեզ տանում է 1500-ական թվականներ: Այն հիանալի պատմում է արվեստի մասին և հռչակավոր արվեստագետ Բենվենուտո Չելլինիի մասին: Իհարկե գիրքը այդքան էլ նրա մասին չէր ինչքան երկու սիրահարների, որոնց ճանապարհին կային հազարավոր խոչնդոտներ, սակայն Չելլինին շատ մեծ դեր էր խաղում: Գրքում վատ դերեր կային, բայց ես նրանց չար չէի համարի, բոլորը ունեյին իրենց լավ ու վատ կողմերը: Այս թվականներում բոլորն միայն իրենց մասին էին մտածում, եթե ինչ-որ մեկը ընկնում էր իրենց ոտքի առաջ, նրան սպանում էին սառնասրտորեն: Գրքի մեջ այս անգամ սիրեցի, որ հեղինակը քո հետ խոսում է ու քեզ չի թողնում ձանձրանաս, գիրքն էլ միքիչ երկար էր ու հեշտ չէր ընթերցողին միշտ հետաքրքրված պահել, բայց այս գրքում հեղինակի մոտ այն շատ հաջողված է ստացվում: Այն շատ լավ պատմում էր արվեստագետի կյանքի մասին և թե ինպես է իր գործը գեղեցկորեն կատարում: Սիրեցի ինչպես էր ժամանակը նկարագրում և քեզ թվում էր դու հենց այդ ժամանակաշրջանում էս: Դուր եկավ ինձ նաև հերոսների բնավորությունները: Նրանք բոլորը տարբերվում էին և բոլորն յուրահատուկ էին, Նրանք բոլորը ունեյին ուժեղ բնավորություններ, և հեղինակը այնպես էր նրանց նկարագրում, որ քեզ թվում էր, որ ընկերներ եք և նրանց հինգ մատիդ պես ճանաչում ես: Բոլոր հերոսներն էլ լավնեյին և հակառակ բոլոր գրքերի, որտեղ միանգամից երևում է , ու տարբերում ես չարը լավից, այստեղ` իմ կարծիքով, բոլորն էլ լավն էին: Ուղղակի բոլորն պայքարում էին իրենց համար:




Սեր և Ատելություն


Սեր և ատելություն, երկուսն էլ սկիզբ են առնում սրտից,բայց գնում տարբեր ուղղությամբ: Երկուսն էլ կուրացնում ու խաբում են: Երկուսն էլ միմյանց համար մահացու թույն են: Այնքան տարբեր,բայց միևնույն ժամանակ այնքան նման: Երկուսն էլ ժամանակի ընթացքում մեծանում են, խոշորանում, զարգանում քո փոքրիկ սրտում, իսկ, երբ սահմաններն անցնում, մեծանում են, գրկում ամբողջ հոգիդմարմինդ ու ղեկավարում ամեն մկան ու միտք: Երկուսն էլ աշխատում են շատ խաբուսիկ ու աննկատ: Տիրանում քեզ ու քո փոխարեն վարում են ղեկը: Երկուսն էլ ծնվում են նույն տեղը, բայց երբեք ոչ նույն ժամանակ: Բայց տարբեր զգացողություններ են: Քեզ տանում են տարբեր ճանապարհով, բայց նույն կանգառներով: Սերը կուրացնում է: Թողնում է տեսնես միայն լավը, իսկ ատելությունը` միայն վատը: Երկուսն էլ ճանապարորդուուններ են, բայց երկուսն էլ միակողմանի: Երբ հասնում ես վերջնակետի, նոր ես տեսնում սխալներդ, և հասկանում, որ հետ վերադառնալն շատ դժվար է, ժամանակ է հարկավոր: Երկուսն էլ դեռ իմ համար անբացատրելի են, բայց միևնույն ժամանակ` բացատրելի: Լինում է, երբ նրանց ուղիները բախվում են, և ատելությունը դառնում է սեր, իսկ սերը` ատելություն: Կարող ես օգտագործել նրանց մեկը մյուսի դեմ: Օրինակ` երբ ատում ենք, մեր հոգու մեջ մի մեծ դատարկություն կա, որը մեզ թվում է ատելությամբ կարող ենք լցնել, բայց հակառակը` այն միայն մեծացնում ենք: Ինչպես ասացի` միայն սիրով կարող ենք նրա հախից գալ, `նույնն էլ հակառակը: 




Այս դեպքը պատահել է 
մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ:Նա պայքարում էր թշնամու դեմ 30 տարիՊայքարը տևեց մի ամբողջ կյանք, քանի որ թշնամին էլ հզոր էր:  Եկավ բարենպաստպահը,  թշնամին ընկավ ձիուց և Օմարը հարձակվեց թշնամու վրա՝նիզակը ձեռքինՄի վայրկյանև նիզակը կմխրճվեր թշնամուկուրծքը և ամեն ինչ կավարտվերՍակայն հենց այդ պահինթշնամին թքեց Օմարի դեմքինև նիզակը օդի մեջ քարացավ:Օմարը մաքրեց դեմքը և ասաց. 
— 
Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:Թշնամին զարմացավ:

 Ինչ եղավ,-ասաց նա,- ես 30 տարի սպասել եմ այս պահին, երբմի օր նիզակս կուրծքդ կխրեմ և ամեն ինչ կվերջանաՄիվայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնելԻնչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չէրլԵս երդվել էիորպայքարելու եմ առանց ներքին բարկության:Բայցհիմա կատաղությամբ լցվելիԵրբ դու իմ դեմքին թքեցիրայսամենը անձնային դարձավԵս ցանկացա քեզ սպանելդա իմ Ես-իցեկող ցանկություն էր: 30 տարիների ընթացքումերբեք այդպիսիխնդիր չեմ ունեցելԴու իմ թշնամին չես եղելմեր կռիվը երբեքանձնային չի եղել: : Մեր պայքարի պատճառն այլ էրԵս չեմցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտիհասցնելԻսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրըդու դարձարԻՄ թշնամինև ես ցանկացա սպանել քեզԱհա թե ինչու ես չեմկարող քեզ սպանելՄի խոսքովվաղվանից նորից սկսում ենք:


Սակայն պատերազմն այդպես էլ չսկսեցԹշնամին այլևս նույնը չէր:
— 
Սովորեցրու ինձԴարձիր իմ ուսուցիչըԵս էլ եմ ուզումկռվել առանց բարկության:Գաղտնքիքը սա է պայքարեք մի կողմ թողնելով ձեր Ես-ըԵվ եթեդուք կարողանաք կռվել առանց ներքին կատաղությանուրեմն դուքամեն ինչ կարող եք անելքանի որ բախումը  շոշափում է մարդուԵս-ը։Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնականսիրով սիրել:

Առակ (փոխադրություն)

Մի մարդ երջանիկ ապրում էր իր կյանքը։ Միշտ ուրախ էր, ժպտում էր ու ծիծաղում։ Ոչ ոք նրան տխուր չէր տեսել։ Եվ երբ նրան հարցնում էին, թե որն է նրա երջանկության գաղտնիքը, նա սովորաբար պատասխանում էր, որ դա իր ընտրություն է։Իր  ընտրությունն է, ուրա՞խ լինել, թե՞ տխուր։ Մի օր նա գլխի ընկավ, որ ամեն ժամ, ամեն րոպե և ամեն վայրկյան ինքն է որոշում կատարում։ Եվ գլխի ընկնելուց հետո, ամեն անգամ արթնանալիս, իրեն հարցնում է, թե այսօր ինչ է ընտրում ՝Ուրախությո՞ւն, թ՞ե Տխրության։ 

Խաչատուր Աբովյան 

Image result for Խաչատուր աբովյանՁայնագրությունը լսելու համար սեղմեք տեքստի վրա․

Աշխարհաբառ՝

Առակ

 Փոխադրություն



Ժամանակին երբ երիտասարրդ ՝ ապագա մաթեմատիկոս Ջորջ Դանցիկը դեռ ուսանող էր, նրա համար ուսումը շատ մեծ դիրք ունէր, և երբեմն մինչև ուշ գիշեր կպարապէր։ Մի անգամ պարապելուց նա քնի անցավ և Պրոֆեսոր Նեյմանի դասին քսան րոպե ուշացումով ներս մտավ։ Շփոթված Ջորջը գրատախտակին նայելով՝ հասկացավ, թե գրատախտակին գրվածը տնային առաջադրանքներ են և արագ-արագ արտագրեց այն իր տետրում։ Բայց խնդիրները շատ դժվար էին։ Նա միքանի օր նրանց վրա չարչարվեց և վերջապես կարողացավ լուծել դրանք։ Հաջորդ օրը նա իր լուծած խնդիրները տվեց Պրոֆեսոր Նեյմանին, Պրոֆեսորը ոչ մի բան չասաց։ Մի քանի շաբաթ հետո Պրոֆեսորը առավոտյան ժամը վեցին ներխուժեց Ջորջի տուն։ Փաստորեն Ջորջը ուղակի տնայինից երկու հատ դժվար խնդիր չի գրել, նա աշխարհի դժվարագույն խնդիրներն է լուծել, որոնք բոլոր մաթեմատիկոսները չարչարվել են հազարամյակներ, բայց ոչ մի օգուտ։ Երբ քսան րոպե ուշացել էր Պրոֆեսորի դասից, չէր լսել խնդիրների նախապատմությունը։ Ջորջ Դանցիկը մի քանի օրվա ընթացքում լուծել է ոչ միայն մեկ այլ նաև երկու աշխարհի դժվարագույն խնդիրներից , որը անգամ Էյնշտեյնը չի կարողացել լուծել։

Վերլուծություն

Կարծում եմ, եթե Ջորջ Դանցիկը քնով և քսան րոպե չուշանար դասից՝ իմանար խնդիրների չէր անլուծելի լինելու համբավը, նա չէր կարողանա լուծել այն։ Նա կմտածէր թե անգամ էյնշտեյնը չի կարողացել լուծել այն, ես ինչպես պետք է կարողանամ։ Մարդիկ իրենց թերագնահատում են երբ բառերեն լսում ինչպիսին են ՝ դժվար, անլուծելի, անիրական և այլն։ Մարդիկ մտածում են , թե իմաստ չկա իրենց փորձելու մեջ։  Նա իր ամբողջ ուժը դրեց և լուծեց այդ երկու խնդիրները, եթե իմանար, որ խնդիրները անլուծելի են, նա չէր օգտագործի իր ամբողջ ուժը։


Առաջադրանք 50
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_
Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-
Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-
Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-
Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրեցիրն, թե դժվար է լինելու քնության հարցերը  իսկ նա պատասխանեց , թե բոլորովին, տալու է ճիշտ նույն հարցերը,ինչ անցյալ տարի։ Ասում են , որ եթե նա այդպես անի միևնույն պատասխանները կլսի։Էնշտեյնը ասեց, թր Սլխալվում է, սիրելի գործնկեր- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն նույնը չեն լինի, քանի սր այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել։
2. Փոխադրիր Վիլյամ Սարոյանի զրույցը՝ ուրիշի ուղղակի խոսքը դարձնելով անուղղակի:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ
ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ
ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈԻԹՅԱՆ
ՄԵՋ
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
Տղաս,— ասում է օդեսացին,— եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
Համաձայն եմ,– ասում է տղան։Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.
Հիմա մատանին կտաս, չէ՞, տղաս։
Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ

Մի խաբեբա, որի խարդախություներն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տցայի, որի մատնին անգին քարով մատանի կար։
Օդեսացին ասում է տղային, թե եթե իր այդ ժանգոտ օղը իրեն տա, ինքը իրեն փող կտա , և տղան կարող է հայրուր հատ դրանից գնել։
Տղան համաձայնվում է ,որ եթե չորեքթաթ քայլի այս փողոցով ու էշի պես զռա, մատանին իրեն կտա։
Այդ խաբեբան մտածում է, որ Բիթլիսում ոչ ոք չի ճանաչում իրեն , դրա համար սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց, թե արդյոք տղան իրեն կտա։
Տղան պատասխանում է,թե որ հիմա չորեքթաթ գնա այստեղից, որտեղից եկել է, Ինչ է, դու քո  էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ

Լրացուցիչ կրթություն
Ձայնագրել Եղ. Չարենցի բանաստեղծություններից՝ ըստ ձեր ընտրության:



Լեզվական փոխառությունները: Հովհաննես Թումանյան

tumanyan1. Ո՞ր  է հոդվածի ասելիքը:
2. Համաձա՞յն եք հոդվածագրի հետ:
Նոր-Նախիջևանի «Լույս» շաբաթաթերթի № 10-ում պ. Ա. Մեղրյանը մի հոդված է տպել՝ «Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն», որի մեջ ցավով գանգատվում է, թե «… ինչ որ հնչվում է ժողովրդի բերանում, լինի դա հայերեն թե թուրքերեն, թաթարերեն թե ռուսերեն, վերցվում է և իսկույն գրվածքի մեջ է դրվում»։ Նա վշտանում է, որ մեր գրողներից ոմանք (ի միջի այլոց Ա. Իսահակյանն ու ես) գործ են ածում «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ», և այլն։ Եթե խոսքը էս կամ էն օտար բառի կամ մի շարք բառերի վրա լիներ, հարկավ վեճը մասնավոր բնավորության կունենար և միայն ճաշակի խոսք կարող էր լինել, բայց պ. Մեղրյանը դատապարտում է օտար, այլև մինչև անգամ հայերեն գավառական բառերի գործածությանը ու մաքուր հայերեն լեզվի պահանջն է դնում։
Լա՜վ։ Պ. Մեղրյանին եթե տանք կարդալու էս բառերը, վարդ, վայ, վախել, նվագ, նվաստ, նունուֆար, նամ, նոր, նանիկ, նախշուն, նիստ, նշտար, նշան, նարգիզ, նավ, նուռ, նաշ, նազուկ, մեգ, միլ, մեխ, նահապետ, մոմ, մուճակ, մուր, մուկ, մոռ, ջերմ, գրավ, գրվանքա, կիր, կարիք, կերպաս, քիչ, քիմք, գոմեշ, ոչխար, դրոշակ, կկու, խոտ, խաբել, կուտ, կանթեղ, կանոն, կարապ, փուռը, գավազան, հարս, տոն, տարազ, դայակ, սապոն, սուգ ու շիվան, շողք, շվաք, գումար, շեն, շաղգամ, դաս, աշակերտ, սուր, շուշան, սամույր, սիպտակ, սեր, սանդ և այլն, և այլն, անշուշտ նա էս բոլորը կհամարի մաքուր հայերեն բառեր։ Եթե էդպես էլ չհամարի, կասի դրանք արդեն հայացել են։ Էդպես է. ճշմարիտ է։ Բայց հիմի մի ուրիշ հարց։ Դրանք եթե մեր լեզվի մեջ են մտել ու հայացել, արդյոք դրանցից հետո կա՞նգ է առել էդ պրոցեսը և էլ նոր բառեր չե՞ն մտնում ու հայանում թե՛ մեր ժողովրդական լեզվի մեջ, թե՛ գրական, ուրիշ խոսքով՝ էլ չե՞ն կատարվում ժողովրդական ու գրական լեզվի փոխառություններ։ Իհարկե, սրա պատասխանն էլ դրական է լինելու։ Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևերով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում։ Նորանոր գաղափարների հետ նորանոր ոճեր ու բառեր է ընդունում, և մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ ածել դարդ, ջան, չոլ, զիլ ու նման բառեր, մյուս կողմից ներս են հոսում ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա, օպերա, զիգզագ, պրոպագանդ և այլն։
Ի՞նչ եք անելու։ Եվ ինչո՞ւ պիտի վշտանաք ու կռվեք, ի սեր Աստուծո։ Դուք կարծում եք միայն նրանով պիտի ճոխանաք ու բավականանաք, ինչ որ հայի միտքն ու հանճա՞րն է տալի…
Վերցնենք բառը։
Խնդրեմ ասեք, եթե մեր լեզվից հանեք ձեր հալածած «շանը», որ չինական է, թե մոնղոլական-թաթարական, ինչո՞վ կփոխարինեք։ Մի քիչ մտածեցեք, կտեսնեք մի բառ եք վտարում, որի տեղը համազոր ու համաշունչ մի այլ բառ դնել չեք կարող։ Դրա նման և շատ ուրիշ բառեր, որ մաքուր հայերեն չեն։ Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեք – ինչ խոսք։ Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, տելեֆոնին հեռախոս ասացեք, տելեգրաֆին հեռագիր կամ վելոսիպեդին հեծանիվ, բայց հո չի կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, էքսպրոպրիատորը ճողոպրիստ, ինչպես արել են մեր պոլսահայերը, տրամվայը քարշակ անվանել, հանգ. Դամառ– Քաթիպայի նման, խավիարը ձկնկիթ կամ ֆրակը պոչազգեստ։
Ավելի ձախորդն էն է, որ Մեղրյանը օրինակ է բերում ռուսաց և եվրոպական գրականությունները, թե նրանք ինչքան մաքուր լեզվով են գրում իրենց մանուկների համար։ Ուրիշ խոսքով՝ իրենց լեզվի մեջ օտար բառեր չեն ընդունում։ Էս հո արդեն էնքան է սխալ, որ ես հերքելն ավելորդ եմ համարում։ Գրեթե ամեն մի նոր եվրոպական բառ, ինչ որ հայերը շինում են կամ թարգմանում, ռուսները նույնությամբ առնում են ու տալիս իրենց երեխաներին։
Ո՛չ. թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներից օգտվելուն, դա ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։ Բավական էր. մեր երեխաներն այլևս չպետք է սարսափեն «հա՛» ասելիս, և մայրերն այլևս չպետք է մատներն սպառնալի թափ տան նրանց վրա. «հա՛» ասացի՞ր, ի՞նչպես կարելի է, ասա՛ «այո՛»։ Բավական էր, նզովքը պետք է վեր կենա «հա»–ի վրից, իբրև թե նա գռեհիկ է. դրա մեջ ոչ առողջ միտք կա և ոչ էլ ճաշակ։
1. Ո՞ր  է հոդվածի ասելիքը:
2. Համաձա՞յն եք հոդվածագրի հետ
Ես հոդվածի հետ համաձայն եմ։ Մեր Ժողովրդական լեզուն մեր մշակույթն է, մեր բառբառն է։ Մենք չենք կարող ուղակի դա անտեսել և ամեն բառ չէ, որ կարելի է թարգմանել հայերեն։ Մենք չպետք է մեր գրական լեզուն մոռանանք, բայց նաև չենք կարող մոռանալ մեր ժողովրդական լեզուն, չպետք է բավարարվենք միայն դրանով։

Ահմադը: Հ. Թումանյան

1661191_483199098452417_1955208435_nԿարդա պատմվածքը և փոխադրիր 5-7 նախադասությամբ:
Ա
Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։
Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։
Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։
Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։
Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, ահմադը հայացավ:
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզ՝եր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը , կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։
Բ
Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են։ Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում։
Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում։ Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս։
― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա…Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։
Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին։ Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով։
― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։
Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան։ Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ։
Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին։
― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս։
Գ
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան։ «Բայց ինչու՞ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես։
― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին։
― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս։
― Իրենց տունը ո՞րն է….
― Ուրիշ տեղ է։
― Ահմադը ո՞վ էր որ…
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր։ Է՜, քանի տարի մեր տանն էր…Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…
― Բա էլ չի՞ գալու։
― Չէ՜, բալա ջան, գնա՜ց…
Կարդա պատմվածքը և փոխադրիր 5-7 նախադասությամբ:
Ահմադը  մի հայ ընտանիքի համար ծառա էր աշխատում։ Նրան բոլորը սիրում էին, նրան վերաբերվում էին ինչպես իրենց տղան։ Բայց Ահմադը վերջացնում է իր ծառայությունը։ Նա Ճանփա է ընկնում և գնում է։ Ասելիքը այն էր որ ազգը կապ չունի մարդկության մեջ։


Առաջադրանք 31
1.Տեքստը փոխադրի՛ր 10 նախադասությամբ:
Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:
Ֆյուձի Հյուրանոցը մի խելամիտ գովազդ է արել։ Ֆուձիյաման լեռ, որը ունի 3776 մետր երկար բարձրություն ունի։ Այն երևում է Ֆուձի հյուրանոցի պատուհաններից։ Հյուրանոցն ունի շատ գեղեցիկ տեսարան։ Գովազդն հենց այս լեռան շնորհիվ է խելամիտ։ Հյուրանոցը լեռան շրջակայքի ամենահաջողակներից է։ Գովազդն հետևյալն է «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»։ Այսիննք եթե եղանակի պատճառով չկարողանաք հիանալ Ֆուձիյամա լեռով, ապա հյուրանոցը հետ կտա ձեզ ձեր գումարը։ Բայց այս 17 տարվա ընթացքում ընդհամենը տասնհինգ օր է եղանակը վատ եղել։

2. Միտքն արտահայտի՛ր 5 նախադասությամբ:
Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:
Ֆրանսյացի քիմիկոսները խմբակային աշխատանքով մի մեծ հայտնագործությունեն կատարել։Նրանց արդյունքը անհավատալի է եղել։ Նրանք ընդհամենը օգտագործել են շաքարի մի քանի փոխարինիչ։ Այսպես են ստացել։  Շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:
 3. Միտքն արտահայտի՛ր 5 նախադասությամբ:
Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:
Վերջերս Սան Մարինո բանտից, առտարոց դեպք է պատահել։ Կալանավոր է փախել գաճաճ բանտից։ Բայց սա է ամենածիծաղելի մասը։ Բանտի աշխատակիցնները շատ էին տխրել։ Տխրել էին և անհանգստացել։ Քանի որ նա միակ բանտարկյալն էր։


Առաջադրադրանք  29
Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝
եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։       
Զի ամենայն որ խնդրէ՛ առնու, եւ
որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։   


 Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և
կբացվի ձեզ համար: Որովհետև, ով խնդրում է, վերցնում է, ով
փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ:

Մտէք ընդ նեղ դուռնքանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհնոր տանի ի կորուստեւ բազումք ենոր մտանեն ընդ նաՔանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որտանի ի կեանսեւ սակաւք են, որ գտանեն զնա:

Մտեք նեղ դռնով, քանի որ  ընդարձակ է դուռը և լայն է ճանապարհը, որ տանում է կորստի, և շատերն են, որ մտնում են դրանով։ Քանի որ նեղ է դուռը և անձուկ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են, որ գտնում են այն։

  Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիրԵւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստԵւ խաւար ի վերայ անդնդոցեւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ՋրոցԵւ ասաց ԱստուածԵղիցի լոյս.  եւ եղեւ լոյսԵւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  
                                                                                                                                    
Սկզբում Աստված արարեց երկինքը և երկիրը։ Եվ երկիրը անտեսանելի էր և անպատրաստ․ Եվ անդունդերի վրա խավար էր, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով։ Եվ Աստվածն ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ։ Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է։
Առաջադրանք 28

1.  1.Կարդալ «Մտադարակ» բլոգը: Ընտրել նյութերից մեկը և գրել հիմնավորված կարծիք նյութի մասին:
2.     Այս շարադրությունը ինձ շատ-շատ դուր եկավ։ Քանի որ նույն զգացողությունները ես ել եմ ունենում հանկարծ։ Բայց մոտս միշտ վախ է լինում մենակությունից։ Մարդկասյին երևակայությունը ուղակի չի կարող հասկանալ թե տիեզերքը ինչքան անսահմանափակ է։ Բայց դե․․․։ Շարադրությունը իմ դասընկերուհի Աննա Ստեփանյանինն է։ Եվ այն շատ լավն է։

3.  Կարդալ «Մենք ենք» թարգմանչական բլոգը: Ընտրել առակներից մեկը և վերլուծել:

ԱՍՏՎԱԾԸ՝ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ

Մայրը հարցրեց իր տղային.
— Դու գիտե՞ս, որ Աստված այստեղ էր, երբ դու խոհանոցից թխվածքաբլիթ էիր գողանում:
— Այո՛:
— Եվ որ նա ամբողջ ժամանակ քեզ էր նայում:
— Այո՛:
— Իսկ ի՞նչ էր նա քեզ ասում, ի՞նչ ես կարծում:
— Նա ասում էր.«Բացի մեզնից այստեղ ուրիշ մարդ չկա, ինձ համար էլ մի քիչ վերցրու»:
Թարգմանությունը`  Արևիկ Տատինցյանի

Ինձ շատ դուր եկավ այս թարգմանությունը, Այն զվարճալի էր շատ։

4.  Լսել «Մեդիադարակ»-ի նյութերը: Գրել կարծիք լսած նյութի մասին:
5.  Գրել կարծիք «Գրաբար» բլոգի մասին:


6.  Կետադրիր տրված նախադասությունները.Գոյություն ունեն հսկա որդեր  որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը  մեգասկոլիդեսը  որը մատի հաստություն ունի  ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին  որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:
Քենիայի  Կամերունի  Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով  օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին  որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև  որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում  որի պատճառով գյուղր սարսափի մատնված փախչում է:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս  որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը  որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը  որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ  որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը  չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին  թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը ,     պարզել են     , որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո ,հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն  , որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին  ,    եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս  ,    որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:
Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել    ,  ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են ,     քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները      զեբրերը      ջայլամները      կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է  ,    որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Երևակայությունով դեպի տիեզերք


Մտքերը՝ Աննա Ստեփանյանի 
Ոզում եմ գնալ, ուզում եմ թողնել ամեն ինչ, ամենքին ու հեռանալգնալ հեռուհեռուուր ոչ մեկ ինձ չի գտնիուր կլինեմ մենակ ու կկարողանամ հավաքել մտքերս:
Հիմա ինձ միայն դա է պետք` մնալ մենակ ու մտածել, հասկանալ այն ամենն, ինչ կատարվեց
Լինում են պահեր, երբ մարդիկ ուզում են թողնել ու գնալերբ հոգնում են ամեն ինչից, ու միակ որոշումը հեռանալն է մնումԿյանքում հաճախ է մարդը մենակ մնալու կարիք զգումԲայց ոչ անընդհատ, այլ մի կարճ ժամանակով, որպեսզի հասկանա, քննարկի, հավաքի մտքերը և կենտրոնանա:
 Տիեզերքը, իմ կարծիքով,  ամենալավ տեղն  է ապրելու համար, որտեղ  ոչ ոք չկա, ոչ ոք չի ստի, չի ցավեցնիչի դավաճանի, որտեղ չես վախենա երջանիկ լինելուց:
Պահ է լինում որ երևակայությունս ճախրում է դեպի երկինք, և հասնում եմ աստղերին, որոնք, ասես,երկնքից կախված լույսեր լինեն: Պահ է լինում, որ մտքի թռիչքով  հասնում եմ տիեզերքՔայլում  եմ լուսնային ճանապարհներով , հասնում եմ մինչև լուսին, թռչկոտում եմ աստղերի վրայով և տեսնում եմ բոլորինՍակայն  իրականում նստած եմ պատուհանիս գոգին ու նայում եմ աստղերին: Ու աչքերիս առաջ տիեզերք է բացվում` իր աննման գեղեցկությամբ: Բայց շուտով հասկանում եմոր բավական է երազել: Պետք է վերադառնալ կյանք,  ուր նորանոր արկածներ, խնդիրներ և դրանց լուծումներն են սպասում ինձ



Առաջադրանք 27 
1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվելեյին , որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը խախտելիս  մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում էին։ Հիմա արդեն հասկացլեինք  թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով ստեղծվում է  թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվումՇատ վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախենալու  օգտազործել: Բայց գյուտն ուշացել էրԲայց արդեն ուշեր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը պատերազմում էին   հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համտեսել իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության կանգ էին առնել
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելովկրակիճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեցՔսերքեսի ուշգը գնաց։, հրամայեց նեղուցի հաղթահարել  խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի հաղթողների  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց հասկացան  որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները նախաձեռնել  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճանապարհվելու  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեցԶոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:


Առաջադրանք 26

Եթե դուք: Ուինսթոն Չերչիլ
1.   Քննարկել Ուինսթոն Չերչիլի մտքերը:
Նա ուզում է ասել, որ շուննը իր որոկավով ավելի լավն է , քան որոշ մարդկանց։
2.     Ինչպիսի՞ն է մարդը ըստ Չերչիլի: Բնութագրեք նրան:
Ստեղծագործությամբ Չերլիչը ուզում է ասել, որ շունը ավելի լավը կարող է լինել, քան մարդը։ Մարդը միշտ չէ, որ կարող է կյանքով լի լինել, կամ ուշադրություն չդարձնել ցավի և անհաջողությունների վրա։
Եթե դուք Ձեր օրը սկսում եք առանց կոֆեինի, եթե Դուք միշտ կարող եք լինել կյանքով լի և ուշադրություն չդարձնել ցավի և անհաջողությունների վրա,եթե Դուք կարող եք զերծ մնալ բողոքներից և Ձեր խնդիրները չփաթաթել ուրիշների վզին, եթե Դուք կարող եք ուտել միևնույն կերակուրը ամեն օր և շնորհակալ լինել դրա համար, եթե Դուք կարող եք հասկանալ սիրելի մարդուն, երբ նա Ձեզ համար ժամանակ չի գտնում, եթե Դուք կարող եք չլսելու տալ Ձեր սիրելիի կողմից Ձեր հասցեին արված մեղադրանքները, եթե Դուք կարող եք հանգիստ վերաբերել քննադատությանը, եթե Դուք կարող եք Ձեր աղքատ ընկերոջը վերաբերվել այնպես, ինչպես հարուստին, եթե Դուք կարող եք ապրել առանց ստի և խաբեության, եթե Դուք կարող եք սթրեսի դեմ պայքարել առանց դեղերի, եթե Դուք կարող եք թուլանալ առանց ալկոհոլի, եթե Դուք կարող եք քնել առանց դեղահաբերի, եթե Դուք կարող եք հաստատակամորեն ասել, որ խտրականություն չեք դնում մաշկի գույնի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման և քաղաքականության միջև, ապա Դուք հասել եք Ձեր շան զարգացվածության մակարդակին:


Ինձ համար անհասկանալի է

Image result for questin markԱմբողջ աշխարհում կան շատ վատ և լավ բաներ։ Եվ դա է ստեղծում հավասարակշռությունը։ Ճիշտ է, աշխարհում կան շատ անարդարություններ։ Բայց կա մի հսկա անարդարություն , որը ինձ հանգիստ չի թողնում։ Կյանքում բնության օրենքներն են գործում, իսկ բնության մեջ՝  կյանքի օրենքները։ Բնությունը կյանք է, կյանքը՝ բնություն։ Օրենքն այսպիսին է, և ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Բայց կա մի օրենք բնության մեջ, որը չի համընկում ։ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ: Բնության շղթան իմ գլխում չի տեղավորվում։ Առյուծը ուտում է գայլին, գայլը ուտում է բորենուն , բորենին՝ աղվեսին, աղվեսը կարող է հավ ուտել, հավը կարող է միջատ ուտել և այլն։ Սա բնության շղթան է: Եթե բնության մեջ ամեն ինչ կապ ունի կյանքի հետ , արդյո՞ք կյանքում էլ է այսպես:։ Եթե այո, ուրեմն  դա կյանքի ամենաանարդար երևույթներից է։ Մենք բոլորս սովորել ենք, որ մարդկանց չպետք է նեղացնել, անկախ նրա ֆիզկական կամ  բնավորության թուլությունից:Մենք սովորել ենք ապրել իրար հարգելով, իրար սիրելով, իրար օգնելով։ Իսկ դա կենդանիների մոտ այլ է։ Օրինակ՝ եթե կենդանին ուզում է ապրել, ապա պետք է պայքարի իր կյանքի համար, կենդանի մնալ՝ մյուսին ոչնչացնելով։ Իսկ կարո՞ղ է՝կյանքում էլ է այդպես էլ։ Բայց արդյո՞ք չենք կարող բոլորս իրար սիրելով ապրել և կյանքում, և բնության մեջ:

Սովորողի օրագիր

(8.9.2016)
Հինգշաբթի

Այսօր  հինգշաբթի է․ Առավոտյան պարապմունքին նորից երեկվա հիանալի խաղը խաղացինք։ Այսօրվա դասացուցակը շատ լավներ։ ինձ դուր եկավ իսպաներենը և աշխարագրությունը։ Իսպաներենում մեզ մի լավ գիրք էր տվել ընկեր Նարինեն և այն շատ հետաքրիր էր, այն ավելի ճիշտ դասագիրքեր։ Աշխարագրությունը լավներ, քանի որ սա առաջին անգամն էր այս ամսվա մեջ։ Ես անցելեմ աշխարագրություն 7-րդ դասարանում, բայց ճիշտն որ ասեմ այդքանել ինձ դուր չէր գալիս։ Իսկ հիմա, երբ ծանոթացա նախագծի հետ  շատ ուրախեմ։ Վերջի մի ժամը մեր մոտ մարմնամարզություներ։ Ես ընտրել եմ Սուսերամարտ, այդքանել հետաքրքրված չեմ բայց ընկեր Միքայելին շատ եմ սիրում ու հարգում։ Ճիշտ է այդքանել հետաքրքրված չեմ, բայց իրոք շատ գեղեցիկ և ուղեղդ զարգացնող սպորտ է։ այդ սպորտները շատ քիչեն ընդհարապես և սուսերամարդը դրանցից մեկն է։ Դասերից հետո ունեմ պարի պարապմունք։ և այդքանը։ Այսօրնել այսպես էր։

(07.09.2016)

Չորեքշաբթի
Այս տարի մենք բոլորս ունենք մեր սովորողի օրագիրը։ Օրագրերի լավն այնէ, որ ինչ սիրտդ ուզում է կարողես գրել օրագրիդ մեջ, չես վախենում ինչ-որ մեկի կարծիքից, որովհետև գիտես որ ոչ մեկ չի տեսնելու այն։ Իսկ հիմա այս սովորողի օրագիրը լինելու է հանրային։ Այն իմ բլոգում է լինելու և ով ցանկանա կարող է այն ընթերցել։ Ես ոգեվորված եմ, և ուզում եմ սկսել ։Դ
Այսօր մեր դասացուցակը միքիչ ծանրաբեռնված էր։ Քիմիա ունեյինք, Կենսաբանություն , երկրաչափություն և այն։ Չեմ սիրում , երբ մի քանի ծանրաբոռնված դաս իրար հետեն լինում։ Բայց դե։ Բայց սիրում եմ երբ տնայիններս արած եմ գալիս դպրոց ։Դ բայց ով չի սիրու՞մ ։ Իհարկե կարելի է ասել, որ միշտ սեպտեմբեր ամիսը շատ հաջող է լինում, ինձնից գոհեմ , բայց հետո երբ սկսում եմ ծուլանալ․․․․։ Բայց դեռ սեպտեմբեր ենք և ես ինձնից գոհեմ։ վերադառնանք այսօվան։ Այսօր դասերից հեռո ոչ մի պարապմունք չունեյի, այդ իսկ պատճառով , ընկերներից հետ անցկացրեցի մի ժամ և տուն եկա։ Մոռացա ասեմ այսորվա առավոտյան պարապմունքը շատ հետաքրքիր անցավ երգեր պետկ է գուշակեյինք։ Այդ քանը այսօրվանից :)



Գուրգեն Մահարի    ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Գուրգեն Մահարի: Կենսագրություն
Իմ կարծիքը


Ինձ շատ դու եկավ վիպակը, Գուրգեն Մահարին ամեն մի մանրուք նկարագրում եր: Վիպակի մեջ կային նաև շատ անծանոթ բառեր: Նա նկարգրել է և բնութագրել իր ամբողջ մանկությունը՝ իր մայրիկին,տատիկին իր հորը և այլն: Ինձ շատ դուր եկավ նախաբանը, քանի որ այդ հատվածում շատ կա նկարագրում: Ինձ նաև դուր եկավ Քույր Ադրինեյի հատվածը, քանի որ միքիչ ավելի հետախրխիր էր: Նաև դուր եկավ Մահ և անմահություն հատվածը: Դուր եկավ ինձ նաև Վերջաբանը: Այս վեպը ես շատ հաճույքով կարդացի:


Հովհաննես Թումանյան 
Վերջին խոսք 
(ձայնագրություն)


Բալլադ
Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

Հովհաննես Թումանյան «Վերջին խոսք»

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։


Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։



Գնա՛, հանգիր այն դաշտերում,
Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով։


Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ
Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն։


Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՛վ քուրդերի լուծը տանել,
Ե՛վ քեզ օրհնել փառաբանել։


Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ԵՐԿԻՆՔ ՈԻ ԵՐԿԻՐ»

Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտերսար ու ձոր,
Անտառներծովեր...և սիրւսհարվեց։
Երկիրը թմրածտխուրցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով,
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով...
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժանիրարից հեռու
Երկինք ու երկիր...
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդանհամբերագահ,
Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում ու չի կշտանում։
Եվ աստղ – աչքերը վառ – վառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
Որ փրփրում ենուռչումբարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին։
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուգսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
Իր բոլոր տենչերնայրվող կրքերը,
Վառվումբորբոքվում,
Փարում էգըգվում...
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռ – լուռ ճպում է ցոլուն աչքերին,
Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում, –
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային.
Իսկ էդ ժամանակ երկիր – սիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերիցանթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին։
Տանջվում է ուժգինվառվում է սերը,
Հուզվում ենփրփրում նըրա ջրերը,
Սակայն չեն հասնում քնքուշ փափագին, .
Ծանըր տնքում ենհեծում մոլեգին...

Ամպերի տակից,
Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայումգգվումարտասվում,
Ինչպես կենդանիզգայուն մարդիկ...
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նաթե ինչո՞ւ չունի
Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի։




«Ես կարողանում եմ» ստուգատես .Մայրենի
·           Կարողանում                                                                                                                                       եմ ընթերցել. ներկայացնում եմ հետևյալ ստեղծագործությունները (գրել վերնագրերըդնել հղումները դուրս գրած հատվածների վրա)

Վիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն», Ակսել Բակունց «Մթնաձոր», Ամանորյա առակ երջանկության մասին, Ինչպես դիմավորել ամանորը, Ինչպես դիմավորել 2015 ամանորը ,Լեոնարդո Դավինչի «Արծիվն ու մեծահոգությունը», Երգի հրապույրը, Առջի ծառայությունը, Սպասում, Հոգևոր զարգացման խարույկ, Վահան Թոթովնց «Քույրեր» ,Վահան Թոթովենց «Քրիստինե» ,Սևանի Աստվածաայրը, Պայմանք տղայոց ընտրութեան, Ուշինարա, Կանաչ եղևնին:

 

 

 


·           կարողանում եմ վերլուծել իմ կարդացած ստեղծագործությունները (դնել հղումները վերլուծությունների վրա) կարողանում եմ հիմնավորված կարծիքներ արտահայտել (դնել հղումները կարծիքների վրա)
1 2 3

կարողանում եմ գեղարվեստորեն շարադրել մտքերս (դնել հղումները)
կարողանում եմ շարադրել մտքերս (դնել հղումները)

·           կարողանում եմ բերանացի ներկայացնել բանաստեղծությունները (բեմում, տեսաֆիլմով)

·           1
Աշնան երգ

Վահան Տերյան

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.

Դողացին մեղմաբար

Տերևները դե ղին,

Պատեցին իմ ուղին...

Ճաճանչները թոշնան...

Կանաչներիս աշնան —

Իմ խոհերը մոլար՝

Ցրտահա՜ր, հողմավա՜ր...


Կրակներըս անցան,

Ցուրտ ու մեգ է միայն.

Անուրջներս երկնածին

Գնացի՜ն, գնացի՜ն...

Քնարական հերոսը լսել է աշնան ձայները խշխշոցը և այլն և իր մոտ ստեղծվել է այսպիսի բանաստեղծության վերնագիր «Աշնան երգ»

Ինձ թվում է , ու ամենաձայնով հատված առաջին քառատողն է: Իսկ ավելի աշնան բնութագրող հատվածը երրորդ քառատողն է: Երկրորդ քառատողը այդքանել ինձ դուր չեկավ ,քանի որ այն կարդալուց ոչ մի բան չեմ ըզգում ,իսկ երբ կարդում եմ առաջին քառատող անգամ պատկերացնում եմ մտկում այդ տողերը, երրորդ հատվածը կարդալիս զգում եմ, որ աշուն է եկել: Ինձ դուր է եկել երրորդ քառատողը: Այս բանաստեղծությունը տարբերվում է նրանով , որ այն կարդալուց զգում ես աշնան շունչը:
Հարստություն


















Ի՞նչ է հարստությունը: Իմ համար հարստությունը իմ ընտանիքն է, իմ ընկերությունը, այլ ոչ թե...: Մարդիկ ուզում են հարստանան, բայց ինչի համար եթե կյանքում ավելի լավ  և հիասքանչ  բաներ կան: 


Փողը ամենինչ է ասում են մարդիկ, ոչ հակառակվում եմ ես: Նրանք ասում են որ փողով ամենինչ կարող էս անել: Բայց այդ կանաչ թուղթը ում է պետք եթե աշխարհում կա 7 հրաշալիքներ Սեր, Ընկերություն, Հոգատարություն ,Բարություն, Երջանկություն, Ընտանիք և Ուրախություն: Բայց բոլորը չեն որ այդպես են մտածում: Վատն այդ է:

Նպատակներ














Նպատակներ... որոնք միայն ցանկությամբ են կատարվում և բոլորի համար առանձնահատուկ են: Վստահ եմ բոլորն էլ ունեն նպատակ ներ, տարբեր բայց բոլորի համար ել դրանք կարևոր են : Ոմանք կարծում են որ նպատակ ները անիմաստ բաներ էն, բայց այդպես չէ եթե չունենաս նպատակ կյանքը անիմաստ կլինի: Ես կարծում եմ որ չիկարելի նպատակները ասել մարդկանց, չէ որ նպատակները ցանությունն էր են և ինչ որ տեղ նաև երազանք ներ, իսկ երազանքները բոլորին չեն ասում: Նպատակներ... իսկ եթե մի օր հասնես այդ նպատակին հետո ի՞նչ ես անելու:
Դա դժվար հարց է, երկու պատասխան կա այդ հարցին: 1. Հպարտանալու էս որ նպատակիտ հասելես: 2. Ունենալու էս ուրիշ նպատակ և փորձելու էս հասնես դրան: Նպատակներ... ոմանք ունեն նպատակներ, բայց ոչ մի բան չեն անում դրա համար: Եթե դու ուզում ես նպատակիտ հասնել, դու պետք է սրտանց ցանկանաս: Եթե չունես նպատակ անպայման ունեցիր, քանի որ առանց դրա կյանքը անհետաքրքիր է, իսկ եթե ունես փորձիր ավելի շատ աշխատ ես քո նպատակիտ վրա: Սրտանց ցանկացիր և դու անպայման կհասնես քո նպատակին:







Վերլուծություն

Հեքիաթը տես այստեղ

Այս հեքիաթը շատ հետաքրքիր էր, ինձ դու եկավ իր իմաստը, որ բոլոր մարդիկ պետք է գոհ լինեն իրանց ունեցածից: Սկզբում եղևնին գոհ չէր իրենից, բայց մարդ պետք է ուրախ լինի նրանով ինչ որ ունի: Միքիչ դուր չեկավ վերջաբանը: Կփոխէի վերջաբանը, այնպես կդարցնէի որ վերջը եղևնին հասկանար իր սխալը և վերադառնար իր հարազատ անկյունը, որտեղ նա ընկերություն էր անում սոճիների և իր ընկերուհիներ եղևնիների հետ , որտեղ թռչունները ծլվլում էին և վերջապես նա այդտեղ էր ծնվել մեծացել: Հեքիաթը հարուստ էր նկարագրությամբ, ամեն մի տողի 80%-ը նկարագրություն էր  և դա գեղեցկացնում է հեքիաթը և ավելի հետաքրքրացնում այն: Եղևնին փոքր ժամանակ անհամբեր էր և չէր համբերում մինչև մեծանար: Այդ պատճառով Աստված նրան պատժեց, բայց ինձ թվում է վերջում եղևնին հասկացավ իր սխալը:  Նա ուրախ չէր իր փոքրությամբ, չէր նկատում անգամ արևի շողերին,մաքուր  օդին և այլն: Նա չէր նկատում այն բաներին որոնք իրեն ուժեին տալիս, օգնում էին, նրանցով էր նա ապրում: Այս հեքիաթը շատ գեղեցիկ է իր իմաստով և նկարագրությամբ, բայց ինձ ավելի դուր կգար երբ ինչ որ մի հետաքրքիր և առանձնահատուկ բան կատարվ էր:

«Ձմեռվա իրիկունը» Բանաստեղծություն

Ձմեռվա իրիկունը: Բանաստեղծություն
Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան, Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան.
Մին` վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:
Մեր խրճիթը, աղքատ ու հին,
Ե՛վ մթին է, և՛ տըխուր.
- Ի՞նչ ես նստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:
Լուվր













Ամանորյա առակ երջանկությության մասին


Վերլուծություն

Ինձ այդքան ել դուր չեկավ առակը, քանի որ  այդքան ել հետաքրքիր չէր: Բայց կային մասեր որոնք դուր եկան ՝Օրինակ ինձ դուր եկավ տգեղ եղևնու դերը, իր բնավորությունը շատ դրական էր, բարի, երջանիկ, խաղախ և այլն: Կուզէի որ գեղեցիկ եղևնին ինչ որ մի հետաքրքիր բան աներ, որպեսաի առակը ավելի հետաքրքիր լիներ: Բոլոր առակներում էլ  գեղեցիկ դերը լինում է չար և տգեղ դերը բարի: Բայց շատ ուսուողական էր, իմաստը առակի այն էր, որ երջանկությունն  օգնելու մեջ է:
Տգեղ եղևնին շատ խելոք և երջանիկ էր: Բոլորին օգնում եր և գտել էր իր երջանկությունը:
Գեղեցիկ եղևնին շատ գեղեցիկ էր, բայց մեծամիտ, չարացած նաև նախանձ և ինքնահավան: Բայց կարևորը այն է որ նա էլ գտավ իր երջանկությունը:

Ես համաձայն եմ առակի իմաստի հետ, սակայն ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր երջանկությունը:

Ամանոր 2015-ընդհանուր տեղեկություններ

Արևելյան օրացույցով այս տարի այծի տարին է: Ինչպես գիտենք, այծը երկչոտ, բայց միևնույն ժամանակ համառ և հետևողական կենդանի է: Այնպես որ, եթե ուզում եք 2015 - ին երջանիկ և հաջողակ լինել, մի վախեցեք համառ լինելուց` համառորեն հասեք ձեր ուզածին:
2015 -ի խորհրդանիշ է համարվում ծառը:
Տարվա գույներ են համարվում կապույտը, կանաչը և շագանակագույնը: Եթե հավատանք աստղագետներին, ապա տարին պետք է լինի խաղաղ, բարենպաստ և առատաձեռն նրանց համար, ովքեր ուզում են հարստանալ:
Ինչպե՞ս դիմավորել 2015- ը
Այծը չի սիրում աղմուկ և իրեն խանգարող երևույթներ, դրա համար տարին պետք է դիմավորել ընտանեկան միջավայրում կամ շատ մոտ և հարազատ մարդկանց հետ: 
Ձկնորսը

Մի օր մի անծանոթ կղզում մի խռպոտ ձկնորս գնաց էլ էր իր ապրուսը վաստակելու ձկնորսությամբ: Մի նավակ ուներ այդ ձկնորսը այն էլ նորմալ չէր, ժլատ էր այդ մարդը, նա ավարտել էր այդ կղզու ամենախիստ համալսարանը և ավարտել էր ալ կարմիր դիպլոմով, բայց ծույլ էր այդ իսկ պատճառով ձկնորս էր դարձել, իր համակուրսեցիները, հիմա բարձր պաշտոնի տեր էին իսկ նա... շարունակենք իր ապրուստի ասին պատմությունը, այդ օրը շատ շոգ օր էր, նա դուրս եկավ ծով որպեսի ձուկ բռնի, ուրկանը քցեց  ջուրը և մի ուռած  ձուկ հանեց: Տեսավ որ մի ձուկ ընդհամենը մի ձուկ կառչել էր ուռկանին:Ձկնորսը նայեց ձկան աչքերի մեջ և ինչ որ կախարդական բան կատարվեց և Ձկնորսը դառավ այդ ուռած ձուկը իսկ ուռած ձուկը դարձավ ձկնորս, սակայն մի բան այն չէր Ձուկը այսինքն մարդը որ նոր դարձավ մարդ չէր կարողանում խոս էր, նա գնաց գինեսի ռեկորդների գրասենյակ և համարվեց աշխարհի ռեկորդակիր մի տարի չխոսելով և դարձել հռչակ, Այսպիսով աստված պատճեց իրական ձկնորսին իր ծույլությամբ:

Ամանորյա մի օր

Ամանորյա մի օր, արթնացա և դեպի պատուհան նայեցի: Կարծես մի հեքյաթային գրքում գտնված լինէի: Պատուհանից դուրս պարում էին փաթիլները թեթև-թեթև ինջնում, մտածում էի ,թե գնացել եմ աշխարհի ամենահռչակ պարի համերգին, վերկացա և նայեցի օրացույցին և իմ դեմքին մի յուրօրինակ ժպիտ երևաց, որը  միայն տարին մեկ էր երևում: Ինձ թվում է որ բոլորը հասկացան թե այս օր ինչ օր է, այսօր այն ամենօրյա հասարակ օրերից չէ, Այո, այսօր դեկտեմբերի 31-է: Արագ վազեցի դեպի պատշգամբ, զգացի ամանորյա  շունչը և հիշեցի այն գործերը որը այսօր պետկ է կատար եմ: Մայրս և հայրս  շատ զբաղված էին, այսօր մի ճամփորդ պերկ է այցեի մեզ, որ ճամփորդել է աշխարհի բոլոր ծայրերում, պետկ է իր տղային դաստիրակչի մոտ տաներ, այդ իսկ պատճարով եկել էր մեր երկիր: Բայց համ միքիչ տխուր էի համ ուրախ, բաննայն էր որ ուզում էի այս տարի միքիչ ուրիզ ձև նշեյին իմ ամանորը, ամեն անգամ նույնը հավաքվում ենք միմյանց տուն, նույն խոչկորը, մի քանի հատ փուչիկներ և վերջ: Բայց ինչ կարող եմ անել, ոչինչ պետկ է  ուրախ լինեմ նրանով ինչ ունեմ: Եւ այդ պահին մի թեթևակի ժպտացի և անցա այն գործերին որ պետք է անէի այդ օրը:  


Հոգևորականի տնում իմ արկածը

Անգլիայի փողոցներում զբոսնում էի և տեսա մի տնակ: Որոշեցի մտնել տեսնել ինչ կա-չկա ,պարզեցի որ հգևորականի տանն էի հայտնվել: Հոգևորականը շատ բարի էր և ինձ հետ բարեկամացավ, ճիշտ է շատ էի զարմացել, քանի որ մարդիկ առնետներին չեն սիրում, բայց նա այդպիսին  չէր: Մի օր էլ արթնացա ,երբ այրված հոտ առա խոհանոցից: Սպասեցի, սպասեցի ու տեսա ,որ հոգևորականի տունը սկսում է տաքանալ և շատ վախեցա, որոշեցի արթնացնել հոգևորականին ,բայց չէի համարձակվում մտնել նրա ննջասենյակ, բայց եթե չասէի նրան կատարվածի մասին: Նա ինձ դուրս կշպրտ էր, փորձեցի արթնացնել իրեն,բայց չարթնացավ: Մի քիչ նեղվեցի բայց որոշեցի կծել իրեն և կծեցի իր այտը: Նա մի անգամից արթնացավ: Երբ արթնացավ ,կարծես ուրիշ մարդ լիներ, բղավեց ինձ վրա ,ջղայնացավ ,բայց հենց տեսավ այրվող վարագույրները փորձեց ինչ-որ կերպ հանգցնել այն, բայց այդքան էլ խուճապի չմատնվեց և հանգցրեց հրդեհը: Երբ արդեն հանգիստ էր ,նայեց դեմքիս և նոր հասկացավ, թե ինչու էի կծել նրա այտը, նայեց և մեղմ ժպտաց:



Մրսում են ծառերը մերկ են նրանք, նրանք կարոտ են այն կանաչ հագուստին, որ հագնում են գարնանը, ամռանը և ինչու չէ նաև աշնան սկզբին: Կարոտել են այն կանաչ հագուստը կամ կարմիր, դեղին հագուստը, նույնիսկ այդ արծաթի պես փայլող սպիտակ հագուստը, որոնք հագնում էին միայն հատուկ օրերին: Իսկ հիմա ամեն ինչ մռայլ է, անգույն: Մրսում են նրանք, մրսում: Ամենադաժան պահն է նրանց համար կամ ապրում են շարունակում վայելել կյանքը կամ կոտրվում և վատն այն է, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ խեղճ ծառերին: Անգույն է ամենինչ բացի մի երկու բան այս աշխարհում: Արև և լուսին: Նրանք են ջերմացնում աշխարհ, ամեն առավոտ ծառերը արթնանում են Արևի զնզնգուն ձայնից և քնում Լուսնի խաղաղ երգից: Մռայլ է ամեն ինչ սպասում են ծառերը նրանց ձմռան գեղեցիկ հագուստներին: Սպասում ու սպասում, բայց ինչ օգուտ սա է բնության կանոնը նրանք պետք է ենթարկվեն այդ օրենքին, դժվար է բայց պետք է ենթարկվել: Բայց նրանք անգամ ոչ մի հոգոծ չեն հանում, նրանք մրսում են ,մրսում և բացի դրանից նրանք հոգնել են այս մռայլությունից և անգույնությունից:ջ


Այցելություն

Երեկ մենք գնացել էինք  Պարույր Սևակի ծննդավայրը Զանգակատուն գյուղը: Այնտեղ այցելեցինք Պարույր Սևակի թանգարան:Իսկ հետո մենք գնացինք Պարույր Սևակի անվան դպրոց որտեղ հենց նա էլ այտեղ է սովորել: Իսկ վերջում գնացինք Արենի գյուղը մասնակցելու գինու փառատոնին:
Թանգարանում բացատրեցին Պարույր Սևակի կենսագրությունը: Ինձ տպավորեց ,որ պատին նկարել էին Պարույր Սևակի կյանքը , թե նա ինչպես է  ծնվում , իր պատանեկությունը, իր ամուսնությունը և այլն:
Երբ հասանք Պարույր Սևակի անվան դպրոց աշակերտները մեզ դիմավորեցին աղ ու հացով: աշակերտները մեզ համար գեղարվեստական ծրագիր էին պատրաստել: Նրանք արտասանում ու երգում էին , ես հաճույքով նրանց լսում էի, նրանք շատ լավ էին արտասանում ու երգում: