Գրականություն

Ծանոթացիր իմ նախագծերի հետ

13/09/2018

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ էհուսով եմոր կկարդա սաքանի որ կուզենայիոր իմանաոր ես գող չեմ եւ երբեք չեմ եղելՓոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցիՁաղկվելը հոգ չէքանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվումՍա դաստիարակությանս մասն էր կազմումԵրբեմն արժանի էիերբեմն`ոչՊարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմոր նա կկարդա սաեւ իրեն պիտի ասեմթե ինչուԱյդ օրն ի վիճակի չէի իրեն ասելուքանզի չգիտեիթե իմացածս ինչպես բացատրեիուրախ եմոր չեմ մոռացելորովհետեւ հույժ կարեւոր է:
Գարնանային տանձերի մասին էր:
Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճումսակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնումՎեց տարեկան էիբայց տրամաբանողՑանկապատըտրամաբանեցիկարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:
Ուստիեւասացիոր ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն ենեթեիհարկեկարողանամ նրանց հասնել:
ՉկարողացաՍակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձՏանձերն ունակ էի տեսնել եւ գիտեիոր ուզում եմՄիայն ուտելու համար չէոր ուզում էիդա բարբարոսություն պիտի լիներԴրանք ուզում էիմանավանդ ուզելու համարՏանձ էի ուզումեւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիներըԱվելինուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:
Դպրոցի ճանապարհին պատահեց այդեւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռուԾարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներինու նվազ շոշափելի բաներիՍա գողություն չիասացի:
Արկածախնդրություն էր սաՆաեւ`արվեստնաեւ`կրոնայս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնումՍա գողություն չիասացի:
Եբրայեցի մի տղայիԱյզեքսին ասացիոր ծառերի մոտ եմ գնումու նա ասացոր դա գողություն էԴա ոչինչ չէր նշանակումկամ էլ նշանակում էրոր վախենում էր ինձ հետ գալԱյդ պահին փույթ չէրթե ինչ էր նշանակումու վազելով փողոցն ի վարհեռացա դպրոցի բակիցՉգիտեիոր դադարը մի քանի րոպե կտեւերբայց գիտեիոր երբեք երկար չէր տեւիԱնշուշտոչ շատ երկարԻմ կարծիքովայն պիտի տեւեր առհավետ:
Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակումերաժշտությունբանաստեղծություն ութերեւսպատերազմԾառերին հասա շնչասպառբայց կայտառ ու ժպտունՏանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստԱրեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էրօդիմարմնի ու մտքի:
Տերեւների արանքում տեսա տանձերըթխլիկ ու ալկենաց ավիշըարեւիցեւ ուզում էիՍա մի բան էրորի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանումքանի որ դեռ բառեր չէի գտել դրա համարԽոսում էին միայն հեշտ բաների մասինիսկ տանձերը հիմնական էինեւ դյուրին չէր դրանց մասին խոսելըեթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանքԵթե պատահում էրոր խոսում էին տանձերի մասինսոսկ իբրեւ ապրանք էին նկատումտասներկու հատը՝ այսքանեւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւերտարօրինակհուզիչ եւ հիանալիՏանձերի մասին մտածում էին ծառերից անջատեւ երկրից ու արեւից անջատինչը որ տխմարություն էր:
Նրանք իմն էինեթե կարողանայի հասնելՆրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էրսակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանցԾառերը տեսել էի տերեւաթափից հետոՏեսել էի տերեւների հայտնվելըբողբոջների ծնունդըՏեսել էի բողբոջների անհետելըխակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:
Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստու ես էլ էի պատրաստԵվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:
Սակայն ուտելու համար չէի ուզումայլ շոշափելուզգալու եւ ճանաչելու համարՀամագրավ կյանքըոր կարող էր քայքայվելճանաչելու եւ անմահացնելու համար:
Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւթերեւսպետք էոր երկուսն էլ լինիՉգիտեմփիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞րթե՞ գողությունն ուրացաոր փիլիսոփայություն մոգոնեմԳիտեմոր անկեղծ էի տանձերն ուտելու հարցումեւ գիտեիոր որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:
Հետագայումերբ ինձ գող հորջորջեցինտկարացա ու գրեթե հավատացիթե գող էիբայց դա ճիշտ չէր:
Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքոսակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմըԱրվեստագետը մեկն էոր նայում ու տեսնում էեւ տեսողություն ունեցող ցանկացած անձկույր չէ:
Ես տեսնում էի տանձերըՆախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներովեւ ողջ սրտովՀետեւաբարնրանք իմն էին:
Նաեւ այն բանի համարոր գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:
Վաղ հասակի դժբախտությունն այն էոր չի կարողանում խոսելերբ ամենից շատ ասելիքն ունիեւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն էոր շատախոս էերբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհայոսխալ ենք դաստիարակվածճիշտ որգոնե գիտենքոր մոռացել ենք:
Չէի կարող հասնել նրանցեւ ուրեմն փորձեցի ցատկելինչը որ հիասքանչ էրՆախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքովբայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկելքանի որ ցատկելը հիասքանչ էր:
Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էրԵրկրից փոքր-ինչ պոկվել դեպի վերներքուստ եւ արտաքուստու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նալինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանովԵվ ցատկեցի բյուր անգամներ:
Ցատկում էիերբ լսեցի դպրոցի զանգի ձայնըեւ հիշեցիոր դա ամենից առաջ տխրեցրեց ինձքանի որ գիտեիոր ուշացել եմՍակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համարորպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերըեւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Սակայն խոսքով միանգամայն անբացատրելիՉէի դադարում մտածելուցոր ինձ պիտի հարցաքննեինեւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեիՄիայն գիտեիոր գիտեի:
Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրիանշուշտ բազում այլք եւս կայինսակայն հինգ հատը զատեցինրանքոր ամենից շատ էին պատրաստՄեկը կերաՉորսը տասը րոպե ուշացումով դասարան տարադրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելովՉեմ հիշումթե ինչ ասացիբայց հասուն տանձերը ցույց տվեցի:
Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեցեւ հասկացաոր ինձ գողի տեղ են դնումինչը որ թե շփոթեցուցիչ էրթե վիրավորականասելու ոչինչ չունեիքանի որ տանձերն ունեիՆրանք ինքնին փաստ էին եւ արդարացումու շլմորել էիքանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էինԿարծում էիթե ավելի ողջամիտ պիտի լիներքանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:
Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասացՄիայն հասկացաոր զայրացած էր եւ համամիտ էրթե հարկ էրոր պատժվեիՄանրամասները աղոտել ենսակայն հիշում եմ դպրոցի գրասենյակումինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելսսպասելով մեր տնօրենինպարոն Փոլարդին:
Տանձերն իր գրասեղանի վրա էինանշուշտլոկ փաստՏրտմակերպ էին նրանքեւ ես սարսեցի:
Այլեւս բան չկարեւ ուրեմն մի տանձը կերաՔաղցր էրավելի քաղցրքան նախորդըոր կերել էի ծառի մոտՄիջուկը մնաց ափիս մեջայնտեղ մոլեգին տրորվելովՉկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածելտանձի միջուկն ո՞ւմ է պետքայ հիմար եւ այլնՄիջուկը պետք է նետվերբայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:
Միջուկն էլ կերաափիս մեջ մի քանի կուտ մնացԴրանք էլ գրպանս դրիմտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:
Մի տանձը հետեւեց մյուսինքանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուցՀակագեղագիտական փորձարկություն էրքանի որ բերկրանք չէի զգում:
Պարոն Փոլարդը վերջապես եկավՆրա հայտնությունն ասես կործանման գալուստն էրեւ երբ նա հազացկարծես թե ողջ աշխարհը ցնցվեցՀազաց անթիվ անգամբազում անգամ խստամբեր նայեց ինձեւ այնուհետեւ ասաց«Իմացաոր տանձեր ես գողացելՈ՞ւր են»:
Կարծեցիթե տանձ էր ուզումեւ այդ պատճառով շատ ամաչեցիորովհետեւ իրեն տալու ոչինչ չունեիբայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավթե ես ամաչում էի գող լինելուս համար:
Հետո իմացաոր պիտի պատժվեմքանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:
Տհաճ էր նրան ասելոր գողացել էիքանի որ չէի գողացելԵս տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղածՏեսել էի ծառի մերկ ճյուղերըՏեսել էի տերեւներն ու բողբոջներըեւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելըՀասունները ինձ էին պատկանում:
— Կերա նրանց,- ասացի:
Ափսոսոր չկարողացա նրան ասելոր տանձերը չէի գողացելքանի որ ես ստեղծել էի նրանցբայց կարողացա ասել այնինչ մյուսներն էին ակնկալում:
— Կերա՞ր տանձերը,- ասաց նաեւ ինձ թվացոր բարկացած էր:
Այդուհանդերձ ասացի.
— Այոպարոն:
— Քանի հատ,- ասաց նա:
— Չորս,- ասացի:
— Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:
— Ոչպարոն,- ասացի,- հինգ հատՄեկը ծառի մոտ կերա:
Ամեն բան խճճվեցեւ ես հասկացաոր չեմ կարող տակից դուրս գալՈւնակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսքեւ կարողացածս միայն այն էրոր հարցերին պատասխանում էի այնպեսոր ինձ պատժելն արդարանարեւ նա ինձ պատժեց:
Կաշվե փոկով լավ մտրակեց ինձու ես սաստիկ լաց եղաԱյնքան էլ չէր ցավեցնումորքան լացիցս կարող էր թվալսակայն հարկ էր՝ արտասվեիքանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվումոր որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնումթե ինչու էի պոկել այդ հինգ տանձերըեւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարելմինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնելթե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվելկամ դրա նման մի բան:
Գիտեմոր օրիորդ Լարքինը մահացած էսակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ էհուսով եմոր կկարդա սաորովհետեւ իր համար եմ գրումեւ հիմա ասում եմոր չգողացա տանձերըես արարեցի նրանցեւ չորսը դասարան տարաքանի որ գեղեցիկ էինեւ ուզում էիոր մյուսներն էլ տեսնեինայնպեսինչպես ես էի տեսնումՈչ մի քինախնդրությունպարոն Փոլարդբայց մտածեցիթե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:
 քինախնդրություն-վրեժխնդրություն
շլմորել-շփոթվել
Լեզվական առաջադրանք:Բառարանի օգնությամբ գտիր մոգոնել, խստամբեր, խորշել, անհետել, մտորել, ձաղկել, պատսպարել, փափագել,հորջորջել, շլմորել, մոլեգին, քինախնդրություն բառերի բացատրությունը և գրիր նրանց հոմանիշ երկուական բառ:

մոգոնել-հնարել, հորինել
խստամբեր-ճգնակյաց,խիստ
խորշել-զզվել, նողկալ
անհետել-կորել,անհետանալ
մտորել-մտածել, խորհել
ձաղկվել-մտրակել,ծաղրել
պատսպարել-պաշտպանվել,պահպանել
փափագել-ցանկանալ,տենչալ
հորջորջել-անուն դնել,մականուն
շլմորել-շփոթվել
մոլեգին-շատ մոլի
քինախնդրություն-վրեժխնդրություն


Վերլուծություն
Հասկանում եմ փոքրիկ տղայի հուզմունքը։ Ընդհարապես նկատել եմ, որ կինոներում գրքերում, մարդիկ միշտ անկաշկանդ արտահայտում են իրենց մտքերը։ Միշտ իրենց ուզածը ասում են։ Եվ դիմացինների համար միշտ հասկանալիե լինում ամենինչ։ Իսկ մեր փոքրիկի համար, նրա տարիքից ելնելով, նա ուներ այդ թուլությունը լեզվի մեջ։ Չկարողացավ ճշմարտությունը բացել։ Ասել տնորենին, որ նա գող չէ։ Ցավում եմ ինձ համար, որ դեռ այս տարիքովս գտնվում եմ դպրոց գնացող հուզված մի երեխայի հոգեբանության մեջ։ Բայց լավ դա թողնենք։ Եկեք խոսենք այս պատմվածքի մասին, որը հեղինակը կարևոր է տեսել և գրել է տարիներ հետո, ապացուցելու տնորենին, որ նա գող չէ։ Բայց ինչի համար։ Արդյոք դա միայն ապացուցելու համար էր տնորենին։ Գուցե հեղինակն է ուզեցել գրելով հանել իր հոգուց այդ հոգսը։ Տղան պատժվել էր անտեղի, քանի որ չէր կարողացել բացատրել այն ամենը ինչ արել էր։ Եվ դա ինչքան էլ տխուր է և անարդար, հանդիպում է բոլորիս հետ մեր անարդար կյանքի ընթացքում։ 


Վարդուհի Առաքելյան 


Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի




Ախ, այս գիրքը  հազար անգամ կկարդամ ու չեմ հոգնի։ Այսպիսի գիրք, որ ինձ պարգևի այսպիսի ուժեղ զգացմունքներ, դեռ չէի կարդացել։ Հուզմունքներով և տպավորություններով լի է այն։ Ասեմ որ, գիրքը սկսելուց մեծ սպասումներ չունեի։ Ընդամենը ուզում է հայտնաբերեի և բացահայտեի մի նոր գրողի։ Եվ քանի որ չէի ճանաչում գրողին, այդքան ոգևորված չէի։ Բայց երբ սկսեցի, միանգամից մտա գրքի մեջ։ Միանգամից ձուլվեցի պատմությանը։
Գիրքը պետք է շատ ուշադիր կարդալ, որպեսզի չմոլորվել ժամանակի մեջ։ Այո, պատմությունը երեք ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Գիրքը ավելի լավ հասկանալու իրավիճակը և ճշմարտությունը փնտրելու համար մեզ ուղևորում է հին ժամանակներ։
Ցավոք, գիրքը նաև ուներ տպագրական սխալներ, և միքիչ դժվար էր հասկանալ, թե որ խոսքը․ որ հերոսին է պատկանում։ Նաև քանի որ պատմությունը ժամանակի տարբեր հարթակներում է, ինձ շատ ավելի դուր կգար, եթե կենցաղը, միջավայրը այդ ժամանակի ավելի լավ նկարագրվեր։ Սակայն հանգիստ կարող եմ ասել, որ դրանց կարիքը այդքան էլ չկա, քանի որ գրքի պատմությունը այնքան հզոր էր, որ բոլոր ամեն մի չնչին դետալ անգամ տպավորված է ուղեղումս։
Արկածային պտույտներով հետաքրքիր իրադարձություններով և տարիների ընթացքին ճշմարտությունը ջրի երես բերելով՝ այս վեպը շատ գեղեցիկ պատմություն է իրենից ներկայացնում։ Լի ոգևորությամբ ու զղջումներով: Շատ գեղեցիկ ներկայացվում է, ցավի ու ողբի հետևանքները կյանքում։ Թե ինչպես է դրանց ազդեցությունը անդրադառնում ուրիշների կյանքի վրա, և  ինչպես ուրիշները կիսելով այդ ցավը օգնում են հաղթահարել այն ու անցնել առաջ։ Խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, մանավանդ, եթե նոր ոճի փնտրտուքների մեջ եք։
Մեծ հավատի նախերգանքը

Հայ թագավոր Աբգարը իր երկու հավատարիմ իշխաններին և Անանին ուղարկում է Հռոմ գործուղման։ Երբ Հռոմում իրենց գործը ավարտում ենԵրուսաղեմ են մտնում և այնտեղ ականատես են լինում Հիսուսի հրաշքներին ևթե ինչպես են Երուսաղեմում նրան ծաղրում ու հալածում։ Հասնում են Հայաստան և Աբգար թագավորին տեղյակ են պահում Նրա մասին ևթե Նա ինչպես է բուժում և անգամ վերակենդանացնում մեռյալներին։ Այս մասին լսելով Աբգար թագավորըորոշում է oգնել այն մարդկանցովքեր կընտերն քրիստոնեությունը  կպատժի այն մարդկանցովքեր կչարախոսեն  քրիստոնեությանը։ Աբգար Թագավորը շտապ կանչում է դպիրին և հրամայում մի աղաչանք-նամակ գրել։
-ԳրիրԵս՝ Աբգար թագավորը լսել եմ ձեր հրաշագործությունների մասինոր կույր մարդուն տեսողություն եք տալիսկաղ մարդուն բուժում եք և ընդարապես բուժում եք երկարատև հիվանդություններ։ Նաև լսել եմոր ձեր հետ շատ վատ են վարվում Երուսաղեմումմնեղացնում ու հալածում են։ Այդ իսկ պատճառովձեզ խնդրում եմորպեսզի գաք իմ երկիր՝ Հայաստան և բուժեք իմ անբուժելի հիվանդությունը։ Այստեղ իմ փոքրիկ քաղաքը մեզ երկուսիս էլ բավական կլինի։
Նամակը Թագավորի երկու իշխանները հասցնում են Երուսաղեմ և այնտեղ պատահում են Հիսուսին։ Հիսուսը նամակը կարդալուց հետոհանձ չի առնում գալ Հայաստանսակայն Աբգար Թագավորին արժանացնում է իր նամակ պատասխանին։
-Կներենք Աբգար ԹագավորԵս Երուսաղեմում անվարտ գործեր ունեմ անելուորոնց համար եմ ուղարկված։ Երբ ավարտեմ գործս կհամարձվեմ այնտեղորտեղից եկել եմ։ Բայց մահիցս հետո Քո երկիր կուղարկեմ իմ առաքյալներից մեկինոր բուժի քո հիվանդությունը։
Հիսուսի խաչվելուց հետո Հայաստան է գալիս Հիսուսի առաքյալ ՝ Թադևոսը։ Երբ մտնում է Աբգար Թագավորի մոտԱբգար Թագավորը մի տեսիլք է տեսնում և ընկնում նրա ոտքերին։ Իշխանները սա տեսնելով զարմանում ենքանի որ նրանք չտեսան այն հրաշքը ինչ Թագավորը տեսավ։ Թագավորը հարցնում էթե նա կարող է բուժել իր հիվանդությունը։ Իսկ Թադևոսը պատասխանում է
-Եթե հավատում ես Աստծուն և Հիսուսինապա ինչ էլոր ցանկանաս կկատարվի։
-Ես ցանկացա գնալ Երուսաղեմ և կռվել Հիսուսին խաչածների հետսակայն Հռոմը դեմ էր։
Թադևոսը ձեռքը դնում է Աբգարի ճակատին և բուժում է նրան։ Նա նաև բուժում է բոլոր հավատացյալներին։ Մկրտում է նրանց՝ առաջինը Աբգար Թագավորին։ Աբգարը ոչ մեկին բռնությամբ չէր ստիպում հավատալ Հիսուսինթեև քրիստոնյաների թիվը օրեց օր ավելանում էր։ Աբգար Թագավորի մահից հետոՀայաստանը բաժանվում է երկու մասի։ Մեկը ղեկավորում էր նրա որդին մյուսը նրա քեռորդին։ Իր որդին ընդունեց քրիստոնեությունըսակայն հետո վախենալով նախարարներից նորից կորցնում է իր հավատը։ Իսկ մյուս թագավորը կռապաշտ էրև բացեց մեհյանական և հեթանոսական տաճարներ։ Հեղինեն՝ Աբգար թագավորի կինը չկարողանալով ապրել կռապաշտության մեջվերցնում է իր գանձերըտանում Երուսաղեմ։ Այնտեղ էլ նա թաղված է։ Հայաստանի եկեղեցին կոչվում է Առաքելականքանի որ առաջինը քրիստոնեությունը քարոզչել են Հայաստանում Հիսուսի Առաքյալները։

Մի մեծ փոթորիկ մի փոքր շփոթմունքից
Մտքերիս անդունդն եմ ընկնում ։ Ու ծիծաղելին այն է, որ երբեք չեմ ուզում դուրս գալ այնտեղից։ Այնտեղ մենակ եմ, բայց ինձ երբեք մենակ չեմ զգում, բանտարկված եմ ճաղերի ետևում, իրականության դռների բանալին ափիս մեջ, բայց ընտրում եմ փակված լինել, հեռավոր իմ մտքերում։ Բանտարկված եմ, քանի որ չեմ կարող կիսվել, արտահայտել ճիշտ միտքս։ Դատապարտված եմ իմ իսկ պատերազմում։ Հուգուս, մտքիս, սրտիս հետ ինչ որ բան է կատարվում, բայց չեմ հասկանում։ Պատերազմում են նրանք ի՞մ դեմ, թե՞ իրենց դեմ, չգիտեմ։ Ասե՞մ միտքս, թե՞ նրան պահեմ իմ մեջ։ Կիսվե՞մ շրջապատիս հետ իմ մտածելակերպով, իսկ եթե հանկարծ խոսքերովս  վիրավորե՞մ ինչ-որ մեկին։ Հույն փիլիսոփա Խենոքրատեսը ասել է <<Ես հաճախակի զղճացել եմ իմ խոսքը, բայց  երբեք ոչ իմ լռությունը>>։   Բառերի հետ լավ չեմ, երբեք չեմ կարողանում իմ միտքը գեղեցիկ արտահայտեմ՝ բառերով, նախադասություններով ու հայտնեմ դա ձեզ։ Եթե միտքս ձեզ բացեի կամ բառերով, կամ պատկերով, կամ ինչ-որ ձևով, դուք էլ երևի չէիք հասկանա այն։ Բոլորիս միտքը տարբեր է դասավորված, տարբեր լեզվով է։ Բայց դա մեր լեզուն չէ, այն մի ուրիշ գերբնական հզորություն է, որով մտածում ենք։ Մենք երբ մտածում ենք, մեր ունեցած միտքը մեզ պետք չէ բացատրել հայերենով, կամ ուրիշ լեզվով, մենք միայն մտածում ենք ու դա հայտնվում է։ Առանց մտքումդ մի շշուկ հանելու՝ միտք է դասավորվում։ Մի միտք, որ անդրադառնում է քո ամբողջ մտածելակերպին։ Մի միտք այնքան ուժեղ, որ փոխում է ամեն ինչ մի ակնթարթում։ Իսկ ինչպե՞ս բացեմ ձեր առջև իմ միտքը։ Ինչպե՞ս։ Միտք փոխանցելուց, ուղեղս , ճիշտ կարծես թարգմանի իմ միտքը դեպի հայերեն, որ դուք էլ այդ հասկանաք։ Իսկ ձեզ մինչ բացատրում եմ՝ մի նոր միտք է ծագում։ Ոգևորվում եմ ու փորձում դա էլ ձեր հետ կիսել։ Այդ ժամանակ ասես գլխուղեղս խառնվում է իրար, շփոթվում է։ Մի նոր միտք նորից, և նորից կրկնակի շփոթմունք։ Խոսքերս բերանիցս դուրս են պրծնում ոչ թե բառերի տեսքով, այլ կմկմոցների տեսքով։ Ու այդպես հոգնում եմ և դադարեցնում իմ ջանքերը։ Մտածելով , թե լավ ոչինչ քեզ մի տանջի, մեկ է չես կարողանում բացատրել։ Սիրում եմ այն մարդկանց, որոնց հետ շփվելը հեշտ է, և կես բառից քեզ հասկանում են։ Սակայն այդ մարդկանց թիվը քիչ է։ Պետք է սովորեմ խոսել, ուրիշ ճար չունեմ։ Մեջս պատերազմ է և չգիտեմ ,ինպես խաղաղության դրոշը թափ տամ։ Միայն գրելով եմ կարողանում մտքերս փոխանցել ինչ-որ մեկի հետ։ Ով կլսի, ով կկարդա։ Պետք է սովորեմ խոսել, պետք է չալարեմ և անկախ դիմացինիս դեմքի ձանձրույթից նորեն և նորեն բացատրեմ, որպեսզի ավարտեմ պատերազմը մտքումս։
Բարդուղիմյոս

Արտավազդ II և Կլեոպատրա




Մարկոս Անտոնիոսը շատ ուժեղ ու փառահեղ զորավար էր և մ․թ․ա․ 37 թ․ կազմակերպեց արշավ դեպի պարթևստան գրավելու նպատակով։Սակայն պարթևներից պարտություն կրելով իր ողջ մնացած զորքով հազիվ կարողանում է փախնել և մտնել հայաստան։ Օթևան խնդրեց Արտավազդ II-ից։ Արտավազդ II-ը եթե լիներ խորամանկ դիվանագետ, նա մի լավ ցույց կտար Անտոնիոսին և վերջնականապես վերջ կդներ իր թշնամու կյանքին։ Սակայն նա բանաստեղծ էր և խղճի խայթը չթողեց Անտոնիոսին առանց օթևան թողնելու։ Նա ամբողջ ձմեր Անտոնիոսին և նրա զորքին պահեց և կերակրեց։
Անտոնիոսը մեղադրում էր Արտավազդին և նրան անվանում էր պարթևապաշտ։
-Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռեմեապաշտ։ Ես հայապաշտ եմ,-պատասխանում էր Արտավազդ II-ը։
Մ․թ․ա․ 34թ․ Անտոնիոն իր զորքի հետ Արտաշատ էր գալիս, իբրև բանակցելու նպատակով։  Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրված էր <<Տիգրան Մեծ>>-ը ։ Արտավազդ II-ը գաղաբար անգամ չուներ, որ նրան հենց թատրոնում ձեռբակալելու էին։ Երբ թատրոնը վերջացավ Անտոնիոսը ձեռբակալեց Արտավազդ II-ին և նրա ընտանիքին։ Տանելով նրանց Եգիպտոս նվիրում է Կլեոպատրային։ Լուրեր է տարածում, որ նա գրավել է Հայաստանը։ Խնջույք է կազմակերպվում այդ առիթը նշելու համար։ Հանդիսության ժամանակ Կլեոպատրան շրջվում և հարցնում է Արտավազդին։
-          Ինչպե՞ս քեզ հետ վարվեմ։
-          Արքայաբար։
-          Դու բոլորի առջև ծնկի կիջնես և ինձ կերկրպագես, և իսկույն քեզ և ընտանիքիդ բաց կթողնեմ։
-          Դու ինփ խոստանում ես իմ կյանքը, ոչ տերությունը, իմ որդին կտիրի իմ երկիրն և կզարգացնի։
Կլեոպատրան բարկացած հրամայեց որ ոսկե շղթաներով ձերբակալեն թագավորին։
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր։ Սրահում էին Անտոնիոսն և Կլեոպատրան։ Նրանց դիմաց երկու մատյաններ էին։ Մեկը ՝ Տիգրան Մեծի պատմություն, իսկ մյուսը Արտավազդի հորինվածքներ։
Կլոեպատրան վերջին անգամ նախազգուշացրեց նրան.
- Երկրպագիր ինձ և կապրես։
Կա ապրել, որ առավել է մահից, և կա մահ որ առավել ք կյանքից։ Ինպես կարող եմ ես ձեզ երկրպագեմ, Ինպե՞ս։
-Հերիք է,- Կլեոպատրան հրամայեց այրել մատյանները,- քեզնից ոչ մի հուշ դարձյալ չի մնա։
-Մատյանները կայրվեն և կոչինչանան, սակայն պատմությունը երբեք չի ոչնչանա։
 Ջրհորի մոտ
Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին ավստրայում, շաբաթից ավելի կռվում էինք, մեկ մենք էինք վրա տալիս մեկ ավստացիները, բայց միշտ այնպես էր լինում, որ դիրքերը պահում էինք։ Պատերազմը պատերազմ, ծառավը խեղտում էր։ Մեկ-մեկ տակառով ջուր էին բերում, բայց բոլոր զիվորների  համար տակառով ջուրը հերիք չէր լինում։ Ջուր սկսեցին չբերել, և մնացինք առանց ջուր։ Մեր և Ավստրացիների միջև մի ջրհոր կար։ Սակայն ոչ ոք համարձակություն չուներ, որպեսզի երևար ավստրացիների աչքին։ Հանկարծ կնկատեն շարժում և առանց մտածելու կկրակեն։
-         Ախ այդ ջրհորը․․․ այդքան մոտիկ ու այդքան հեռու։
-         Տղերք, կատակը մի կողմ, ո՞վ կգնա ջուր բերելու։
Մի քանիսը բացականչեցին, թե այո, եկեք փերձենք։ Մի քանիսն էլ համաձայն չէին։ Վերջի վերջո որոշեցինք վիճակահանություն անենք։ Թղթի վրա գրեցինք մեր անունները, ու զինվորներից մեկի գլխարկի մեջ լցրեցինք ու քաշեցինք։ Ես էի ընել։ Երկու տարի ազատվեցի, որ հիմա գնամ ու մեռնեմ։ Բայց չէի ուզում, որ տղանները մտածէին, թե վախենում եմ։ Երկար խոտերի կողմով ՝ չոքելով մոտենում էի ջրհորին։ Հասա ջրհորին, երկու քարին հենված հանգիստ շունչ քաշեցի։ Սակայն նոր հասկացա, որ դա չէր դժվարին մասը։ Դժվարը ջուր բերելնէր։ Հենց այդ պահին հիշեցի, որ գրպանումս թաշկինակ ունեմ։ մի ձեռքով բարձրացրեցի ու թափ տվեցի, մինչ այդ մյուս ձեռքս ջրհորից ջուր էր լցնում տակառի մեջ։ Ավստրյացիները այս նկատելով չկրակեցին։ Լցրեցի ջուրը ու արագ վազելով հասա մեր դիրքեր։
-Ոււռաա, Ուռաա,- տղերքը բացականչում էին։
Այդ ջուրը շատ արագ խմեցինք։ Տղերքը ասացին, թե եկ նորից գնա ջուր բեր։
Բայց փորձանքը մի անգամ է պատահում։ Այս անգամ որ գնամ կարող է կրակեն։ Բայց նորից գնացի թաշկինակս վեր թափահարելով ու ջրով հետ եկա։ Ավստրյացիները սա տեսնելով, նրանք էլ փորձեցին ջուր բերել, սպիտակ կտորը թափ տալով։ Այս տեսնելով շատ ուրախացանք։
Սկսեցինք մենք էլ մեկ  երկու հոգով գնալ, իսկ հետո ամբողջ խմբով։
Ջրհորի մոտ հանդիպեցինք նրանց և սկսեցինք իրար հետ ծիծաղել, ուխրախանալ ու այլն։

Նրանք մեզ հաց էին տալիս մենք նրանց ծխախոտ։ Այսպես լավ տրամադրությամբ հետ եկանք դիրքեր, սկսեցինք քնարկել դեպքերը։ Ու մտածում էինք, թե ինչ սրտով պետք է կռվենք նրանց դեմ։ Եվ այդ պահին հրամանն ստացանք կրակելու։ 
Սամսոն և Դալինա (փոխադրություն)
Իսրայելում Աստված մարդկանց թողնում էր ապրել բարությամբ, սակայն այնտեղի մարդիկ ընդդիմանում էին Աստծուն և գողություններ էին անում։ Աստված իմանալով նրանց չար արարքների մասին, նրանց քառասու տարով դնում է  փղշտացիների տիրապետության տակ  ։ Իսրայելում մի կին ու ամուսին էին  համեստ ապրում, հավատում էին Աստծուն և միշտ հարազատներին ու բարեկամներին օգնում, աղոթում էին ու պաս պահում, սակայն նրանք մի մեծ վիշտ ունեին՝ նրանք զավակ չունեին։ Այդ ժամանակ ասում էին անպտուղ ընտանիքը Աստծու կողմից մերժված էր։ Մի օր Աստծու հրեշտակը գալիս է նրանց տուն և ասում է, որ Տերն նրանց աղոթքներն լսել է և նրանց պարգևելուէ մի որդի, բայց այդ որդին յուրահատուկ է լինելու, այդ պատճառով նրա մազերը չպետք է կտրեն, քանի որ նրա ուժը մազերի մեջ է։ Մի տարի անց ընտանիքը զավակ է ունենում, անունը դնում է Սամսոն։ Եթե ընդհարապես երեխաները մեծանում են տարով, Սամսոնը մեծանում էր ժամ առ ժամ։ Այնպես է լինում, որ Սամսոնը սիրահարվում է մի աղջկա, ում անունը Դալիլա էր։ Դալիլան սիրում էր պճնվել, սնգույրով այտերը  պատել, իսկ Սամսոնը միամիտ էր և սիրահարվել էր նրան։ Փղշտացիների թագավորը Դալիլային հրամայում է, որ Սամսոնի գաղտնիքը նրանից իմանան։  Երբ Սամսոնը  հետ է գալիս մարտից, Դալիլան նրան , հարցնում է գաղտնիքը, իսկ խեղճ Սամսոնը հիացած նրա գեղեցկությամբ՝ զիջում է։ Գիշերը երբ Սամսոնը քնում է ,Դալիլան մկրատով կտրում է մազերը և հանձնում թագավորին։ Նրանք Սամսոնի ձեռքերը շղթայում են, աչքերը հանում և գցում բանտ։  Բայց նրանք չգիտեյին, որ Սամսոնի մազերը աճելու հետ նրա ուժնել է վերականգնվում։
Մի օր գինարբուք էր պալատում, և Սամսոնին նվաստացնելու համար նրան ստիպեցին պարել։ Հպարտ Սամսոնը մտածեց , թե ավելի լավ է մեռնել, քան այսպես ապրել։
Եվ հենվելով պատին՝  ձեռքերը դրեց աջ ու ձախ սյուններին ու կործանեց ամբողջ պալատը։ Պալատը փուլ եկավ թագավորի և հյուրերի վրա, նաև Սամսոնի վրա։ Իսկ Դալիլայի մասին ոչ մի տեղեկություն չկա, միայն կարող ենք հուսալ, որ նրա վրեժի պատիժը հասավ։


Վանդակում երգել չի լինի (փոխադրություն)

       

Սիամի թագավորն ունէր յոթն դուստր։ Վեց դուստրն չար էին և անտանելի։ Իսկ Մերի արքայադուստրը՝ ոչ միայն գեղեցիկ էր, այլ ուներ հիանալի բնավորություն։ Թագավորն ուներ մի սովորություն, իր ծննդյան տոնին նվեր ստանալու փոխարեն ինքն էր նվերներ բաժանում։ Իր տարեդարձին նվերներ էր տալիս իր յոթ դստրերին՝ ոսկե վանդակներով հիասքանչ երգող թութակներ։ Աղջիկներին շատ դուր եկավ նվերները, նրանք փորձում էին սովորացնել խոսել։ Սակայն մի օր երբ Մերի արքայադուստրը եկավ իր ննջասենյակ, որպեսզի կերակրի թութակին, սարսափահար ճիչ արձակեց՝ գտնելով նրան վանդակի հատակին։ Թութակը սատկել էր։ Մերի արքայադուստրը շատ էր նեղվել, նա դեռ հեկկում էր, երբ մի թռչուն պատույանից ներս եկավ և սկսեց երգել նրա համար։ Նա երգեց ոսկե ձգնիկների մասին և չքնաղ վարդերի։ Երգը շատ դուր եկավ արքայադուստրին, նա ուրախությունից սկսեց ծափահարել, թռչնակնել գլուխ տվեց։  

Վեց քույրերը նախանձում էին Մերիին, և խելք-խելքի տվեցին, և մի քնացին Մերիի սենյակ շրջանով կանգնեցին, և ասացին, թե ցավակցում են թութակի մահի համար, և որոշել են գումար հավաքեն նոր գեղեցիկ թութակ գնելու համար։

Մերի արքայադուստրը նրանց ասաց, որ պետք չէ այդպիսի նեղություն, քանի որ նա արդեն մի թռչնակ է գտել, որը երգում է շատ անուշ ձայնով, և երբ ուզում ներս ու դուրս է անում։

Քույերը բայց արաջարկեցին, որ կարելի է թռչնակին փակել ոսկե վանդակում, որ չթռնի քեզնից հեռանա։
Այդպես էլ արեց Մերի արքայադուստրը, նա թռչնակին չակեց ոսկե վանդակում։

Թչնակը զարմացել էր, և մի վարկյան կանգ առավ։

-Սա կատակ է ինչ է՞,- տագնապով ասաց թռչունը։

-Ոչ ամենևին էլ կատակ չէ, երեկ գիշեր մայրիկի կատուները եկել էին այստեղ, քո ապահովության համար եմ քեզ փակել։ Այս գիշեր միայն մնա վանդակում։ Իսկ հիմա խնդրում եմ երգիր։

Թռչնակը հանգստացավ շունչ քաշեց և սկսեց երգել։ Բայց երգի կեսից կանգ առավ։
-Չգիտեմ ինչ է կատարվում հետս, այս գիշեր երգելու տրամադրություն չունեմ։
-Դե քնիր,- ասաց Մերին, և երկուսնել քնեցին։
Լուսաբացին արքայադուստրը արթնացավ և տեսավ թռչնակին ուշաթափված ոսկե վանդակի հատակին։ Նա արագ շունչը պահած բացեց վանդակի դուռը և հանգիստ շունչ քաշեց, հասկանալով , որ նրա փոքրիկ սիրտը դեռ տրոփում է։
-Բաց թող ինձ, ես էլ այսպես չեմ կարող,- ասաց թռչնակը։
Մերին հասկանալով իր սխալը, բաց է թողնում։ Նա չէր կարողանում զսպել իր արցունքները, քանի որ միշտ դժվար է ուրիշի երջանկությունը քնից վեր դասել։

   Երջանիկ արքայազնը (փոխադրություն)



Քաղաքից վեր երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը։ Նա պատված էր թանկարժեք քարերով, աչքերին շափուղյա քարեր, սուսերին ծայրին կարմիր սուտակ։ Մի ծիծեռնակ իր երամից հետ էր ընկել վեց շաբաթով, քանի որ սիրահարվել էր։ Գիշերը հոգնած թռչում էր, որոշեց կանգ առնել քաղաքում և հանգստանել։ Երջանիկ արքայազնի արձանի ոտքերի տակ պառկեց և հենց այդ պահին մի կաթիլ ջուր թափվեց վրեն, երկրորդ կաթիլը թափվեց, երրորդը և ծիծեռնակը զարմացած ասեց։

-Զարմանալի է, երկնքում ոչ մի ամպ չկա, արևը շողում է, բայց անձրևում է։

Ծիծեռնակը գլուխը բարձրացրեց, վեր նայեց և տեսավ, որ կաթիլները արքայազնի արցունքներնեն իրականում։

-Երջանիկ արքայազն, ինչո՞ւ ես լալիս,-հարցնում է ծիծեռնակը։

-Երբ ես մարդկային սիրտ ունեի, միշտ երջանիկ էի, երբեք ցավ չէի զգում, քանի որ պալատում է ապրում և այնտեղ արգելված էր ցավն ու վիշտը։ Իսկ հիմա, ինձ այնտեղ են կանգնեցրել, որ բոլոր բնակիչների ցավը երևում է, կապ չունի, որ սիրտս քարից է, մեկ է զգում եմ նրանց ցավը, ահա օրինակ՝ այն աղքատ տնակում, բաց պատուհանին մի կին է նստած , դեմքը կնճիռներով, ձերքորը պառաված ու ասեղներով պատված, ծաղիկներ է կարում թագուհու զգեստի համար։ Նրա որդին հիվանդ է, սիրտը նարինջ է ուզում, բայց մայրը ջրից բացի ուրիշ բան չունի։  Խնդրում եմ այսօր այստեղ գիշերիր, և իմ սուսերի եզրի քարը հանիր տար, տուր նրանց։

-Արքայազն, իմ ընկերները Եգիպտոսում տաք-տաք խաղում են, ես նրանցից հետ եմ մնացել, բայց ոչինչ այսօր այստեղ կմնամ՝ չնայած որ շատ ցուրտ է, բայց վաղը կշարունակ եմ ճանապարհորդությունս։

Ծիծեռնակը արքայազնի քարը կտուցով պոկեց և թռավ տվեց աղքատ ընտանիքին։ Արքայազնը շնորհակալություն հայտնեց ծիծեռնակին։

Հաջորդ օրը արքայազնը նկատեց, մի մարդու, մի տան ձեռնահարկին նստած փորձում էր գրել։ Բայց ցրտից սառել էր, քաղցն էլ մի կողմից։ Արքայազնը ծիծեռնակին ուղարկում է և իր շափյուղա մի աչքը տալիս է ծիծեռնակին։ Ծիծեռնակը նորից կատարում է իր խնդրանքը։

Երրորդ օրը սառնամանիք էր։ Երջանիկ արքայազնը խնդրեց մի աղջկա էլ, իր միուս աչքը տանի։

-         Բայց արքայազն, եթե սա տանեմ, դու կկուրանաս։
Ի վերջո արքայազնը համոզում է, և ծիծեռնակը կտուցով վերցնում է թանկարժեք քարը և տեղ հասցնում։
Ծիծեռնակի ժամանակն էր, որ չվեր եգիպտոս, բայց նրա կապը հարազ էր դարձել երջանիկ արքայազնի հետ և չէր ուզում նրան լքել։
-Երջանիկ արքայազն, ես էլ քեզ չեմ լքցի դու կույր ես, ես կլինեմ քո աչքերը։
Հաջորդ օրը ծիծեռնակը քաղաքի վերևում թռչում է, վերադառնում ու պատմում այն ամենինչը ինչ տեսել է։ Պատմում է, որ որբ երեխաներ կան, որոնք սոված են և շատ վատ վիճակում։ Երջանիկ արքայազնը ասում է, որ նա պատված է բարձրորակ ոսկով և ծիծեռնակը պետք է այն թերթ-թերթ բաժանի, որ պեսզի երեխաներին տա։ Ծիծեռնակը այնքան է պոկում, որ արքայազնը սևանում է իր սիրտը բաժանվեց երկու մասի։ Ծիծեռնակը թռչում է որբերի մոտ և բաժանում ոսկին։ Այդ օրը ձյունել էր, և ծիծեռնակը գի­տ էր, որ չէր կարողանա երկար ժամանակ կենդակի մնալ, և այդպես նա մահանում է երջանիկ արքայազնի ոտքերին։ Ծիծեռնակը երբ ընկավ, արձանի միջից մի բարձր ձայն է գալիս, և արձանը բաժանվում է երկու մասին։ Քաղաքով մեկ տիրել էր ցուրտը։
Փոխադրություն <<Շահանդուխտ>>
Լսեք, քանի որ ձեզ պատմելու եմ մի հրաշքի մասին, որ պատահեց աստվածայյին տնoրինությամբ։ Իշխան Վարազ Տրդատը մի հիանալի աղջիկ ուներ, ում անունը Շահանդուխտ էր։ Նա ուներ յուրահատուկ գեղեցկություն։ Նրա գեղեցկությունը զարմացնում էր բոլորին։  Չքնաղ Շահանդուխտին հարս խնդրեցին Թորգոմյանները։ Եվ նա ուղևորվեց մի խումբ օգնականներով ։ Ճանապարհը քար-քարոտ էր, և մի խոր ձոր կար։ Ճանապրհին զինյալներ են հարձակվում։ Իսմայելացինների տեսքից անգամ սարսափ էր առաջանում։ մեզ հասել է Շահանդուխտի նամակը,որպեսզի ավելի լավ պատկերացնեք , ահա նրա նամակը։<<Ես հարս էյի գնում Թորգոմյանների տուն,  և Բաղքի սահմանին՝ քարաժայրի մոտ ,հանկարծ հանդիպեցինք իսմայելացիներին։ Նրանք սրերը քաշած կոտորեիցին մեր հեծելախումբը։ Պատճառը իմ գեղեղցկությունն էր, նրանք ուզում էին ինձ հափշտակել։ Ես մտածեցի՝ ավելի լավ է մեռնեմ, քան ինձ առեվանգեն։ Այդպիսով՝ քարաժայրի վրայից թռա ու անվնաս գահավիժեցի։ Դրանից հետո հասկացա, որ պարտական եմ իմ փրկչին՝ Քրիստոսին։ Որոշեցի շինել մատուռ, իմ ունեցվածքը բաժանեցի կարիքավորների միջև և մնացածը տվեցի Սուրբ եկեղեցուն։
Այստեղ վերջանում է Շահանդուխտի նամակը։ Ասում են՝ Տաթևի վանքի մոտ կա մի ձոր, որտեղից  Շահանդուխտը իր ձիով թռել է։ Դրա համար անվանում են դա <<Շահանդուխտի քարը>>։ 


Փոխադրություն<Հայկ ու Բել >

Հայկը վահելչագկազմ էր, զանգուռ մազերով,  վառվրուն աչքերով, թիկնավետ, հաստ բազուկներով։ Նա այն քաջ դյուցազուններից էր, որոնք ըմբոստացան բռնացողների դեմ։
Բելը դժանդեմ բռնակել էր, ում հաջողվեց տիրել ,սրտկացնել շատերին։ Բայց ոչ Հայկին։ Հայկը ըբդիմացավ ու հավաքելով իր զարմը, և բնակվեց մի լեռսն ստորոտում։ Լեռնահովիտն անվանվեց Հայք , այսինքն այստեղ ապրում են հայերը, ովքեր եկելեն Թորգոմյան սերնդից։ Նա նաև շինեց մի գյուղ`Հայկաշեն։
Հայկը հանգիստ ապրում էր, առանց թչմեկի ստրկացնելով, ւսկ բելը հանգիստ ու դադար չունէր։ Նա օր ու գիշեր մտածում էր թե ինչպես Հայկին ծնկի իջեցնի իր առջև։ ԵՒ մի օր իր զավակի գլխավորությամբ և իր մտերիմների հետ նամակ է ուղարկում ասելով,- Տաքացրու և մեղմացրու քո հպարտ սառը բնավորությունը, հրամայվիր ինձ և որտեղ ցանկանաս այնտեղ ապրիր։
Հայկը խստաբար մերժում է և հետ ուղարկում նրանց։ Այդ ժամանակ Բելը իր անճոռնի զորքով ներխուժում է հայկի վնակավայրի սահմաններ , վստահ իր հաղթանակի վրա։   Խելոք և ուշիմ Հայկը հավաքում է իր զորքը և տեղափոխվում վանա ծովակը ու ասում.
- Երբ մենք դուրա գանք կռվելու փորձեք ինչ պատահում է պատահի , որտեղ կանգնած է բելը։ Այդպիսով կամ կզոհվենք կամ մեր զորությունը ցայց տալով կհաղթենք։
Բարձր լոռների միջև մի դաշտային մաս կար։ Այդտեղ ամուր դիրքերեն գրավում բարձրավանդակի աջ կողմում։ Բելի զորքը ձախում, իսկ կենրտրոնում Բելը անբարտավան կեծվացքով կսնգնածեր։ Կրում էր երկաթյա գլխանոց, պղնձե տախտակնռր թիկունքին ու  կրծքին, մեջքին գոտի, ձեռերին ել վահան ու նիզակ։ Իսկ թիկնապահները կողքերը կանգնած անվտանգության համաը շրջապատեկ էին իրեն։ Սակայն Հակը զորքի առջև անվախ էր ու հպարտ։
Երբ երկու հսկանները բախվեցին, երկրի վրա ահռելի դղրդյուն բարձրացավ։ Զգալով հակարխռակ կողմի ուժը, բելի զորքը սկսուշ էր նահանջել։ Այդ նկատելով Հայկը առաջ է նետվում  և նետը քաշում է , բելի լանջապանակը ճեղքելով , անցնում է թիկունքով ու խրվում հողի մեջ։ Բելը միքիչ օրորվում է հետո ընկնում շունչը փչում։ Զորքը երբ կորցրեց իր առաջնորդին նահանջում է ու փախուստի դիմում։
Հայկն իր սեըունդներով սկսեց ապրել մեծ լեռան վրա ու կոչվեց այն Հայք, ժողովուրդը` հայեր:


Փոխադրություն<Երեք երաժիշտներ>

Երեք երաժիշտներ, երեք ընկերներ, թողել էին  իրենց հայրենիքը և աշխարհն էին ընկել հացի ու մի բաժակ գինու համար։ Երաժիշտներից մեկը ծեր է եւ կույր, իսկ միյուս երկուսը երիտասարդ էին, բայց հայրենիքի կարոտը նրանց մաշեցրել եւ ծերացրել էր։
Այդ օտար երկրի թագավորը ի վերջո լսում է այդ եռյակի մասին, ու հրավիրում է նրանց իր պալատ ապրելու, և իրեն ուրախացնելու համար։
Երաժիշտները թագավորի հրամանը կատարում են, սակայն նրանց բոլոր երգերը տխուր են, նրանց երգերի մեջ իրենց կարոտած հայրենիքն էր միայն։
ԵՒ մի օր թագավորի համբերությունը լցվում է, և դուրս է հանում երաժիշտներին։ Նա տալիս է նրանց մինչև արևածագը, եթե դուրս չգան երկրից նրանց գլխատելու է։
Երեք երաժիշտները հեծնում են ձիերը և սլանում են դեպի իրենց հայրենիք։ Նրանք փորձում էին իրենց սրտերով գտնել ճանապարհը դեպի տուն, ձիերը հևում էին, գիշերը առավոտ էր դառնում կամաց կամաց։ Երաժիշտներից հոգում սկսում է արթնանալ վախը։ Կույր երաժիշտը շունչ է քաշում, արդյոք չեն հասել տուն։ Լսելով թագավորի մարդկանց ձիերի վսրգը, երաժիշտների վախը շատանում է։
Մահը մոտ է,_ ասում են երկու երաժիշտները։
Կույր երաժիշտը կանգնեցնում է ձիուն եւ ասում։
-Զավակներս մենք հասել ենք , հայրենիքը մոտ է։
Երաժիշտները առարկում են։
-Ոչ մահն է մոտ, հեռու է հայրենիքը։
-Կանգնեք-գոչեց կույր երաժիշտը,- ինձ մի բուռ հող տվեք։
-Երիտասարդները մի բուռ հողը տվեցին կույրին։
Նա հոտոտեց հողը և ուրախությամբ հայտարարեց-Սա է մեր երկրի հողը, մենք արդեն հայրենիքում ենք։ Երաժիշտները հետ նայեցի եւ տեսան որ, ձիավորները չեն համարձակվում առաջ գալ։
Երաժիշտները փրկված էին, նրանք հասել էին իրենց աշխարհ:

Ալեքսանդր Դյուման ~Ասկանիո ~


Վեպը քեզ տանում է 1500-ական թվականներ: Այն հիանալի պատմում է արվեստի մասին և հռչակավոր արվեստագետ Բենվենուտո Չելլինիի մասին: Իհարկե գիրքը այդքան էլ նրա մասին չէր ինչքան երկու սիրահարների, որոնց ճանապարհին կային հազարավոր խոչնդոտներ, սակայն Չելլինին շատ մեծ դեր էր խաղում: Գրքում վատ դերեր կային, բայց ես նրանց չար չէի համարի, բոլորը ունեյին իրենց լավ ու վատ կողմերը: Այս թվականներում բոլորն միայն իրենց մասին էին մտածում, եթե ինչ-որ մեկը ընկնում էր իրենց ոտքի առաջ, նրան սպանում էին սառնասրտորեն: Գրքի մեջ այս անգամ սիրեցի, որ հեղինակը քո հետ խոսում է ու քեզ չի թողնում ձանձրանաս, գիրքն էլ միքիչ երկար էր ու հեշտ չէր ընթերցողին միշտ հետաքրքրված պահել, բայց այս գրքում հեղինակի մոտ այն շատ հաջողված է ստացվում: Այն շատ լավ պատմում էր արվեստագետի կյանքի մասին և թե ինպես է իր գործը գեղեցկորեն կատարում: Սիրեցի ինչպես էր ժամանակը նկարագրում և քեզ թվում էր դու հենց այդ ժամանակաշրջանում էս: Դուր եկավ ինձ նաև հերոսների բնավորությունները: Նրանք բոլորը տարբերվում էին և բոլորն յուրահատուկ էին, Նրանք բոլորը ունեյին ուժեղ բնավորություններ, և հեղինակը այնպես էր նրանց նկարագրում, որ քեզ թվում էր, որ ընկերներ եք և նրանց հինգ մատիդ պես ճանաչում ես: Բոլոր հերոսներն էլ լավնեյին և հակառակ բոլոր գրքերի, որտեղ միանգամից երևում է , ու տարբերում ես չարը լավից, այստեղ` իմ կարծիքով, բոլորն էլ լավն էին: Ուղղակի բոլորն պայքարում էին իրենց համար:



Զոյա Փիրզադն իրանահայ գրող է, ում հաջողվել է իր գրականությունը դուրս բերել Իրանից  և  ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին։ Գրում է պարսկերեն լեզվով,  միայն մի գիրքն է թարգմանվել հայերեն՝ <<Ինչպես բոլոր երեկոները>>։


Վերլուծություն 
Ասեմ, Փիրզադը իր գրելաոճն ունի։ Իրանահայ արձակագրի պատմվածքների ժողովածում ՝<<Ինչպես բոլոր երեկոները>>, ամենափոքր, ամենաչնչին արարքները, ամենապարզ հարաբերությունները և զգացմունքների մասին է։ Պատմվածքները շատ պարզ են, շատ սովորական, բայց այնքան գեղեցիկ է շարադված, որ տեսարանները վերածվել են անգամ հիշողությունների։ Իմ հիշողությունների, կարծես  նախորդ կյանքումս Փիրզադի պատմվածքների հերոսն եմ եղել։ Թեև պատմվածքները շատ պարզ էին, մի հինգ անգամ նորից նույնը կարդում էի։ Չէի կարողանում հավատալ, որ գրականությունը այսքան հստակ  կարող է լինել, այսքան ուղիղ ու շիտակ։ Ինձ գրողի ոճն անծանոթ էր։ Եվ նորեն կարդալուս իմաստը այն էր, որպեսզի գտնեի մի գաղտնիք, մի խորհրդավոր իմսատը, որը խճանկարի պես թաքնված էր գրքի էջերում։ Սակայն այդպես էլ չգտա։ Պատմվածքներում շատ էր առանձնանում մի դեր, ում շունչը ամեն տեղ կար։ Մայրը․ ով ընտանիքի համար անհանգստանում էր և մտածում էր ամեն ինչի մասին։ Որտեղից ժամանակ գտնել, ինչ պատրաստել, երբ սա անել, երբ դա։ Ու այդպես շարունակ։Սովորական մայր, սովորական ընտանիք, սովորական ամուսին ու երեխաներ․․ Սովորական կյանք։ Լի ուրախությամբ ու տխրությամբ, խնդով ու լացով։ Հենց այսպես՝ պարզ ու գեղեցիկ։


Գրադարանից վերցրեցի և սկսեցի ընթերցել։ Կարելի է ասել, որ Հեմինգուեյից շատ բան չեմ կարդացել։ Միայն հեռվից անունը գիտեի։ Այսպիսի սովորություն ունեմ, միշտ նոր գիրք կարդալուց, փորձում եմ գտնել, հայթայթել ամեն ինչ հեղինակի և գրքի մասին։ Սիրում եմ ավելի լայն նայել գրքին և ամեն ինչ նկատել, այդպիսով դա անելը շատ հեշտ է ստացվում, երբ դու գիտես լրացուցիչ միքանի տեղեկություն հեղինակի մասին։ Այսպես, փնտրում էի համացանցում և մի քանի ֆիլմեր գտա Էռնեստ Հեմինգուեյի մասին, և նրա գրքերի և հենց նրա կյանքի մասին։ Եվ քանի որ ես ինձ համարում եմ կինոների մեծ երկրպագու, չէի կարող բաց թողնել այս առիթը։ Մանավանդ որ ֆիլմերը հին էին, որը շատ ավելի է հետաքրքրացնում ֆիլմը ինձ համար։ Այսպիսով՝ նայեցի մի քանի ֆիլմ, միքանիսը նոր և միքանիսը հին։ Սակայն չնայեցի այն ֆիլմը, որը կարդալու էի։ Մինչ գիրքը կարդալը, արդեն գիտեյի, որի ինձ դուր է գալու վեպը։ Եվ այդպես էլ եղավ։ Հեմինգուեյի գիրը շատ տարբերվող էր, հստակ և պարզ, բայց միևնույն ժամանակ սահուն և գեղեցիկ։<<Եվ ծագում է արևը (Ֆիեստա)>> գիրքը տեղի է ունենում Փարիզում, իսկ հետո ճանապարհվում է դեպի Իսպանիա։ Գրքի հատվածները , անգամ բնության նկարագրությունները տպավորվել են մեջս։ Ֆրանսիայի հանդարտությանը վանում էր Իսպանիայի խենթությունը։ Հեղինակը՝ Հեմինուեյը վեպը պատմում է Ջեյք Բարնսի օգնությամբ։ Սակայն այդ իր վատությունն ունէր։ Ջեյք Բարնսը միայն մի մարդու հոգսեր ու զգացմունքներ էր պարունակում իր մեջ, նա փորձում էր ուրիշի մտքերն էլ փոխանցեր մեզ նրանց դեմքի արտահայտությամբ, սակայն չեմ կարծում դա այդքան ճշգրիտ էր ստացվում։ Շատ էի ցանկանում իմանալ մի ուրիշ հերոսի կարծիք, բայց սահմանափակված էի միայն մեկով։ Գրքի վերնագիրը << Եվ ծագում է արևը>>  հույսերի և հուսահատության  մասին է։ Համացանցում կարդալիս հասկացա, թե վեպի վերնագիրը և վերջաբանի խորին իմաստը։ Ուրեմն այսպես, Էռնեստ Հեմինգուեյը այն սերնդին է պատկանում, ովքեր ամերիկայում և Եվրոպայում անցկացրեցին իրենց երիտասարդությունը Համաշխարհային Առաջին պատերազմում։ Այդ սերունդը կոչվում է <<Կորած սերունդ>>։  Իսկ գրքի վերջին տողերը այսպես են․
 Ախ, Ջեյք, ― ասաց Բրեթը։ ― Ինչքան լավ կլիներ կյանքը մեզ համար իրար հետ։
Առջևում խակի գույնի համազգեստով մի ձիավոր ոստիկան կարգավորում էր փողոցի երթևեկությունը։ Նա բարձրացրեց փայտիկը։ Մեքենան կտրուկ արգելակեց, և Բրեթը սեղմվեց ինձ։
― Այո, ― ասացի ես։ ― Այդ միտքն էլ արդեն համարենք, որ քիչ չէ, այո՞։

Հեմինգուեյը ուզեցել էր ասել, որ մենք բոլորս ունենք հույսեր և երազներ, բայց չենք կարող երբեք բավարարվել, այդպիսով ավելի լավ է միայն երազել մտքում և փայփայել հույսերը մեր ներքին աշխարհում։


Բոլորին կառաջարկեմ այն կարդալ, գիրքը շատ գեղեցիկ է գրված և քեզ իր հետ կտանիի դեպի Իսպանիա։ Գիրքը կարողեք վերցնել Գրադարանից   կամ այս կարդալ այս հղումով

Շերոն Դրեյփերի Աղմկոտ լռությունը

<<Աղմկոտ լռություն>>-ը վիպակ է, որը պատմում է Մելոդի անունով մի աղջկա մանկության տարիների մասին։ Մելոդին հաշմանդամ էր, բայց ի տարբերություն նրա ֆիզիկական թերության նրա միտքը և հոգին չափազանց առողջ էին։ Գիրքը պատմում է իր հոգսերի  և իր հաղթանակների մասին, դպրոցում ծաղրանքների և տան ջերմության մասին։ Վերնագիրը՝ Աղմկոտ լռություն ինձ թվում է Մելոդիի աշխարհի և մտքի հետ էր կապված։ Նա չէր կարողանում հաղորդակցվել, բայց մտքում շատ բաներ կային։
Այդպիսով՝ աղմկոտ էր նրա միտքը, սակայն լռություն էր տիրում իր շրջապատում։ Գրքում կան հիանալի մտքեր և այնպիսի տեսարաններ, որ քո վրա շատ մեծ ազդեցություն են թողնում։ Մելոդիի հաղորդակցվելու ջանքերը և իր մտքերը շատ հզոր էին։ Նա փորձում էր ամեն կերպ պայքարել։ Մտքում  ասես մի հասուն կին լիներ, երբ կարդում էի ու կարդում հանկարծ մոռանում էի, որ դրանք 11 տարեկան աղջնակի են պատկանում։ Անակնկալի էի գալիս։ Գիրքը շատ լավ օրինակ էր, որ մենք չպետք է մարդուն դատենք, շատ դեպքերում լինենք ներողամիտ և համբերատար։ Գիրքը կարող եք գրադարանից վերցնել, կամ կարդալ անգլերեն տարբերակը այս հղումից։

Դժվարություն թե ճանապարհ


Image result for art classical impresionist roadԴժվարությունը միայն առաջին հայացքից է, այն վերանում է հենց այն վարկյանին, երբ դու դնում ես առաջին քայլերը։ Անհետանում է և անգամ ծիծաղելի է թվում, երբ հիշում ես անցյալում թողած դժվարությունը։ Նպատակ դնելիս՝ ամեն ինչ այնքան վառ ու լուսավոր է երևում, որ միջոցը և ճանապարհը անմիջապես պարզ երևում է։ Իսկ հետո գալիս են խոչընդոտները և դժվարությունները։ Ախ, այդ դժվարությունները․․ Ամեն մի դժվարությունը հաղթահարելիս  նպատակի առաքելությունը ավելի է գեղեցկանում, ընդգծվում և դառնում ավելի դուրեկան։
Մտածում եմ, թե ինչ կլիներ արդյոք, եթե չլինեին դժվարությունները։ Ոչ մի բան չէր լինի, այո, ոչ մի բան։ Ոչինչ չէր արվի, նպատակը կմնար հեռվում, որպես երազանք, բայց ոչ այդքան ցանկալի։ Իսկ միջոցը քեզ կհարցներ, թե արդյոք սա ճիշտ տարբերակն է հասնելու նպատակիդ, իսկ դու չէիր կարողանա պատասխանել նրան, քանի որ իրականում չգիտես ,թե ինչքան ես ուզում հասնել նպատակիդ։ Դժվարությունները քեզ անընդհատ հարցնում են, քեզ փորձությունների են ենթարկում, և դու երբ որոշում ես կայացնում, անցել առաջ, հաղթահարելով խոչնդոտները, դու հասկանում ես, որ նպատակիդ հասնելը քո համար ինչքան կարևոր է։
Իրականում մեր հասարակության մեջ ընդունված <<վատ>> բաները, այդքան էլ վատը չեն, դրանք միակ իրական ճանապարհն են դեպի վեր։ Չէ որ ինչ հեշտությամբ ես ձեռք բերում, հեշտությամբ էլ կորցնում ես։ Իսկ դժվարությամբ ձեռք բերվածը հավերժ քո հետ է։

Մի տող հավերժություն

Image result for art paintings famousԳեղարվեստի Հարթակում սպասում էինք, թե երբ է ժամանելու Ռոլանդ Շառոյանը։ Երբ եկավ, բոլորս քիչ, թե շատ պատկերացում ունեինք, թե ինչի մասին ենք խոսելու, քննարկելու՝ լրագրությունից գրականություն։  Նա խոսեց կյանքը ակնթարթ և ակնթարթը կյանք դարձնելու մասին։ Երբ խոսում էր, կամաց-կամաց գլխի էի ընկնում, թե ինչը ի նկատի ուներ։ Ու հասկացա, որ իմ պատկերացումը գրականության մասին շատ փակ է և փոքր։ Գրքեր կարդում եմ ու շատ հաճախ հանդիպում այդ մի ակնթարթը կյանք դարձնելու տողերին։ 
Ու իսկապես այդ տողերից չէի կարողանում պոկվել, նորից էի նույն գլուխը կարդում ու չէի կարողանում առաջ գնալ։ Ճիշտ է՝  կարծես մարսում էի տողերը, բայց ինձ դուր էր գալիս նորից ու նորից զգալ, իբրև նոր եմ կարդում այդ տողերը։ Ամբողջ գիրքը գրվում է իր մանր-մունր դետալներով  հանդերձ, որրպեսզի վերջում այդ մի տողով ամեն ինչ կանգնեցվի։ Մի տող, մի քանի բառ և կարծես ժամանակը կանգնում է, շրջապատդ քարանում է, ու ընկնում ես հավերժական մի փոս, որը շարունակվում է, չի վերջանում։ Ընկնում ես քո մտքերի անդունդ, և երբ դիպչում էս հատակին, նորեն ես ուզում այդ նույն <<ուղևորությանը>> մասնակցես։ Այդ տողը մի վայրկյանը դարձնում է րոպե, րոպեն ժամ և այդպես շարունակ։ Հավերժություն է դառնում։ Հավերժության նշանի պես գլխումդ պտույտներ է կատարում։ Եվ երբ հանկարծ ուշքի ես գալիս, գլխի ես ընկնում որ դա րոպե չէր, ոչ էլ ժամ ու ավելին։ Ընդամենը տաս վարկյան ։ Բայց այնքան երկար է թվում, այնքան շա՜ատ։ Գրականությունը մի ժամանակի մեքենա է։ Այն ժամանակը դանդաղեցնում է, կամ արագացնում, կամ էլ անգամ դադարեձնում։ Այն մեր մտքի ժամանակի մեքենա։ Դուք խոսում եք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, իսկ ես միայն խոսում եմ այն հնարքի մասին, որը մարդկության հայտնի է եղել դարեր առաջ։  Ներքևում կավելացնեմ իմ սիրելի այն տողերը, որոնք իմ ունեցած ակնթարթները  դարձրել են հավերժություն։

- Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած

Ոչ կատարյալ /Թերի/ դրախտ
Աուգուստո Մոնտեռոսո
-Ճիշտ է, – ասաց մեխանիկաբար մարդը` առանց հայացքը բուխարու կրակներից կտրելու , այդ ձմեռային գիշերը,- Դրախտում կան ընկերներ, երաժշտություն, որոշ գրքեր։ Երկինք գնալու միակ վատ բանն այն է, որ այնտեղ երկինքը չես կարող տեսնել։
Արտուրո Պերեզ Ռեվերտե
Անցնելով փողոցը, հանկարծ հասկացավ, որ նրա համար կարևոր չէ հասնել փողոցի մյուս կողմին։
Շնորհակալ եմ պարոն Ռոլանդ Շառոյանից, ով ստիպեց մտորել այս թեմայի շուրջ։

Դանկոյի սիրտը




(Փոխադրություն)
Դարեր շարունակ ուժեղ և համարձակ մարդիկ  ապրում էին մի տափաստանում ։ Խավարչտին անտառը շրջապատում էր ամբողջ տափաստանը, իսկ չորրորդ կողմում տափաստանն էր։ Մի անգամ տափաստանից եկած տարբեր ցեղեր հայտնվեցին, գրավելով տափաստանը ամբողջովին, և քաջ մարդկանց դուրս արեցին իրենց բնակավայրից։ Քշեցին նրանց խավարաչտին անտառներ, որտեղ բոլոր ծառեռի ճյուղերը հյուսված էին։ Անտառը շատ մութ էր և ճահիճներով պատված, մարդկային պայմաններ չէին ինչպես հասկացաք։ Այդպես գարշելիության մեջ՝ կարոտ լույսին և մաքուր օդին ,անգործությունից ամեն օր չգիտեին ինչ անել,  միայն օր ու գիշեր մտածում էին, թե ինչպես դուրս գալ այս դժոխքային անտառից։ Մի օր էլ այնքան են հոգնում այդ վիճակից, որ ինչ որ մեկը առաջարկում է․
-Եկեք գնանք թշնամիների մոտ և դառնանք ստրուկ, միայն թե այստեղից դուրս գանք։
Սակայն այդ ժամանակ, մի գեղեցիկ երիտասարարդ ՝անունը Դանկո առաջ է գալիս և ասում․
-          Մենք կգտնենք այդ ճանապարհը և դուրս կգանք այստեղից, ես ձեզ կառաջնորդեմ։
Այսպես Դանկոն զվարթ ուրախ առաջնորդում էր իր մարդկանց դեպի տափաստան։ Մարդիկ այդքան էլ չէին հավատում Դանկոյին, նրանք վստահ չէին, որ Դանկոն նրանց տուն կառաջնորդի։
Ճանապարհի ընթացքում սկսում է փոթորինկը։ Կարծես թե աշխարհի բոլոր գիշերները հավաքվել էին այդտեղ։ Մրիկը ոռնում էր, և մութը պատել էր անտառը։ Մարդիկ զայրացան և ամբողջը թափեցին խեղճ Դանկոյի գլխին։
-          Մենք քեզ վստահեցինք, մի անփորձի, դու մեզ խաբեցիր և կպատժվես քո կյանքով։
Այդպես Դանկոյի աչքերը ավելի պայծառ շողացին ու վառվեցին։  Իսկ մարդիկ կարծեցին, թե նա զայրանում է և օղակը ավելի ձգեցին։


Դանկոն  չգիտեր ինչ անել, կրցքավանդակը պատառոտեց և հանեց իր սիրտը։ Նրա սրտից վառ պայծառ լույս էր շողում։ Այդ լույսով նրանք առաջնորդվեցին դեպի իրենց տափաստան։ Սրտից արյունը գալիս ու գալիս էր։ Երբ հասան, Դանկոն հպարտ սկսեց ծիծաղել և մահացավ՝ կողքին իր վառ բաբախող սիրտը։

Դեն Բրաուն <Դավինչիի ծածկագիրը>


Վերլուծություն

Image result for da vinci codeՊատմությունը սկսում է Լուվրում՝ մի մարդու սպանությամբ։ Այն մարդը, ով սպանվում է, փորձում է ինչ որ ծածկագրով շատ մեծ գաղտնիք  փոխանցել։ Ամբողջ գրքում շարունակվում է այդ ծածկագրերի բացահայտումը, որոնք իրենց մեջ թաքցնում էին մի նոր ծածկագրեր և միաժամանակ մրցակցություն էր կատարվում շատ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր նույնպես ուզում էին իմանալ կամ ջրի երես առնել գաղտնիքը։ Գլուխգործոց գիրք էր, ամեն գլխի վերջում մի գաղտնիք/գլուխգործոց էր բացահայտվում, որը քեզ ստիպում էր կարդալ հաջորդը ու հաջորդը․․․ Գրքի սկզբում ասվում է, որ ամբողջ ինֆորմացիան կապված արվեստի, ճարտարապետության, փաստաթղթերի և գաղտնի ծեսերը ճշտգրիտ են։ Գրքի ամենահավես պահն այն էր, որ լինում էր ծածկագրեր, որոնց իմաստը մինչև գրքում կարդալը արդեն դու հասկանում էիր։  Ռոբերտ Լանգդոնը սիմվոլիստ էր և խառնվում է այս սպանությանը օգնելով Սոֆիա Նեվյու՝ սպանվածի թոռանը։ Նրանք երկուսով բացահայտում են գաղտնիքը, բայց ուրիշ գաղտնիք: Այն շատ հեշտությամբ դարձավ իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Հաճելի ընթերցում․․.

Դժվարություն թե ճանապարհ


Image result for art classical impresionist roadԴժվարությունը միայն առաջին հայացքից է, այն վերանում է հենց այն վարկյանին, երբ դու դնում ես առաջին քայլերը։ Անհետանում է և անգամ ծիծաղելի է թվում, երբ հիշում ես անցյալում թողած դժվարությունը։ Նպատակ դնելիս՝ ամեն ինչ այնքան վառ ու լուսավոր է երևում, որ միջոցը և ճանապարհը անմիջապես պարզ երևում է։ Իսկ հետո գալիս են խոչընդոտները և դժվարությունները։ Ախ, այդ դժվարությունները․․ Ամեն մի դժվարությունը հաղթահարելիս  նպատակի առաքելությունը ավելի է գեղեցկանում, ընդգծվում և դառնում ավելի դուրեկան։
Մտածում եմ, թե ինչ կլիներ արդյոք, եթե չլինեին դժվարությունները։ Ոչ մի բան չէր լինի, այո, ոչ մի բան։ Ոչինչ չէր արվի, նպատակը կմնար հեռվում, որպես երազանք, բայց ոչ այդքան ցանկալի։ Իսկ միջոցը քեզ կհարցներ, թե արդյոք սա ճիշտ տարբերակն է հասնելու նպատակիդ, իսկ դու չէիր կարողանա պատասխանել նրան, քանի որ իրականում չգիտես ,թե ինչքան ես ուզում հասնել նպատակիդ։ Դժվարությունները քեզ անընդհատ հարցնում են, քեզ փորձությունների են ենթարկում, և դու երբ որոշում ես կայացնում, անցել առաջ, հաղթահարելով խոչնդոտները, դու հասկանում ես, որ նպատակիդ հասնելը քո համար ինչքան կարևոր է։
Իրականում մեր հասարակության մեջ ընդունված <<վատ>> բաները, այդքան էլ վատը չեն, դրանք միակ իրական ճանապարհն են դեպի վեր։ Չէ որ ինչ հեշտությամբ ես ձեռք բերում, հեշտությամբ էլ կորցնում ես։ Իսկ դժվարությամբ ձեռք բերվածը հավերժ քո հետ է։

Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>

 (Վերլուծություն)
Image result for Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>Գրքի առաջին էջերից հասկացա, որ այն դառնալու է իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Այնքան լավ էին նկարագրությունները, որ ինձ թվում էր, թե ֆիլմ եմ դիտում։ Ամեն բան, ամեն ինչ մտքումս պատկերացնում էի, ամեն մի դետալ, ամեն դիմախաղ։ Գիրքը կարդալուց ամենաառաջին լավագույն տպավորությունը ստացա պատերազմի ժամանակվա մասին էր, սարսափելի նկարագրությունները մինչև հիմա գլխումս են։ Չեմ պատմի գրքի մասին, կպատմեմ միայն իմ տպավորությունները։ Չէի ուզում վերջանար այս հրաշք գիրքը, որը ինձ ծիծաղեցրեց և ստիպեց լաց լինել։ Հաստատ կարող եմ ասել, որ գիրքը կարող եմ կարդալ նորից ու նորից։ Գրքում մտքերը անվերջ էին, կարող եմ անընդհատ մեջբերումներ անել։
 – Ես այլ կերպ էի պատկերացնում կյանքը 
– Մենք բոլորս էլ այդպես ենք…,-բոլորս էլ միայն պատրանքներով ու պարտքերով ենք ապրում ․․,-անցյալի պատրանքներով ու ապագայի պարտքերով ։
► Ով միայնակ է, նա երբեք չի լքվի:
► – Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը։
Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում։
Ու այսպես շարունակ․․․

Գրքի վերջերում արդեն հոգուդ խորքում գիտես ինչով է վերջանալու, բայց քեզ խաբում ու մի չնչին հույսով շարունակում ես կարդալ։ Գիրքը վերջանում է, ու կարծես գրքի հերոսների կյանքերը իր հետ տանում է։ Գիրքը մի հրաշալի թաքստոց/տուն էր։ Գեղեցիկ տեսարաններ կային, անգամ եթե ընդհարապես անձրևի սիրահար չէս, գիրքը քեզ ստիպում է այն սիրել։ Այն լրիվ գեղացկացրեց միտքս ու հոգիս։ Ուզում էի թեքել էջը, բայց չէի ուզում գիրքը ավարտել։ Հավատացնում եմ, որ այն կդառնա ձեր ամենասիրելի գիրքը։
Գիրքը կարող եք գտնել մեր գրադարանում

Ֆեոդոր Դոստոևսկի <<Ոճիր և պատիժ >>

Վերլուծություն 
Նպատակը երբեք չի արդարացնում միջոցը։
<<Ոճիր և պատիժ>> ,ամեն էջը ,ամեն նախադասությունը, ամեն անգամ բառը գրքի մեջ նշանակություն ուներ։ Գիրքը պետք էր շատ ուշադիր կարդալ։ Կարդալուց զգում էի, որ էլ չեմ կարողանում, աչքերս սկսում էր ցավել և հոգնածությունեի զգում։ Գրքի ամեն գլուխը քեզ մի բան էր տալիս մտածելու։ Կարծում եմ՝ ավելի շատ մտածում էի, քան գիրքը կարդում։ Գրքի հերոսը մի մեծ հանցանք է գործում՝ մարդ է սպանում։ Մահացածը շատ չար, ժլատ, ագահ մարդ էր։ Մարդասպանը ՝ Ռասկոլնիկովը այդ քայլին գնում է, ոչ թե վրեժով կամ գումար թալանելու համար, այլ նա ուղղակի գտնում էր, որ երբ մարդ ոչ մի օգուտ չի տալիս և դեռ վնասում է իր գոյությամբ իր կողքիններին ապա նա այդ իրավունքը ունի նրան սպանել։ Նա իրեն համեմատում էր Նապոլեոնի և այլ հանճարեղ մարդկանց հետ։ Մի չարիք և հազար բարիք էր անվանում իր հանցագործությունը։ Նրա կարծիքով,՝ օրինակ Նապոլեոնը իր նպատակներին հասնելիս չէր մտածում փոքր հանցանքների մասին, քանի որ նպատակը վեր էր ամեն ինչից։ Բայց նպատակը երբեք չի արդարացնում միջոցը, այն պետք է հավասար լինի միջոցին։ Ամբողջ գրքում նշվում է Ռասկոլնիկովի հոգեբանական վիճակը։ Նա մի երիտասարդ էր, որը ապրում էր աղքատության մեջ և դրա  պատճառով դուրս էր եկել համալսարանից։ Ոճիրը կատարելուց հետո, նրա մոտ առաջանում են չլուծված խնդիրներ և անակնկալներ, որոնք տանջում են նրա հոգին։ Գիրքը գլուխգործոց էր, և այն ինձ շատ դուր եկավ։ Առաջարկում եմ այն բոլորին։

Կարող եք գտնել գիրքը մեր գրադարանում։



Վերլուծություն


Պատմվածքը շատ լավ ձևակերպում էր, թե ինչ է իրական սերը, և թե ինչ է իրական նվերը։ Հեղինակը իզուր չէր մեջ բերել փողկապը։ Տղան ցանկանում էր իր հոր համար մի առանձնահատուկ նվեր գներ, որը պատմվածքի մեջ փողկապն էր։ Այն նյութական նվեր էր, բայց նա գերադասեց վաղ առավոտն արթնանալ և միայնակ մի անակնկալ մատուցեր հորը։ Այդպիսով նրա արարքը ավելի լավ նվեր էր, քան փողկապը։ Այն նշանակում էր, որ տղան հասկանում էր հոր սերը և փոխադարձաբար  վերադարձնում էր այն։ Եկեք պատկերացնենք ՝տղան միայն փողկապ նվիրեր այդ օրը իր հորը, ճիշտ է՝ հայրը շնորհակալություն կհայտներ, բայց այս պատմությունը երբեք չէր մտաբերվի։ Նվերներ նվիրել հասկացողությունը մեր օրերում սահմանափակված է նյութական առարկայով, բայց չէ որ Սուրբ Ծնունդը սիրո, լավ վերաբերմունքի, լավ արարքների մասին է։ Եթե ուշադիր լինենք՝ պատմության վերջում նաև խոսք է գնում  կնոջ մասին, ում Ռոբը շուտվանից չէր ասել, որ սիրում է նրան, Ս Ծննդյան առիթով մի նամակի մեջ գրելու էր այդ մասին, և հաստատ գիտեր, որ կնոջը այն շատ դուր կգա։  Ընդամենը մի նամակ, բայց այնպիսի նամակ, որ անպայման գիտես, որ կարդալուց բառերը հոգին կշարժվի։


Հարցեր և առաջադրանքներ
  • «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:

Այո համաձայն եմ, և հենց տեքստը հիմնավորում է այն։ Լիվերստրոնգը մոռացել էր, որ իր տղան տղամարդ չէր, նա մի փոքր տղա էի, երեխա էր։ Նա տղայից մեծ սպասելիքներ ուներ։
Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:
Ամեն մարդ միայն ապրել է իր կյանքով, և դժվար է գիտակցել, որ ինչ-որ դու ապրում ես նույնը քո դիմացինը չի զգում։ Ինձ թվում է այդ նույն հարաբերություններն են մեծահասակների և երեխանների մեջ։

  • «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:
Արշալույսը երբ հեռվից նայում ես շատ փոքր է երևում, բայց իրական այն ահռելի է։ Եվ այդ տղան փոքր է, բայց նրա սիրտը արևի պես ահռելի է։
  • Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:
Ինձ թվում է, որ զղջում են, երբ սխալ են անում, և մենք սովորում ենք սխալներով։ Բայց ընդհարապես զղջում եմ, երբ առանց մտածելու խոսում եմ ։ Ու դա շատ հաճախ է լինում։

  • Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:
  • Լիվինգսթոնը լարդենը չունի ոչ մի ուրիշ ստեղծագործություններ։
Փետրվարի 19-25
Վարժ. 86, 87, 88, 89, 90
Ծանոթանալ «Հովհաննես Թումանյան» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, գրավոր կամ բանավոր ներկայացնել դասարանում:
Սիմոն Վրացեանի գրվածքը կարդացի։ Հովհաննես Թումանյանը գալիս է Երևան։ Միշտ էլ հետաքրքիր է ինձ գր

Անգիր հանձնարարվող նյութեր. Քառյակներ
1.   Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ…
2.   Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր
3.   Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
4.   Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին
5.   Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր
6.   Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ
Ընթերցանության նյութեր. Բանաստեղծություններ

Փետրվարի 12-18
§  կարդա Տրնդեզի մասին նյութը, 7-10 նախադասությամբ գրավոր վերապատմիր, տեղադրիր բլոգում
§  բանավոր ներկայացրու դասարանում
Վարժ. 81, 82, 83, 84, 85
Անգիր բանաստեղծություններ
Փետրվարի 5-11

Հունվարի 29-փետրվարի 4
Վարժ. 71, 72, 73, 74, 75
Գրականություն. «Կարդում ենք Տերյան» նախագիծ
Փետրվարի 5-11
§  կարդա Բարեկենդանի մասին նյութը, 7-10 նախադասությամբ գրավոր վերապատմիր, տեղադրիր բլոգում
§  բանավոր ներկայացրու դասարանում
Անգիր բանաստեղծություններ

Վարժ. 76, 77, 78, 79, 80

Դեկտեմբերի 11-17
Վարժ. 61, 62, 63, 64, 65
Գրականություն
§  ծանոթացիր «Ձմեռային ընթերցումներ» փաթեթին, ընտրիր որևէ ստեղծագործություն և կարդա
§  կարդալուց հետո գրավոր ներկայացրու կարդացածդ նյութերը՝ փորձելով վերլուծել
Ամանորյա պատմվածքները միշտ մեզ հիշեցնում են բարության և կարևոր արժեքների մասին։
Նոյեմբերի 20-27
Վարժ. 46, 47, 48, 49, 50
Գրականություն-Ակսել Բակունց
§  Ակսել Բակունցի մասին կարդացածը գրավոր վերապատմել
Նոյեմբերի 13-19
Նախագծային ուսուցման ստուգատես

Նոյեմբերի 6-12
Վարժ. 41, 42, 43, 44, 45
Հարցեր և առաջադրանքներ
§  «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:
Երբ մեծանում ես քո շրջապատը աշխարդ փոխում է դարձնում է այն ավելի դաժան ու տխուր։ Իսկ երեխա ժամանակ դու այդպիսի բաների դեռ չես հանդիպել։ Երբ մեծահասկները ջղայնանում են փոքրիկների վրա դա նրանից է, որ նրանք նայում են փոքրիկին մեծի աչքերով դրանք այն աչքերնեն, որոնք ցավ են տեսել և չեն կարողանում էլ հանդուրժել։
§  Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:
Ոչ միայն մեծահասակները, Բոլորս։ Բոլորս չափում ենք կողքիններին մեր չափանիշներով։ Քանի որ ուրիշ բան չենք տեսել։ Միաժամանակ երկու բան չենք ապրել , որպեսզի ունենանք փորձառություն և ավելի չիշտ դատնեք։
§  «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

§  Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:
Այո զղջացել եմ, բայց ոչ առանձնապես մեծ բաների մասին։
§  Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:

Հոկտեմբերի 23-29
Հարգելի սովորող, խնդրում եմ Ձեր բլոգի «Հայոց լեզու, գրականություն» բաժնի հղումը ուղարկել n.movsisyan@mskh.am հասցեին: Շնորհակալություն:
Վարժ. 36, 37, 38, 39, 40
§  Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն և սովորիր անգիր:
§  Առցանց բառարանների օգնությամբ բացատրիր բանաստեղծությունների անծանոթ բառերը:
§  Տեղեկություններ քաղիր Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացրու:
§  Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:


Հոկտեմբերի 16-22
Վարժ. 31, 32, 33, 34, 35
Գրականություն. Ավետիք Իսահակյան
§  ծանոթացիր Ավետիք Իսահակյանի կենսագրությանը, ֆոտոալբոմին, լսիր Իսահակյանի ձայնը, շրջիր վիրտուալ թանգարանում
§  բանավոր և գրավոր ներկայացրու այն, ինչ իմացար
Հետաքրքիր էր լսել այն մարդու ձայնը ով իր ամբողջ կյանքով այնպիսի ազդեցություն է գործադրել մեր մշակույթի վրա։ Ով կոփել ու ձևել է կարելի է ասել։ Ավ․ Իսահակյանը այն մարդկանցից է եղել ում աշխատանքը եթե մեր գրականությունից հանենք, կտեսնենք տեղը մմի մեծ դատարկություն։

Սեպտեմբերի  25-3
4. Ծանոթացիր «Արխիվային բացահայտումներ» և «Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները» նյութերին, փորձիր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:
Կոմիստանի ծանր վիճակը հոգպես առհամարելով նրան ավելի ու ավելի էին փորձում կոտրել։ Բժիշկները, ամբողջ անձնակազմը իրավունք չուներ շփվելու կոմիտասի հետ։ Պարճառաբանանելով թե կոմիտասի և իրենց լեզուները տարբեր են և մեկս մյուսինը չգիտենք։ մարդուն աստիճանբար ճնշում էին, ոչ դեղերով կամ ինչ որ հիվանդությունով, այլ մարդուն հավատացնում էին, ստիպում որ նա իրականում հիվանդ է։

Սեպտեմբերի  19-24

Վարժ. 15, 16, 17, 18
Հարցեր և առաջադրանքներ
1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղ
ադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:

Լեզուն մշակույթի և ընդհարապես ժողովրդի, երկրի ամենակարևոր արժեքն է։ Առանց լեզվի մշակույթը կորում է։ Առանց լեզվի մենք անպաշպան կմնանք և հեշտությամբ կձուլվենք ուրիշ ժողովրդների հետ։ Լեզվին լավ տիրապետելը նշանակում է քո ժողովրդին մոտ լինել, պահպանել մի հարստություն որը անգին է։
Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղ
ադիտարանն առանց աստղադիտակի

Երևակայությունը մարդուն թողնում է որպեսզի ճամփորդի իր իսկ մտքերում, հայթայթի ինչ թր մի բան, գտնի։ Իսկ աստղադիտակը նույնպես աստղադիտարանին օգնում է թափառել տիեզերքով մեկ։ Բացելով սահմանները։

Տեքստային նյութ. Վիլյամ Սարոյան «Պատերազմը»
Հարցեր և առաջադրանքներ
·         Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
Երբ երկու երկիր կամ անգամ մարդիկ, համաձայնության չեն գալիս սկսվում է կռիվ: Խաղաղությունը հակառակն է մարդիկ առանց ատելությամբ ապրում են: Պատերազմը մի փոքր վեճի մասին է, որը մեծանալով խլում է մարդկանց կյանքն: Ագահության ու ատելության հետևանք է: Իսկ խաղաղությունը սեր է: Սակայն ինչքան էլ սիրում ենք խաղաղության քաղցր օդը, պատերազմը երբեկ չի կարող հեռանալ: Այն միշտ լինելու է, քանի որ եթթե չլինի պատերազմը չի լինի խաղաղությունը: Բալանսը կկոտրվի, և չես հասկանա խաղաղության գինը: Ինչքան զզվելի է պատերազմը դրանից չենք կարող ազատվել ցավոք:
·         Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Սերը մեր տիեզերքի ամենաուժեղ զգացմունքներից մեկն է: Եվ չեմ կարծում այն հեշտ է բացատրելը: Ու քանի որ բոլորս շատ տարբեր անձնավորություներ ենք, բոլորիս համար տարբեր է դրա բացատրությունը, և մենք միմյանց սերը չենք հասկանում:Սերը տարորինակ մի ուժ է, որը գիտորեն չես կարող բացատրել դա խոսում է միայն հոգու լեզվով: Դա մեզ հույս է տալիս և ցույց տալիս լավ ճանապարհ: Սակայն կան ժամանակներ, որ սերը քեզ կուրացնում է, չի թողնում տեսնել վատը, ռեալը, և ընդհանրապես դու այն երբեք չես տեսնում թե ինչ է անում:


·         Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Ես կասեյի, որ այն մի բանով նման է սիրոն,չէ  որ երկուսն էլ սկիզբ են առնում սրտից : Այո, երբ անգամ մի փոքր  ատելություն ենք ունենում մեր սրտիմ մեջ, կամաց կամաց այն մեծանում է և մի մեծ դատարկություն է հոգուդ մեջ ու քեզ թվում է, եթե այն վրեժով կամ ինչ-որ արարքով կարող ես լցնել: Դու այդ դատարկությունը ավելի կմեծացնես: Ատելությունը կույր է նորից, երբ սկսում ես ատում ես ինչ որ մեկին, այդքեզ
Նախապես Շնորհակալությունղեկավարում է և քեզ խաբում թե դա ճիշտ արարքն է , և որ դու ոչ մի սխալ չէս անում: Այդ դատարկությունը միայն սիրով կարող ես լցնել:  Ատելությունը սկսում է պատերազմից առաջ իսկ պատերազմի հետ զարգանում ու մեծանում: Ժողովրդի մոտ այն հասարակությունից է գալիս: Հենց օրինակ պատմվածքում, հասարակությունը ստիպել էր գերմանացիներին  ատել: Հասարակությունը շատ ուժեղ է և եթե ցանկանար ինչ-որ բան փոխել այն նրա մոտ շատ հեշտ կստացվէր: Օրինակ այս խոսքերը անիմաստ չեն: 
Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.
Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Հասարակությունը իրոք ուժեղ է, այն նորից սիրո ու ատելության պես կուրացնում է քեզ, ու խաբում: 

No comments:

Post a Comment