Pages

Monday, 9 February 2015

Մանկական հագուստի ձևում և կարում



Այսօր մեր ընտրության դասաժամաին սովորեցինք «Բուրդա» նորաձևության ամսագրից ձևման ձևաններ դուր բերել՝ տարբեր չափսերի և ձեվերի: Բաժանվեցինք խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց իր հավանած մոդելը:Այնուհետև մոմլաթի օգնությամբ ամսագրի քարտեզից դուրս բերեց ձևման ձևանը տեղադրեց կտորի վրա , կավճագծեց և կտրեց: Շարունակությունը մնաց մյուս դասին:

Tuesday, 3 February 2015

Նամակներ ՝ Հովհաննես Թումանյանին


Հ. Թումանյանին Վահան Տերյանից

1909, 14 օգոստոսի, Մոսկվա
Մեծարգո պարոն Թումանյան
Մենք, ներքո ստորագրյալներս կարդալով «Մշակում» Ձեր հոդվածը, հայտնում ենք Ձեզ մեր ջերմ համակրությունը և ցանկանում ենք Ձեզ կատարյալ հաջողություն` շարունակելու Ձեր «պլագիատային» գրական գործունեությունը, որի բարձր գնահատողների թվին պատկանում ենք նաև մենք: Օգտվելով հանգամանքից, մեր սրտագին ուրախությունն ենք հայտնում Ձեզ` բանտից ազատվելու համար: Ընդունեցեք բարևներս և մեր հարգանքը:

Ս. Օտարյան
Վահան Տերյան
Հովհաննես Թումանյանին Դերենիկ Դեմիրճյանից
1910, հուլիս, Ղարաքիլիսա

Սիրելի Օհաննես,
Հիվանդությունդ իմացա լրագրի միջոցով. հուսով եմ, որ առողջացած կլինես: Թեև մինչև Թիֆլիսից դուրս չգաս, բանդ չի դրստվի: Ե՞րբ ես թողնում լրագրական ասպարեզը: Թո՛ղ, ախպեր, դու էլ մեռար, մենք էլ: Չգիտեմ, հիմի ինչ չափով ես մասնակցում, բայց, կարծեմ, որոշ բանի հսկում ես: Հենց այդ էլ աչքի առաջ ունենալով` ուշադրությունդ հրավիրում եմ այստեղի տեսուչ Սինանյանի դատի առթիվ գրած թղթակցության վրա, որ, ի մեծ զարմանս շատերի, տեղ է գտել «Հորիզոնում»: Ես էլ էի որոշել զարմանամ, բայց ենթադրելով, որ դու հիվանդ լինելով` գլուխ չունիս գործի հետ մոտիկ ծանոթանալու, և ասպարեզը մնացել է Մարգարին, հասկանալի դառավ այդ հոդվածի ընդունելության շարժառիթը, որը այնքան անձնական է, որ թողնում եմ մինչև անգամ հիշատակելը:
Առանց մտնելու մանրամասնությունների մեջ, հենց միայն նկատում եմ այն փաստը, որ դատապարտված դատավորները ընտրված են եղել երկու կողմերի համաձայնությամբ և լիակատար վստահությամբ: Հիմի մեղադրյալ կողմը տեսնելով, որ իրենց մեղադրանքը ոչ մի կերպ չարդարացավ, սկսել են կռկռալ: Հիմար դատ է, հիմնված գյադայական ցուցմունքների վրա-ահա՛ իմ եզրակացությունը, և իմ կողմից միայն կխնդրվի` ուշադրություն դարձնես այդ խնդրի վրա և ճամփա տաս այն հոդվածներին, որ արժեն, և ոչ թե այս վերջին երկու հոդվածին, որ զարմանքով կարդացինք երեկ և այսօր: Դատավորները շատ լավ զեկուցում տվել էին «Մշակում»: Դրանից դժգոհները ուղարկել էին բողոք, բայց, գոնե նրանք պատասխանել էին, որ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ընդունված դատավորների վճիռը օրինական ու վերջնական է, չգիտեմ ինչու «Հորիզոնը» էդ բանը չգիտե… Վերջապես` դու գիտես, արա՛, ինչ ուզում ես, բայց մոտիկից ծանոթացիր գործի հետ, որ, պետք է ասել, շատ է ջանջալ ու գյադայական:
Նորություն չկա: Ավետիքը ամուսնացել է անցյալ կիրակի. վախենում է Ղարաքիլիսա գալուց, կարծելով թե խոլերա կա: Ես էլ մի երկու շաբաթով այստեղ եմ: Առողջությունս տակ սեբե: Մի մեծ խնդիր ունեմ: Ղրկիր Ֆրանգյանի հետ միջնադարյան երգիչների այն տետրակները, որ, ասում էիր, ավելորդ օրինակներ ունես: Նաև Լեոյի «Գրականության պատմություն»: Շատ խնդրում եմ: Ձերոնց բոլորին շատ ու շատ բարևներ: Աշխենը Անի չի՞ գնում: Ասա, որ աշխատեցի, օր. Տիգրանյանին չտեսա, որ բարևեմ: Քեզանից նամակի հույս չունիմ: Նրանց ասա, գրեն, թե ո՞նց ես, ի՞նչ ես անելու: Լևոնից կարտ ստացա, արդեն Պոլիս է:

Համբույրներով` Դերենիկ

Հովհաննես Թումանյանին Ավետիք Իսահակյանից
1901, սեպտեմբերի 12, Ղազարապատ
Սիրելի Օհաննես.
Քու գնալուց հետո ես էլ եկա գյուղ և մինչև օրս այստեղ եմ. մի քանի օրից հետո կերթամ քաղաք, հետո էլի գյուղ, հետո քաղաք և դեպի Թիֆլիս: Աղբալից նամակ չստացա, չգիտեմ ինչու, հո էդտեղից չի՞ հեռացել:
Դերենիկից խաբար չունի՞ս. ի՞նչ է, դեռ չէ՞ եկել այդտեղ: Իսկ Շանթից ի՞նչ ունիս գրելու: Ես որ գամ, տեսնենք Վերնատան հալը ի՞նչ է լինելու. երևի առանց դրան մեր օրը սև կանցնի:
Ի՞նչ եղավ, ու՞ր մնաց «Վտակը». հո չէ՞ ցամաքել. ձենը, քչքչոցը հասավ, բայց ինքը չկա. երևի մի լուրջ բան պատահած կլինի հետը. վախենում եմ, որ արգելեն ծախել,թե չէ մինչև օրս վերջացած կլիներ. խնդրում եմ, այս մասին ինձ մի հաստատ բան գրիր:
Մեկ էլ աչք պտըտցու` գուցե ինձ համար մի երկու դասեր գտնես` հայերեն, պատմություն, գերմաներեն և այլն, որ գամ Թիֆլիս, քաղցած չմնամ: Կոստանյանից խաբար չունիմ քեզ տալու. ես նրանից ավելի շուտ եմ բաժանվել, քան թե դու:
Ի՞նչ հալի են մեր պատկերները. ի՞նչ են խոսում դես-դեն, գրական աշխարհում:
Էլ ի՞նչ գրեմ, բարևներ մերոնցից, համբույրներ,
Քո` Ավետիք Իսահակյան
Անհապաղ նամակիս պատասխանես, գոնե «Վտակի» մասին:




ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ԵՐԿԻՆՔ ՈԻ ԵՐԿԻՐ»


Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր...և սիրւսհարվեց։
Երկիրը թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով,
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով...
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր...
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդ, անհամբեր, ագահ,
Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում ու չի կշտանում։
Եվ աստղաչքերը վառվառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
Որ փրփրում են, ուռչում, բարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին։
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուգսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
Իր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
Վառվում, բորբոքվում,
Փարում է, գըգվում...
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռլուռ ճպում է ցոլուն աչքերին,
Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում, –
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային.
Իսկ էդ ժամանակ երկիրսիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերից, անթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին։
Տանջվում է ուժգին, վառվում է սերը,
Հուզվում են, փրփրում նըրա ջրերը,
Սակայն չեն հասնում քնքուշ փափագին, .
Ծանըր տնքում են, հեծում մոլեգին...


Ամպերի տակից,
Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայում, գգվում, արտասվում,
Ինչպես կենդանի, զգայուն մարդիկ...
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նա, թե ինչո՞ւ չունի
Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի։


Հովհաննես Թումանյան «Վերջին խոսք»




Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։


Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։

Բալլադ

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։
Աղբյուրը` Վիքիպեդիա