Pages

Wednesday, 25 October 2017

Շահանդուխտ

Փոխադրություն <<Շահանդուխտ>>
Լսեք, քանի որ ձեզ պատմելու եմ մի հրաշքի մասին, որ պատահեց աստվածայյին տնoրինությամբ։ Իշխան Վարազ Տրդատը մի հիանալի աղջիկ ուներ, ում անունը Շահանդուխտ էր։ Նա ուներ յուրահատուկ գեղեցկություն։ Նրա գեղեցկությունը զարմացնում էր բոլորին։  Չքնաղ Շահանդուխտին հարս խնդրեցին Թորգոմյանները։ Եվ նա ուղևորվեց մի խումբ օգնականներով ։ Ճանապարհը քար-քարոտ էր, և մի խոր ձոր կար։ Ճանապրհին զինյալներ են հարձակվում։
Իսմայելացինների տեսքից անգամ սարսափ էր առաջանում։ մեզ հասել է Շահանդուխտի նամակը,որպեսզի ավելի լավ պատկերացնեք , ահա նրա նամակը։<<Ես հարս էյի գնում Թորգոմյանների տուն,  և Բաղքի սահմանին՝ քարաժայրի մոտ ,հանկարծ հանդիպեցինք իսմայելացիներին։ Նրանք սրերը քաշած կոտորեիցին մեր հեծելախումբը։ Պատճառը իմ գեղեղցկությունն էր, նրանք ուզում էին ինձ հափշտակել։ Ես մտածեցի՝ ավելի լավ է մեռնեմ, քան ինձ առեվանգեն։ Այդպիսով՝ քարաժայրի վրայից թռա ու անվնաս գահավիժեցի։ Դրանից հետո հասկացա, որ պարտական եմ իմ փրկչին՝ Քրիստոսին։ Որոշեցի շինել մատուռ, իմ ունեցվածքը բաժանեցի կարիքավորների միջև և մնացածը տվեցի Սուրբ եկեղեցուն։
Այստեղ վերջանում է Շահանդուխտի նամակը։ Ասում են՝ Տաթևի վանքի մոտ կա մի ձոր, որտեղից  Շահանդուխտը իր ձիով թռել է։ Դրա համար անվանում են դա <<Շահանդուխտի քարը>>։ 

No comments:

Post a Comment