Pages

Friday, 8 December 2017

«Գետը համայնքում» նախագիծը Դիլիջանում









 Շաբաթ վաղ առավոտ ճանապարվեցինք դեպի Դիլիջան։ Իհարկե, տպավորությունները շատ են, բայց ձեր ժամանակը շատ չեմ խլի և կպատմեմ ինձ համար ամենատպավորիչ հուշերը։ Դիլիջանը հանգիստ էր, խաղաղ, բնության մասին չխոսեմ, ամենինչ այնքան լավ էր, որ ժամանակն ակնթարթ թվաց։ Առաջին օրը ինձ գերեց պարզ լիճը։ Եղանակն այդ օրը այդքան էլ պայծառ չէր, պարզ լճի վրա մշուշն էր պատել, բայց հենց դա էլ ինձ գերեց։ Ինչքան քայլում էինք ափով, այնքան պարզ էր դառնում լճի տեսարանը։ Ծառերի ստվերը, արտացոլանքը երևում էր լճի մակերեսին։ Նկարող խումբը ոչ մի տեսարան բաց չէր թողնում։



Ճամփորդությամբ ուսուցումն ինքնակրթության, և ընդհանրապես՝ կրթության կազմակերպման լավագույն տարբերակներից է ինձ համար: Ճամփորդության ընթացքում է, որ կարողանում ես մտքերդ ի մի բերել և փորձել սովորածդ ու լսածդ հիմնովին հասկանալ: Դեպի Դիլիջան ճամփորդության հիմնական նպատակներից մեկը «Գետը համայնքում» նախագծի տարածումն ու իրականցումն էր Աղստև գետի միջոցով: Հետաքրքիր ու գեղեցիկ գետ է Աղստևը՝ իր ոլոր-մոլոր հունով: Գոշավանքից վերադառնալու ճանապարհին կանգառ ունեցանք Հաղարծին գյուղում, որտեղով էլ հոսում է Աղստևը: Ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գոշ ու Հաղարծին գյուղերի բնակիչների վերաբերմունքը հյուրերի նկատմամբ անհամեմատելի է:


Հաղարծնում երկար ժամանակ ու ջանքեր պահանջվեց տեղի բնակիչների հետ զրուցելու և շփվելու համար, բայց կարելի է նախագիծը համարել իրականացված, քանի որ նախատեսված աշխատանքները հաջողությամբ կատարել ենք: Փորձեցինք մեր խմբային ուժի չափով օգնել բնակիչներին ու այդ խնդրով մտահոգվողներին: Գետը լավ վիճակում չէ: Էտել էին ծառերն ու ուղիղ գետը, որն ամենաարհամարհական քայլերից կարելի է համարել՝ բնության նկատմամբ: Ընտրեցինք գետի մի հատվածն ու սկսեցինք մաքրել այն: Նախագիծը հաջող ավարտ ունեցավ, բայց լավ արդյունքի հասնելու համար պետք է պարբերաբար ու փոքր-ինչ մեծ խմբերով հետևել աշխատանքին: Դիլիջանում բազմիցս եղել էի, բայց խոստովանում եմ, որ ամեն այցելություն իր նոր հուշերն ու տպավորություններն է թողնում: Մնացյալի մանրամասն խոսել են և կխոսեն ընկերներս:

Լուսինե Խաչատրյան

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴԻԼԻՋԱՆ: ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ




No comments:

Post a Comment