Pages

Thursday, 18 January 2018

Էրիխ Մարիա Ռեմարկ <Երեք ընկեր>

 (Վերլուծություն)
Գրքի առաջին էջերից հասկացա, որ այն դառնալու է իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Այնքան լավ էին նկարագրությունները, որ ինձ թվում էր, թե ֆիլմ եմ դիտում։ Ամեն բան, ամեն ինչ մտքումս պատկերացնում էի, ամեն մի դետալ, ամեն դիմախաղ։ Գիրքը կարդալուց ամենաառաջին լավագույն տպավորությունը ստացա պատերազմի ժամանակվա մասին էր, սարսափելի նկարագրությունները մինչև հիմա գլխումս են։ Չեմ պատմի գրքի մասին, կպատմեմ միայն իմ տպավորությունները։ Չէի ուզում վերջանար այս հրաշք գիրքը, որը ինձ ծիծաղեցրեց և ստիպեց լաց լինել։ Հաստատ կարող եմ ասել, որ գիրքը կարող եմ կարդալ նորից ու նորից։ Գրքում մտքերը անվերջ էին, կարող եմ անընդհատ մեջբերումներ անել։
 – Ես այլ կերպ էի պատկերացնում կյանքը
– Մենք բոլորս էլ այդպես ենք…,-բոլորս էլ միայն պատրանքներով ու պարտքերով ենք ապրում ․․,-անցյալի պատրանքներով ու ապագայի պարտքերով ։
► Ով միայնակ է, նա երբեք չի լքվի:
► – Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը։
Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում։
Ու այսպես շարունակ․․․

Գրքի վերջերում արդեն հոգուդ խորքում գիտես ինչով է վերջանալու, բայց քեզ խաբում ու մի չնչին հույսով շարունակում ես կարդալ։ Գիրքը վերջանում է, ու կարծես գրքի հերոսների կյանքերը իր հետ տանում է։ Գիրքը մի հրաշալի թաքստոց/տուն էր։ Գեղեցիկ տեսարաններ կային, անգամ եթե ընդհարապես անձրևի սիրահար չէս, գիրքը քեզ ստիպում է այն սիրել։ Այն լրիվ գեղացկացրեց միտքս ու հոգիս։ Ուզում էի թեքել էջը, բայց չէի ուզում գիրքը ավարտել։ Հավատացնում եմ, որ այն կդառնա ձեր ամենասիրելի գիրքը։
Գիրքը կարող եք գտնել մեր գրադարանում

No comments:

Post a Comment