Pages

Friday, 23 March 2018

Վերլուծություն <<Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի


Վարդուհի Առաքելյան 

Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի






Ախ, այս գիրքը  հազար անգամ կկարդամ ու չեմ հոգնի։ Այսպիսի գիրք, որ ինձ պարգևի այսպիսի ուժեղ զգացմունքներ, դեռ չէի կարդացել։ Հուզմունքներով և տպավորություններով լի է այն։ Ասեմ որ, գիրքը սկսելուց մեծ սպասումներ չունեի։ Ընդամենը ուզում է հայտնաբերեի և բացահայտեի մի նոր գրողի։ Եվ քանի որ չէի ճանաչում գրողին, այդքան ոգևորված չէի։ Բայց երբ սկսեցի, միանգամից մտա գրքի մեջ։ Միանգամից ձուլվեցի պատմությանը։
Գիրքը պետք է շատ ուշադիր կարդալ, որպեսզի չմոլորվել ժամանակի մեջ։ Այո, պատմությունը երեք ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Գիրքը ավելի լավ հասկանալու իրավիճակը և ճշմարտությունը փնտրելու համար մեզ ուղևորում է հին ժամանակներ։
Ցավոք, գիրքը նաև ուներ տպագրական սխալներ, և միքիչ դժվար էր հասկանալ, թե որ խոսքը․ որ հերոսին է պատկանում։ Նաև քանի որ պատմությունը ժամանակի տարբեր հարթակներում է, ինձ շատ ավելի դուր կգար, եթե կենցաղը, միջավայրը այդ ժամանակի ավելի լավ նկարագրվեր։ Սակայն հանգիստ կարող եմ ասել, որ դրանց կարիքը այդքան էլ չկա, քանի որ գրքի պատմությունը այնքան հզոր էր, որ բոլոր ամեն մի չնչին դետալ անգամ տպավորված է ուղեղումս։
Արկածային պտույտներով հետաքրքիր իրադարձություններով և տարիների ընթացքին ճշմարտությունը ջրի երես բերելով՝ այս վեպը շատ գեղեցիկ պատմություն է իրենից ներկայացնում։ Լի ոգևորությամբ ու զղջումներով: Շատ գեղեցիկ ներկայացվում է, ցավի ու ողբի հետևանքները կյանքում։ Թե ինչպես է դրանց ազդեցությունը անդրադառնում ուրիշների կյանքի վրա, և  ինչպես ուրիշները կիսելով այդ ցավը օգնում են հաղթահարել այն ու անցնել առաջ։ Խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը, մանավանդ, եթե նոր ոճի փնտրտուքների մեջ եք։

No comments:

Post a Comment