Wednesday 27 February 2019

Ֆիլմի և գրականության կիրառումը իսպաներ լեզվի ուսուցման մեջ

Բոլոր սովորողները ունեն Լեզու սովորելու իրենց ձևը։ Մեկը սիրում է դասագրքով առաջ գնալ, մեկը սիրում է մշակույթին ծանոթանալով, մեկիը ավելի լավ է կարողանում լեզուն սովորել ազատ շփումով։ Սովորելու ձևերը շատ տարբեր են։ Օրինակ՝ ես նախընտրում եմ մշակույթին ծանոթանալը, գրականության և ֆիլմերի միջոցով, կարդալով և լսելով և ինքս տեքստ ստեղծելով։ Ինձ թվում է՝ այդպես ավելի մեծ արդյունքի եմ հասնում: Մարտի քսանմեկին Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցավ, հերթական սեմինարը՝ «Ինչպես կիրառել գրականությունը և ֆիլմը իսպաներենի ուսուցման մեջ» թեմայով։ Սեմինարը անցկացնում էին Բուենոս Այրեսի համալսարանի երկու դասախոս։ Ամբողջովին իսպաներ էր, դրա համար այդքան վստահ չեմ,թե ինչ հասկացել եմ, ճիշտ է, բայց ընդհանուր առմամբ, կարելի է ասել, հասկացել եմ։ Սովորողի մեջ ավելի մեծ մոտիվացիա է առաջանում, երբ դասագրքից շեղվում ենք և մենք ենք որոշում թե հաջորդը ինչ թեմա ենք ուզում անցնել, մենք ենք որոշում, թե որ բառերն են մեզ պետք և որոնք ենք ցանկանում իմանալ։ Ճանաչելով իսպանալեզու գրողներին՝ անգամ նրանց գրերի հայերեն կարդալը շատ կարևոր է։ Դա ծանոթացում է այն լեզվի մշակույթին, որը ուսումնասիրում ես։ Այդպես օ նաև, երբ դիտում ենք տարբեր ֆիլմեր, անգամ եթե չենք հասկանում ոչինիչ։ Ամեն ինչն էլ ժամանակ է պահանջում։

No comments:

Post a Comment