Wednesday 13 March 2019

Տիար Բլեյանին ուղված հարցերը «Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ից


Տիար Բլեյանը վերջերս հրապարակել էր «Թրանսփերանսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից իրեն  ուղղված հարցերին պատասխանները ,որպիսի այն լինի, ինչպես ինքն է նշում, հակակոռուպցիոն… 
Հարցերի շարքը վերաբերում է հակակոռուպցիոն  կրթությանը, նրան, թե ինչ փոփոխություններ կարող են լինել հասարակության վարքում, որպես հակակոռուպցիոն կրթության արդյունք կամ ներդրում։  Տիար Բլեյանը առաջ է բերում կրթահամալիրի փորձը այսօրվա Հայաստանում։
Կրթահամալիրում բոլորը հարկ եղած չափով տեղեկացված են կրթահամիլի գործունեության մասին։ Աշխատողի համար բաց է բոլոր փուլերում համակարգը՝ ընդունելությունից մինչ ազատում։ Մի խոսքով՝ ամեն ինչ արվում է թափանցիկ, սկսած ուսուցման ձևից, գնահտաման համակարգից և նախագծային ուսումից ամեն ինչ հասանելի է յուրաքանչյուրին։ Հարց կա, թե որ թիրախային խմբին պետք է ուղղված լինի հակաոռուպցիոն կրթությունը։ Տիարը նշում է, որ ուսուցիչն է կրթական կազմակերպության գլխավոր գործող անձը, այդ իսկ պատճառով նրան պետք է ուղղված լինի։ Իսկ սովորողների համար այն պետք է մատչելի լինի, որպեսզի յուրաքանչյուրին հասանելի լինի։ Կարևոր է միջավայրը, մարդ պետք է դրական միջավայրում աշխատի՝ փորձելով այն կատարելագործել անընդհատհ։ Նա ասում է, որ կրթահամալիրը կարող է իր փորձը տարածել այն մարդանց մեջ, ովքեր ցանկանում են, նաև կարևոր է փոխադարձ ցանկությունը, պետք է լինի պահանջարկ։
Ես էլ եմ կարծում, որ հակակոռուպցիոն  կրթական համակարգը նոր սերունդ ձևավորելու համար շատ կարևոր է։ Եվ եթե ցանկանում ենք իրական փոփոխություն տեսնել, պետք է մեր մեջից կարողանանք հանել կոռուպցիան, որպեսզի հաջորդ սերունդում լինի փոփոխություն։

No comments:

Post a Comment