Արթուրո Պերես-Ռևերտեն ծնվել է 1951 թվականին Նոր Կարթագենում: Իր ստեղծագործություններում ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս ծիծաղելի միստիֆիկացիա: Դրանք առնչվում են իր իսկ ստեղծագործությունների ռեկուրսիային, ընդ որում դրանցից որոշ գործեր արդեն իսկ գրված էին, իսկ որոշ գործեր էլ` միայն մտածված: Այս դեպքում միստիֆիկացիան կարելի է բացահայտել միայն երկրորդ ստեսղծագործության հրատարակումից հետո:Ապրում է Լա Նավատայում, որ գտնվում է Մադրիդի հարևանությամբ, և Նոր Կարթագենում, որտեղ հնարավորություն ունի զբոսանավով ճանապարհորդելու Միջերկրական ծովումշ: 2003 թվականից Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ է:
Pages
▼
Thursday, 4 April 2019
Arturo Pérez-Reverte / Արթուրո Պերես-Ռևերտե
Արթուրո Պերես-Ռևերտեն ծնվել է 1951 թվականին Նոր Կարթագենում: Իր ստեղծագործություններում ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս ծիծաղելի միստիֆիկացիա: Դրանք առնչվում են իր իսկ ստեղծագործությունների ռեկուրսիային, ընդ որում դրանցից որոշ գործեր արդեն իսկ գրված էին, իսկ որոշ գործեր էլ` միայն մտածված: Այս դեպքում միստիֆիկացիան կարելի է բացահայտել միայն երկրորդ ստեսղծագործության հրատարակումից հետո:Ապրում է Լա Նավատայում, որ գտնվում է Մադրիդի հարևանությամբ, և Նոր Կարթագենում, որտեղ հնարավորություն ունի զբոսանավով ճանապարհորդելու Միջերկրական ծովումշ: 2003 թվականից Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ է:
Wednesday, 3 April 2019
Մանկավարժական Համալսարանում խաղում ենք "Batalla de letras"
Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Մանկավարժական Համալսարան։ Այսօր այցելեցինք մի խումբ ապագա ուսուցիչների, ովքեր իրենց երկորդ օտար լեզուն ընտրել էին իսպաներենը։ Մեր նպատակը՝ մեր ստեղծած խաղը ավելի հասուն աչքերով տեսնել և լսել նրանց կարծիքը և առաջարկները խաղի վերաբերյալ։
Tuesday, 2 April 2019
Ես եմ
Բարև, ես Նանորն եմ, 16 տարեկան եմ և ապրում եմ Երևանում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող եմ։ Դպրոցի դրվածքի շնորհիվ հաճախ այցելում եմ գյուղեր, շրջաններ, հարևան երկրներ և հնարավորություն եմ ունեցել մասնակցելու մի քանի միջազգային ճամբարների, որոնց ընթացքում, բազմազան հետաքրքիր փորձառություն ձեռք բերելուց բացի, հղկել եմ անգլերենիս իմացությունը։ Լեզուներից սովորում եմ անգլերեն, իսպաներեն և պարսկերեն։ Հաճախում եմ Ամերիյան Համալսարանի EEC պարապմունքներին։ Մասնակցել եմ Թումոում դասընթացների և ունեմ
իմ ուսումնական բլոգը։
Համոզված եմ, որ եթե մի տարի առաջ ինձ հարցնեին, թե արդյոք իմ ապագան տեսնում եմ ՏՏ ոլորտում, պատասխանս բացասական կլիներ։ Սակայն մի տարի առաջ, մասնակցել եմ Տեխնովացիա մրցույթին, որը հնարավորություն է տալիս սովորել և մեր իմացությունը ներդնել՝ աշխարհի հրատապ խնդիրներին լուծում գտնելու համար։ Խնդրի լուծումը պետք է լիներ բջջային հավելվածի տեսքով։ Մենք ընտրեցինք երիտասարդների գործազրկության հարցը և իմ կարծիքով, հաջողված բջջային հավելված ստեղծեցինք։ Հայաստանում հաղթեցինք, սակայն ցավոք, չկարողացանք անցնել միջազգային փուլ, և ֆինանսական առումով մեր հավելվածը աշխատացնել։ Այնուամենայնիվ, այս տարի ավելի լավ լուծումով, ավելի հրատապ խնդրով, ավելի մշակված և աշխատող հավելվածով վերադառնում ենք։ Այս տարվա հավելվածը օգնելու է քաղաքացիներին և աղբի վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններին արագ, մատչելի կապ հաստատել միմյանց միջև և տեսակավորված աղբը ուղարկել վերամշակման: