Tuesday 14 May 2019

Հայացք Արցախին

Կանաչ, աչք ծակող կանաչագույնով շրջափակված էինք չորս օր։ Չորս օր նայում էինք աջ, ձախ ու հիանում։ Հիանում բնությամբ, մարդկանցով և պատմական շինություններով։ Մի քանի նկարով չեք հասկանա ինչին ականատես եղանք։ Համոզված եմ, որ նկարները ինչքան էլ հզոր ուժ ունեն, այդպիսի բնության դեմ ուղղակի անզոր են։ Կարևոր իրադարձություններից էին մշակութային նոր կապերի ստեղծումը:
Այցելեցինք Վանք գյուղի միջնակարգ դպրոց, Տող գյուղի արվեստի դպրոց։ Շփվեցինք սովորողների հետ, որոնց թվում էին փոքրիկ Մարատն ու Կարենը, ովքեր մեզ շատ բան սովորեցրին ՝ դհոլից մինչև ֆուտբոլ, պատմեցին իրենց առօրյայի, դպրոցի կարգուկանոնի, ուսուցման ձևի մասին: Խոսեցինք նաև փոքրիկ Սյուզաննայի հետ, ով նկարում էր մի գեղեցիկ տեսարան «Սուտլիկ Որսկան պատմվածքից։ Գտնվելով այդպիսի եդեմային բնության գրկում, ամեն րոպեն փայփայում էիր, բնության ամեն մի կանչը ականջիդ արձագանքում էր։ Իմացած եղեք, որ Երևանի աղմկոտ փողոցներում այսպիսի անդորր գտնել չեք կարող։ Այ հենց դրա համար փորձում էի այդ հանգստությունն ինքս իմ մեջ պահել։ Յուրովի է Արցախը, որտեղ նայում էիր դուրս և չէիր ցանկանում անգամ մի վարկյան թարթել աչքերդ, վախենալով որ ձեռքիցդ բաց կթողնես այդ մի վարկյան հայացքը։

























1 comment: