
Կասկադը անավարտ մնաց 1988-ի ավերիչ երկրաշարժի պատճառով, այնուհետև Խորհրդային միության փլուզման պատճառով։ Մինչ 2002 թ․ այն գտնվում էր անկենդան և անպետք վիճակում։ Այդ տարի հիմնադրվեց Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամը, որը իր վրա վերցրեց ամբողջ վերանորոգումը։ Եվ 2009 թ․ վերջապես բացվեց Գաֆեսճեան արվեստի կենտրոնը։
Համալիրի ճարտարապետներից մեկը՝ Ասլան Մխիթարյանը, ասում է, որ Կասկադի կառուցումը ունեցել է երկու նպատակ՝ցուցասրահների բացում և տրանսպորտային ծանրաբեռնությունը թեթևացնելը։
Իսկ այժմ նա նախագծեր ունի համալրի վերևի փոսորակի հետ կապված։ Նա ասում է, որ կարելի է կառուցել երաժշտական դահլիճ, այն կոչել Շառլ Ազնավուրի անունով։ Սրահում կարելի է ցուցադրել թանկարժեք իրեր, արվեստագետների գործերի խանութներ, սրճարաններ և այլն։ Նա ավելացնում է, որ Հայաստանում պետք է աճի տուրիզմը, դա զարգացնելու համար միայն հյուրանոցը բավարար չէ։
Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավորճարտարապետը, հավանում է Ասլան Մխիթարյանի երկու նախագծերը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է, որ այդ տարածքը արդեն տարիներ է, ինչ գտնվում է կիսակառույց վիճակում։ Մոտ 10 հա տարածքում, հարակիցԿասկադ համալիրին, նախաձեռնվել էր նոր արվեստի կենտրոն՝ <<Հասարակական և մշակույթային համալիր>>, սակայն ֆինանսական պատճառներով կառուցումը կանգ է առել։ Իսկ իրագործելու համար նախ պետք է լուծել սեփականության խնդիրը։ Պետք է գտնել սեփականատերներին և բանակցել նրանց հետ։
Աղբյուրներ՝ https://armenpress.am/arm/news/974868.html
https://www.mediamax.am/am/news/society/32485/
նկարները՝ Ճարտարապետություն և դիզայն
No comments:
Post a Comment