Pages

Tuesday, 7 April 2020

Արդյո՞ք Covid-19 կունենա տևական ազդեցություն շրջակա միջավայրի վրա․


Ինձ թվում է բոլորիս համար պարզ է, որ համաճարակը իր հետևից թողնելու է հսկայական ազդեցություն, թե՛ տնտեսության, թե՛ մեր մտածելակերպի և առօրիայի վրա։ Բնականաբար, երկար ժամանակով կասեցնել աշխարհի գործունեությունը հաստատ թողնելու է իր հետևանքները։ Ասես այս խուճապում ամեն ինչ բացասական կողմն է շարժվում, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Արդեն իսկ մեր աչքերով կարող ենք տեսնել մեր շրջակա միջավայրի փոփոխությունը։ Համոզված եմ՝ բոլորիս տներում կա մի լարված մթնոլորտ, որի վրա մեդիան չխնայելով ավելացնում է անհանգստանալու պատճառներ։ Հենց դրա համար էլ կուզեի խոսել այնպիսի թեմայից, որը ինչ-որ տեղ չի ավելացնի ավելորդ անհանգստություն մեր հոգսերի վրա։ 
Կարելի է ասել, որ համաճարակի ազդեցությունը Երկիր մոլորակի վրա անհերքելի է։ Փաստերը կարող ենք տեսնել պատուհանից դուրս նայելով։ Մեքենաների պակասը, գործարանների աշխատանքերի կասեցումը և ընդհանուր շարժը։  Քաղաքը կանգնել է՝ միաժամանակ չարտադրելով աղտոտություն։ Համացանցում հազարավոր նյութերը ցույց են տալիս այս փոփոխությունները։ Օրինակ՝ հետևյալ նկարում կարող ենք տեսնել Չինաստանի օդի աղտոտության քարտեզը համաճարակից առաջ և հետո։ 


Իսկ վերևի նկարում կարող ենք տեսնել Իտալիայի քարտեզը։ Տարբերությունը հսկայական է և այն ոչ միայն երևում է NASA-ի արբանյակային պատկերներում։ Անցյալ տարվա համեմատ Նյու Յորքի աղտոտության մակարդակը նվազել է 50%-ով։ Չինաստանում տարեսկզբին արտանետումները նվազել են 25% -ով։ Ածուխի օգտագործումը նվազել է 40% -ով, քանի որ գոծարանները փակվել են, իսկ վեց խոշորագույն էլեկտրակայաններում 40%-ով: Այստեղ կարող ենք համոզվել, որ փոփոխություններ եղել են, սակայն այն հարցը, որ պետք է տանք այն է, թե արդյոք համաճարակը կունենա տևական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ 
Մենք գիտենք, որ համաճարակի ընթացքում կրճատված ճանապարհորդության  պատճառով այդ արտանետումները կմնան իջեցված: Բայց ի՞նչ կլինի, երբ, ի վերջո, վերադառնանք մեր հին առօրյաին։ 

Ճանապարհորդելու առումով, այն մղոնները, որոնք չքշվեցին՝ չեն վերդառնալու, այսինքն Դուք չեք պատրաստվում աշխատանքի գնալ օրը երկու անգամ, տանը աշխատած օրերի տեղը։ Սակայն նաև հնարավոր է, որ ինքնամեկուսացումը ձեզ խրախուսի և պլանավորեք ճամփորդություններ։
«Ես կարող եմ փաստարկներ տեսնել երկու ուղղություններով, - ասում է Քիմբերլի Նիկոլասը, Շվեդիայի Լունդ համալսարանի կայունության գիտաշխատողը,-Հնարավոր է, որ մարդիկ, ովքեր այս պահին խուսափում են ճանապարհորդությունից, իսկապես գնահատում են ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը։ Սակայն կա նաև ուրիշ տարբերակ․ այն մարդիկ, որոնց ճամփորդությունները չեղյալ են համարվում, սակայն պլանավորում են դրանք ապագայի համար։ Հաճախակի  ինքնաթիռով թռչելը կազմում է ածխածնի մեծ մասը, ուստի այդ արտանետումները հեշտությամբ կարող են վերադառնալ, եթե մարդիկ էլ վերադառնան իրենց հին սովորույթներին:»

Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել մարդկային սովորություներին։ Օրինակ՝ Շվեյցարիայի Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարանի Կորին Մոսերի ղեկավարած 2018-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երբ մարդիկ ի վիճակի չէին վարել մեքենա և փոխարենը անվճար էլեկտրոնային հեծանիվ էին  ձեռք բերել։ Երբ նրանք ի վերջո հետ ստացան իրենց մեքենան, ավելի քիչ էին վարում այն: Իսկ 2001 թ.-ին Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի Սաթոշի Ֆուջիի գլխավորությամբ կատարված ուսումնասիրությունը պարզեց, երբ ավտոճանապարհը փակվել էր՝ վարորդներին ստիպեց օգտվել հանրային տրանսպորտից, իսկ երբ այն վերաբացվեց, մարդիկ, ովքեր նախկինում եղել են վարորդներ՝ ավելի շատ ճանապարհորդում էին հասարակական տրանսպորտով, քան իրենց ավտոմեքենաներով։ Այսպիսով առօրիայում կատարվող փոփոխությունները կարող են հանգեցնել տևական սովորությունների։ Այսինքն այն սովորությունները, որոնք ստանձնել ենք այս համաճարակի ժամանակ, որոնք են օրինակ քիչ ճանապարհորդելը, կամ սննդի թափոնի կրճատումը, կդառնան նաև շատ օգտակար սովորություններ համաճարակից հետո, որոնք կօգնեն պահպանել մեր շրջակա միջավայրը ավելի մաքուր։ 

Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ համաճարակն իր հետքն է թողնում մթնոլորտի վրա: Պատմության ընթացքում հիվանդությունների տարածումը առաջացրել է ավելի ցածր արտանետումները, նույնիսկ արդյունաբերական դարաշրջանից առաջ:

Գերմանիայում Մյունխենի համալսարանի աշխարհագրության ամբիոնի ֆիզիկական աշխարհագրության պրոֆեսոր Ջուլիա  Պոնգրատցը գտել է, որ համաճարակները՝ ինչպիսիք էին 14-րդ դարի Եվրոպայում Սև Մահը և Բնական Ծաղիկը, որը բերվել էր Հարավ Ամերիկա՝16-րդ դարում իսպանացի նվաճողների հետ՝ նույնպես թողել էին իրենց հետքը մթնոլորտի  CO2 մակարդակի վրա։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի վերջո հետևանքը այդքան էլ բարձ մակարդակի նվազեցում ցույց չի տալիս․ ամենինչ կախված է համաճարակի երկարատևությունից։ Իսկ Covid19-ը նույնպես տալիս է ակնարկներ, որ այն կունենա նպանատիպ հետևանք։ Կարևոր գործոններից մեկը, որ կարող է ազդել՝ այն է, թե ինչքան կտևի համաճարակը, ինչն էլ դժվար է այժմ կանխատեսել։ 

Այսպիսով ինձ թվում է ոչ ոք էլ չէր ցանկանա, որ արտանետումները այսպիսի տհաճ ձևով իջեցվեին, մինչ Covid-19 մեզնից կխլեր հազարավոր մարդկանց կյանքեր, առողջապահական ծառայություններ, աշխատանքներ և մեր հոգեբանական առողջությունը։ Սակայն այն նաև ցույց է տալիս, թե ինչպես են համայնքները իրար օգնում այսպիսի դաժան պայմաններում։ Սա մի դաս է, որը կարելի օգտագործել կլիմայի փոփոխության հարցում։ 

Աղբյուրներ՝


No comments:

Post a Comment