Friday 22 May 2020

Հաշվետվություն՝ մաթեմատիկայից- II կիսամյակ

Եթե անկեղծ չէի պատկերացնի, որ առցանց դասընթացները
այսքան արդյունավետ կարող են լինել։ Շատ արագ և հեշտ
կազմակերպվեցին մաթեմատիկայի առցանց դասերը։ 

Բոլոր դասերին մասնակցել եմ, ճիշտ է եղել է մի-երկու
դեպք,  երբ տեխնիկական պատճարներով, չեմ
կարողացել միանալ դասերին, սակայն միքիչ ուշ
կարողացել եմ միանալ և բացը լրացնել տեսագրված
վիդեոներով։ Տեսագրված վիդեոները մեծ առավելություն
էին, քանի որ այն դասերը, որոնք լիովին չէի հասկացել,
նորից նայում էի՝ ավելի լավ պատկերացում ստանալու համար։
Այս կիսամյակ ինձ 8 կգնահատեի, քանի որ աշխատել եմ և
բացի դպրոցական աշխատանքներից նաև զբաղվել եմ
ինքնակրթությամբ՝ վերհիշելով անցածն, օգտվել եմ համացանցից
և ուսուցողական  հավելվածներից։ 

No comments:

Post a Comment