Monday, 24 August 2020

Այցելություն ՝ «Դալի և Պիկասո» ցուցահանդես

 

sent
11 hours ago

Օգոստոսի 21-ին, երկար սպասումից հետո, ի վերջո այցելեցինք Ազգային պատկերասրահ` տեսնելու երկու իսպանացի հանճարեղ նկարիչների` Պիկասոյի և Դալիի արվեստի գործերը։ Համաճարակի ընթացքում արվեստի կյանքը ինչ-որ չափով կանգ էր առել.ո՛չ թատրոն, ո’չ թանգարան, ո’չ երաժշտական և պարային համերգներ։ Ամեն ինչ տեղափոխվել է վիրտուալ ցանց։ Մեր այցը Ազգային պատկերասրահ ոչ միայն ուսումնալից էր, այլ նաև թարմեցուցիչ էր։Դալիի և Պիկասոյի գործերի մասին ունեմ մակերեսային ընդհանուր գիտելիքներ, կարելի է ասել, որ ծանոթ էի նրանց կտավի վրա արված գեղանկարներին, գաղափար անգամ չունեի, որ նրանք աշխատել են և’կտավի վրա ,և’ կերամիկայով և բրոնզով: Ինձ թվում է բոլոր այցելուները կունենան մի աշխատանք, որից իրենց աչքերը դժվարությամբ կկտրեն։ Ինձ համար դա Սալվադոր Դալիի <<Մարդկության Արատներ>> շարքն էր։ Եթե դեռ չեք հասցրել շրջել թանգարանով մեկ և ծանոթանալ աշխատանքների հետ, ուրեմն, շտապե’ք:) Վստահեցնում եմ ,որ չեք փոշմանի։


No description available.
Add caption
No description available.
No description available.

No comments:

Post a Comment