Saturday, 28 November 2020

Ֆրիկ/ վերլուծություն

 Ֆրիկը եղել է հայ միջնադարի բանաստեղծ, ով ստեղծագործել է մոտավորապես 13-րդ դարում։ Նրանից պահպանվել են մոտ 50 բանաստեղծություններ, նա հիմնականում գրել է սոցիալական-ազգային խնդիրների մասին։ Այդ ժամանակներում իշխանության գլուխ էին եկել թաթա-մոնղոլները։

Հիմիկ դըժարեց բաներս,

Որ թաթարն եղաւ թագաւոր,

Զըրկեց զամենայն աշխարհս,

Ու գողերն եդիր մեծավոր։

Նրա լեզուն եղել է պարզ և հասկացվող, որպեսզի հասանելի լինի ամբողջ ժողովրդին։ Նկատեցի, որ իր բանաստեղծությունների զգալի մասը իր բողոքն ու գանգատն  է աշխարհին։ Շատ բանաստեղծություններ նկարագրում են ժողովրդի վիճակը բռնապետ թաթար իշխանության ներքո։ Կան նաև շատ բանաստեծղություններ, որոնցում նա գանգատվում է Աստծուն, լինելով Քրիստոնյա, նա իր դավանանքը միշտ հարցումի տակ էր դնում։ Կրոնական և ազգային խնդիրների մասին բարձրաձայնելուց բացի, նաև բարձրացնում է սոցիալական խնդիրները, օրինակ՝ անհավասարության մասին։ 

Մէկին հազար ձի և ջորի,

Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ոչ փող մի պըղնձի.

Մէկին բեհեզ և ծիրանի,

Մէկին բրդէ շալ մի չանկնի.

Մէկին հարամըն յաջողի,

Մէկին հալալն կորուսի.

Մէկն ի զըրկանացն հարստի,

Մէկն յիւրայնոցն աղքատասցի...


No comments:

Post a Comment