Thursday 11 February 2021

Տորմակավանք ու Հնեվանք


Գյուլագարակ գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվում է Տորմակադուռ Որմակադուռ հին գյուղատեղին, այդ տեղ է հենց գտնվում  Տորմակ եկեղեցին, որը իր տեսակով՝ հայ  ճարտարապետական սրահավոր միանավ դահլիճների եկեղիներից լավագույն օրինակներից է։ Այժմ այն գտնվում է ավերակ վիճակում, կիսականգուն վիճակում են միայն պատերը։ Հուշարձանը իր չափսերով և տեսակով նման է Կուրթանի եկեղեցուն։ Չնայած այն փաստին, որ եկեղեցու հարդարանքից մեզ շատ տեղեկություն չի հասել, քանի որ այժմ այն ավերակ վիճակում է գտնվում, այն ունի ճշգրիտ համաչափություն։ Օրինակ պահպանվել են երեք դռների ստորին անկյունաքարերը, որից նկատելի է դռների չափսերը 110,115,120։ Իսկ արտաքին սրահն իր հորինվածքով և օգտագործված շինանյութով միասնության մեջ է աղոթարանի հետ, որտեղ կրկին տեսնում ենք համաչափությունը։ 








Հնեվանք
Հնեվանքի համալիրը,որը հիմադրվել է 7-րդ դարում, կազմված է երեք եկեղեցուց, գավթից, և տնտեսական ու օժանդակ շինություններից, որոնցից կիսականգուն վիճակում են միայն եկեղեցին և գավիթը, իսկ վերջին շինությունը չնչին մնացորդներով։ Հնագույն շինությունն է եկեղեցին՝ կենտրոնական մասում։ Եկեղեցին եռախորան է, և մուտք է ունեցել արևմտյան թևի հարավահայաց կողմից։ Այժմ արևելյան և հույսիային պատուհանների ճակատներում պահպանվել են կիսաշրջան պսակներ՝ պատած բուսական և երկրաչափական զարդանախշերով։ Դրսից թմբոևկը ութանիստ է, և պատված է որմնանկարներով, առկա են նաև մարդու գլխի նմանող քանդակներ։ Այն վաղ ժամանակներում եղել է ութանիստ իսկ հետագայում դառել է կլոր։ Գմբեթի քիվի ստորին վրացերենով արձանագրած է, որ եկեղեցին 1154 թվին վերանորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ 
Գավիթը տարբեր ժամանակներում կցվել է եկեղեցուն։ Համալիրի շուրջ կան տարբեր քաղաքացիական շենքերի ավերակներ, որոնց դերն այդքան էլ հստակ չէ: Համալիրի արևմտյան կողմում գտնվել է թաղակապ դահլիճ, որից պահպանվել են պատերը և ծածկի որոշ մասը: 

Համալիրից մոտ 50 մ. դեպի արևելք գտնվում են մեծաչափ երկհարկանի շինության մնացորդներ, որն ունի մեծ թվով դռներ և պատուհաններ: Ներսում պատերին կից պահպանվել են չորսական որմնամույթեր: Ամենայն հավանականությամբ այս շինությունը ծառայել է որպես վանքի միաբանության կացարան: Ծածկը եղել է փայտից, և չկան դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների հետք, հետևաբար օգտվել են փայտե աստիճաններից։ 

Վատ է պահպանվել տնտեսական օժանդակ շինությունների այն խումբը, որի մնացորդները գտնվում են համալիրի հարավարևելյան մասում։ 

Վերջերս եկեղեցին վերանորոգվել է։






Աղբյուր՝ 
https://cloud.mail.ru/public/HtCQ/hpBaqkjJs - Լոռի պատմության քարակերտ էջերը/ Գառնիկ Շախկյան/1986


No comments:

Post a Comment