Որպես սեբաստացի՝ կրթահամալիրի սովորող, կարևորում եմ դպրոցի անկեղծ ներկայացումը հանրությանը, բայց դե, ինչքան էլ պատմես կրթահամալիրի գործունեությունից, մեկ է, քեզ լիովին չեն հասկանա, ճիշտ է, ինչ-որ պատկերացում կկազմեն, սակայն համարում եմ, որ այդ պատկերացումը թերի է մնալու մինչև իրենց ոտքով չգան, չտեսնեն, թե ինչպես է իրեն սովորողը զգում, ինչպես է նա իր առօրյան անցկացնում, ու ինչպիսի միջավայրում է սովորողը զարգանում։ Դե մեր դպրոցի դռներն էլ բաց են բոլորի համար։ Այսպիսով, երբ առիթը ի հայտ եկավ ծանոթացնելու և ներկայացնելու կրթահամալիրը, ոգևորված ընդունեցի և շրջայց կազմակերպեցի։ Մեր հյուրը՝ տիկին Սիլվան, ուսուցչուհի է և դասավանդում է ԱՄՆ-ի հայկական դպրոցներից մեկում, իր հետ անցկացրած ամեն րոպեն էլ լի է գիտելիքով, նորանոր գաղափարներով ու սովորելով։ Պարբերաբար այցելում է Հայաստան՝ իրականացնելու, կազմակերպելու տարբեր նախագծեր։ Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ իսկական երևանցի է, ամեն մի ծակուծուկը ինձնից լավ գիտի։ Մեր, այսպես ասած, պարբերաբար հանդիպումների ժամանակ շատ եմ պատմել կրթահամալիրից, թե ինչպիսի հեղինակային ծրագրով ենք շարժվում, մթնոլորտի ու փոխանցած կրթության մասին, և վերջապես հասանք այն կետին, որ կրթահամալիրն այցելելով կարող ենք միայն ճիշտ հասկանալ։
Շնորհիվ Նառա Նիկողոսյանի կարողացանք կազմակերպել շրջայցը, որը սկսվեց հոգևոր պարապմունքով Սուրբ Երրորդությունում. Արևելյան դպրոցը պատասխանատու էր Ավագ ուրբաթ խոնարհման ուսումնական ժամերգության համար։ Հետո ճանապարհվեցինք դեպի Արևելյան դպրոց, մեր ճանապարհին էին Հյուսիսային, Մայր դպրոցները, ինչպես նաև Սարալանջը, որոնց շուրջ հենց տեղում խոսեցինք արվող նախագծերի մասին, մեր կանաչ, անցանկապատ տարածքներից սկսած մինչև այնտեղ, թե ինչպես են սովորողները հոգ տանում իրենց համայնքի մասին, հողի մշակումից մինչև խաղողի տնկիներ և այլն։ Շնորհիվ բաց ու տեսանելի պատուհանների հարկ չեղագ անգամ մտնելուլ դպրոց, որպեսզի տեսնենք՝ ինչով են զբաղված սովորողները։ Վերջնակետը Արևելյան դպրոցն էր. որոշել էի հենց այցելել կրտսեր դպրոցներից մեկը, քանի որ մեր հյուրն էլ դասավանդում է 3-ից 5-րդ դասարաններում, և ինքս էլ լավ ծանոթ եմ Արևելյան դպրոցին, այսպիսով անցանք դասարաններով, պարտեզի երեխաներին այցելեցինք, որոնք ոգևորված ու անկաշկանդ շարունակում էին իրենց առօրյան, մեկ-մեկ հարցեր տալիս։ Ընկեր Նառան ներկայացնում էր սովորողի կյանքը դպրոցում, ինչպես է սովորողը իրեն իր համայնքի համար պատասխանատու զգում, ինքնուրույնություն ձեռք բերում, խոսեցինք մեր ուսումնական ճամփորդությունների մասին, և թե ինչ կարևոր դեր ունեն դրանք ուսման մեջ։ Ընկեր Նառան նշեց, որ կրթահամալիրում կրթությունը չի սահմանափակվում դասարանով՝ չորս պատերի միջև, սովորողը սովորում է այգում, ճանապարհին, ճամփորդությունների ժամանակ, առավոտյան պարապմունքներին․․․ Արևմտյան դպրոցից հետո, մի փոքր էլ քայլեցինք դեպի Մայր դպրոց, տիկին Սիլվային ցույց տվեցի Ավագ ու Միջին դպրոցները, որտեղ արդեն մեծ տարիքի սովորողներն էին, անցանք գրադարանով, մարմնամարզության սրահներով։ Տիկին Սիլվան պատմեց իր դրական տպավորությունից, որ իր համար մեծ բացահայտում էր, և իր այս անգմվա այցելությունը Հայաստան լիակատար համարվեց կրթահամալիր այցելության շնորհիվ։ Պայմանավորցեցիք, որ հաջորդ հանդիպմանը նորից կայցելենք դպրոց, բայց այս անգամ ավելի երկար ժամկետով՝ տեսնելու այն, ինչ չհասցրինք այս անգամ։