Լեզվի խնդիրը ներկայումս. իրավական կարգավորումը
Արդեն բավական ժամանակ է, ինչ ե՛ւ լսարաններում, ե՛ւ դրանցից դուրս քննարկում ենք Հայոց լեզվի խնդիրը, մասնավորապես՝ կրթության, հանրակրթության ոլորտում:
Անդրադառնալով հանդերձ լեզվաբանական եւ պատմական խնդիրներին, մեր ուումնասիրության առարկան հստակեցրել ենք. այն է վերհանել, բացահայտել իրավական կարգավորումը. Որո՞նք են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, ի՞նչ կարգավորում են տալիս, բավարա՞ր է արդյոք առկա կարգավորումը, ի՞նչ կարող ենք առաջարկել գրական արեւելահայերենի կրող չհանդիսացող անձանց կրթության իրավունքն իրապե՛ս եւ լիարժեքորեն ապահովելու համար:
Նախագծի միջանկյալ ամփոփման համար անհրաժեշտ է, որ Ձեր աշխատասիրությունները զետեղեք Ձեր բլոգներում եւ ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին:
Ներկայացման վերջնաժամկետն է՝ յուրաքանչյուր դասարանի համար առաջիկա դասին նախորդող օրը՝ սկսած հաջոռդ շաբաթվանից:
No comments:
Post a Comment