The Chain Letters: 2 (The Ancient Evil )
Երեկ ավարտեցի մի ուրիշ ՀՐԱՇԱԼԻ գիրք Քրիսթոֆեր Փայքից։
Երեք գիրք եմ կարդացել արդեն այդ գրողից։ Ու կարող եմ ասել, որ նա ամենալավ սարսափ-գրքերի հեղինակներից է։ Այս գիրքը ավելի դժվար էր կարդացվում, բայց ավելի խորիմաստ էր։ Քրիսթոֆեր Փայքը այնպես է գրում, որ իր այդ սարսափ-գրքի մեջ լինում են նաև սեր, ընկերություն և կյանքի վերաբերյալ այլ թեմաներ։
Ես կարդացել եմ Քրիսթոֆեր Փայքից The Chain Letters 2: Ancient Evil գործերը: Այս գիրքը երկու հատորից էր։ Բայց ի տարբերություն Final Friends 3-րդ գրքի՝ առաջին գրքի մասին ոչ մի բան չկար։ Բայց գիրքը կարդալուց հասկանում ես, թե ինչ է կատարվում առաջին մասում։ Գիրքը մի ընկերախմբի մասին էր, որոնք առաջին հատորում իրար հետ կապ են ունեցել, որոնք նամակներ են ստանում հրամաններով։ Օրինակ՝ այրիր քրոջդ ձեռքը։ Եթե հրամանը չէին կատարում, սպանում էին նրան։ Սա նման էր մի անեծքի: Եթե կատարում էիր հրամանը, ընկնում էիր ՏՈՒՓԻ մեջ։ Իսկ եթե ոչ, ապա մահանում էիր։ Անեծքը չեզոքցնելու միակ միջոցը սերն էր։ Քրիսթոֆեր Փայքի ոճը նաև սիրում եմ , քանի որ կան գրքեր , որոնց ավարտը թվում է՝ այնքան էլ լավը չի լինելու։ Քրիսթոֆեր Փայքը մինչև գրքի ավարտը քեզ հավատացնում է, որ հույս չկա, իսկ հետո ամեն ինչ լավ է վերջանում։ Գիրքը իրոք սարսափելի էի ինձ համար։ Բայց այն շատ հետաքրքիր էր։ Առաջարկում եմ գիրքը կարդալ, ձեռք բերեք այն Տիգրան Հայրապետյան գրադարանից ։
No comments:
Post a Comment