Wednesday 15 November 2017

Երջանիկ արքայազնը

Քաղաքից վեր երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը։ Նա պատված էր թանկարժեք քարերով, աչքերին շափուղյա քարեր, սուսերին ծայրին կարմիր սուտակ։ Մի ծիծեռնակ իր երամից հետ էր ընկել վեց շաբաթով, քանի որ սիրահարվել էր։ Գիշերը հոգնած թռչում էր, որոշեց կանգ առնել քաղաքում և հանգստանել։ Երջանիկ արքայազնի արձանի ոտքերի տակ պառկեց և հենց այդ պահին մի կաթիլ ջուր թափվեց վրեն, երկրորդ կաթիլը թափվեց, երրորդը և ծիծեռնակը զարմացած ասեց։
-Զարմանալի է, երկնքում ոչ մի ամպ չկա, արևը շողում է, բայց անձրևում է։
Ծիծեռնակը գլուխը բարձրացրեց, վեր նայեց և տեսավ, որ կաթիլները արքայազնի արցունքներնեն իրականում։
-Երջանիկ արքայազն, ինչո՞ւ ես լալիս,-հարցնում է ծիծեռնակը։
-Երբ ես մարդկային սիրտ ունեի, միշտ երջանիկ էի, երբեք ցավ չէի զգում, քանի որ պալատում է ապրում և այնտեղ արգելված էր ցավն ու վիշտը։ Իսկ հիմա, ինձ այնտեղ են կանգնեցրել, որ բոլոր բնակիչների ցավը երևում է, կապ չունի, որ սիրտս քարից է, մեկ է զգում եմ նրանց ցավը, ահա օրինակ՝ այն աղքատ տնակում, բաց պատուհանին մի կին է նստած , դեմքը կնճիռներով, ձերքորը պառաված ու ասեղներով պատված, ծաղիկներ է կարում թագուհու զգեստի համար։ Նրա որդին հիվանդ է, սիրտը նարինջ է ուզում, բայց մայրը ջրից բացի ուրիշ բան չունի։  Խնդրում եմ այսօր այստեղ գիշերիր, և իմ սուսերի եզրի քարը հանիր տար, տուր նրանց։
-Արքայազն, իմ ընկերները Եգիպտոսում տաք-տաք խաղում են, ես նրանցից հետ եմ մնացել, բայց ոչինչ այսօր այստեղ կմնամ՝ չնայած որ շատ ցուրտ է, բայց վաղը կշարունակ եմ ճանապարհորդությունս։
Ծիծեռնակը արքայազնի քարը կտուցով պոկեց և թռավ տվեց աղքատ ընտանիքին։ Արքայազնը շնորհակալություն հայտնեց ծիծեռնակին։
Հաջորդ օրը արքայազնը նկատեց, մի մարդու, մի տան ձեռնահարկին նստած փորձում էր գրել։ Բայց ցրտից սառել էր, քաղցն էլ մի կողմից։ Արքայազնը ծիծեռնակին ուղարկում է և իր շափյուղա մի աչքը տալիս է ծիծեռնակին։ Ծիծեռնակը նորից կատարում է իր խնդրանքը։
Երրորդ օրը սառնամանիք էր։ Երջանիկ արքայազնը խնդրեց մի աղջկա էլ, իր միուս աչքը տանի։
-         Բայց արքայազն, եթե սա տանեմ, դու կկուրանաս։
Ի վերջո արքայազնը համոզում է, և ծիծեռնակը կտուցով վերցնում է թանկարժեք քարը և տեղ հասցնում։
Ծիծեռնակի ժամանակն էր, որ չվեր եգիպտոս, բայց նրա կապը հարազ էր դարձել երջանիկ արքայազնի հետ և չէր ուզում նրան լքել։
-Երջանիկ արքայազն, ես էլ քեզ չեմ լքցի դու կույր ես, ես կլինեմ քո աչքերը։
Հաջորդ օրը ծիծեռնակը քաղաքի վերևում թռչում է, վերադառնում ու պատմում այն ամենինչը ինչ տեսել է։ Պատմում է, որ որբ երեխաներ կան, որոնք սոված են և շատ վատ վիճակում։ Երջանիկ արքայազնը ասում է, որ նա պատված է բարձրորակ ոսկով և ծիծեռնակը պետք է այն թերթ-թերթ բաժանի, որ պեսզի երեխաներին տա։ Ծիծեռնակը այնքան է պոկում, որ արքայազնը սևանում է իր սիրտը բաժանվեց երկու մասի։ Ծիծեռնակը թռչում է որբերի մոտ և բաժանում ոսկին։ Այդ օրը ձյունել էր, և ծիծեռնակը գի­տ էր, որ չէր կարողանա երկար ժամանակ կենդակի մնալ, և այդպես նա մահանում է երջանիկ արքայազնի ոտքերին։ Ծիծեռնակը երբ ընկավ, արձանի միջից մի բարձր ձայն է գալիս, և արձանը բաժանվում է երկու մասին։ Քաղաքով մեկ տիրել էր ցուրտը։



No comments:

Post a Comment