Pages

Thursday, 10 November 2016

Ֆիբոնաչիի թվեր

Սահմանում

Image result for ՖիբոնաչիիԲերենք մի քանի անդամներ այդ հաջորդականությունից
  • 0, 1, 1,2 , 3 ,5 , 8 , 13 , 21 , 34 , 55 , 89 …

Պատմությունը

Այս թվերը ներկայացրեց 1202 թվականին Լեոնարդո Ֆիբոնաչչին, ով հայտնի է նաև որպես «Լեոնարդո Պիզացի»։ Սակայն հենց 19-րդ դարի մաթեմատիկոս Լուկասի «Ֆիբոնաչչիի թվերը» դարձավ համընդհանուր օգտագործելի։ Այնուամենայնիվ այդ թվերը հիշատակվել են ավելի վաղ՝ 1135 թվականին Գոպալան և Խեմաչանդրան `1150 թվականին։

Ֆիբոնաչիի թվերը բնության մեջ

Հենց ինքը Ֆիբոաչչին հիշատակվում էր կապված հետևյալ առաջադրանքի հետ որն է. «Մի մարդ դրեց զույգ ճագարներին կալլի մեջ, որը շրջապատված էր ցանկապատով։ Քանի զույգ ճագար կարող է ծնվել մեկ տարվա ընթացքում , որ ամեն ամիս սկսած հաջորդ ամսից ամեն ճագարի զույգը ծննդաբերում է մեկ զույգ։»
Խնդրի լուծման թվերի հերթականությունը համընկնում է նրա անունով թվերի հերթականության հետ։ Ֆիբոնաչչիի ներկայացրած իրավիճակը ավելի շատ մտքի խաղ է, քան թե իրական բնություն։ Հնդիկ մաթեմատիկոս Հոպալը և Խեմաչանդրան այս թվերի հերթականությունը հիշատակում էին ռիթմիկ նկարների թվաքանակի հետ, որոնք ձևավորվում էին երկար և կարճ վանկային ոտանավորների շարունակելիությամբ, կամ էլ ուժեղ և թույլ երաժշտության բաժիններով։ Այդպիսի նկարների թիվը ունենալով ամբողջ ո արժեքը հավասար է Fn։ Ֆիբոնաչչիի թվերը հանդիպում են նաև Կեպլերի 1611 – թվականի աշխատանքի մեջ, որը վերաբերվում էր այն թվերին, որոնք հանդիպում են բնության մեջ (աշխատանք «վեցանկյուն փաթիլի մասին»)։ Հետաքրքիր է 1000-թերթիկ բույսի օրինակը, որի մոտ թերթիկների քանակի համար (հետևաբար և ծաղիկներինը) միշտ գոյություն ունի Ֆիբոնաչչիի թիվը։ Դրա պատճառը շատ պարզ է։ Լինելով ի սկզբանե միակ «стебл»-ով այդ «стебл»-ը բաժանվում է երկուսի։ Այնուհետև գլխավոր «стебл»-ից առաջանում է ևս մեկը, այնուհետև առաջին երկու «стебл»-ները նորից բաժանվում են, հետո մնացած բոլորը, բացի վերջին երկուսից և այդպես շարունակ։
Այսպիսով ամեն մի «стебл»-ը իր ի հայտ գալուց հետո բաց է թողնում մեկ բաժանումը, իսկ հետո սկսում է բաժանվել հերթական աստիճանների հերթականության վրա, որը և տալիս է արդյունքում Ֆիբոնաչչիի թվերը։ Կարճ ասած բազմաթիվ ծաղիկների մոտ (օրինակ շուշանի) թերթերի քանակի հերթականությունը համարվում է Ֆիբոնաչչիի թիվ։ Բնության մեջ հայտնի է նաև «ֆիլոտաքսիսի » երևույթը, որպես օրինակ կարելի է բերել արևածաղիկի հատիկների դասավորությունը։ Եթե վերևից նայենք նրանց դասավորությանը, ապա կարելի է տեսնել երկու տեսակի պարույր վերադրված իրար վրա։ Որոշները ոլորված են ժամսլաքի ուղղությամբ, իսկ որոշները ժամսլաքի հակառակ ուղղությամբ։ Պարզվում է որ այս պարույների թվերը մոտավորապես համընկնում են Ֆիբոնաչչիի երկու թվերի հետ՝ 34, 55 կամ 89, 144։ Նմանատիպ փաստեր կան նաև որոշ ծաղիկների մոտ, ինչպես նաև սոճիի, անանասի, «брокколи » և այլ բույսերի մոտ։ Մի շարք բույսերի որոշ տվյալների համար (դրանց 90 տոկոսը) ճիշտ է հետևյալ հետաքրքիր փաստը։ Նայենք որևէ տերևի և սկսենք իջնել տերևի սկզբից այնքան ժամանակ մինչև չհասնենք տերևի այն հատվածին, որտեղից սկսվում է ցողունը (նույնպես տեղակայված նույն ուղղությամբ )։ Սկսենք հաշվել մեզ հանդիպող բոլոր տերևները, որոնք տեղակայված են սկզբնական և վերջնական տերևների բարձրության հիմքի վրա։ Համարակալելով դրանք մենք անընդմեջ կսկսենք պտտվել ցողունի շուրջ պարույրի օրինակով։ Կախված պտտման ուղղությունից, կամ հակառակ, մենք կստանանք տարբեր «витков» թվեր, բայց պարզվում է որ այդ թվերը հաշվարկված ժամսլաքի ուղղությամբ, և հանդիպակաց տերևների քանակը կազմում են Ֆիբոնաչչիի թվերի երեք թվերի հերթականությունը։
Չնայած կարելի է նշել որ կան բույսեր, որոնց համար վերը նշված թվերը կտան այլ թվերի հերթականություն։ Այդ պատճառով չենք կարող ասել, որ ֆիլոտաքսիսը օրենք է։ Այն ավելի շատ գրավիչ տենդենց է։

No comments:

Post a Comment