Երկու A և կետերը կոչվում են a ուղղի նկատմամբ համաչափ, եթե a ուղիղն ուղղահայաց է A հատվածին և անցնում է նրա միջնակետով։ a ուղղի յուրաքանչյուր կետ համաչափ է համարվում ինքն իրեն։ Պատկերը կոչվում է a ուղղի նկատմամբ համաչափ, եթե այդ պատկերի յուրաքանչյուր կետի a ուղղի նկատմամբ համաչափ կետը ևս պատկանում է այդ պատկերին։ a ուղիղը կոչվում է պատկերի համաչափության առանցք։ Նաև ասում են, որ պատկերն օժտված է առանցքային համաչափությամբ։
Բերենք պատկերների օրինակներ, որոնք օժտված են առանցքային համաչափությամբ։ Չփռված անկյունն ունի համաչափության մեկ առանցք. դա այն ուղիղն է, որն ընդգրկում է տվյալ անկյան կիսորդը։ Հավասարասրուն (բայց ոչ հավասարակողմ) եռանկյունը ևս ունի համաչափության մեկ առանցք, իսկ հավասարակողմ եռանկյունը համաչափության երեք առանցք։ Ուղղանկյունը և շեղանկյունը, որոնք քառակուսի չեն, ունեն համաչափության երկուական առանցքներ, իսկ քառակուսին համաչափության չորս առանցք։ Շրջանագիծն ունի անվերջ թվով համաչափության առանցքներ, քանի որ համաչափության առանցքը նրա տրամագիծն է, իսկ ինչպես գիտենք շրջանագիծն ունի անվերջ թվով տրամագծեր։ Կան այնպիսի պատկերներ, որոնք առհասարակ համաչափության առանցք չունեն։ Այդպիսի պատկերներից է ուղղանկյուն և շեղանկյուն չհանդիսացող զուգահեռագիծը, ինչպես նաև տարակողմ եռանկյունը։
No comments:
Post a Comment