Pages

Friday, 28 April 2017

Զգույշ մնացեք բաոբաբից

«Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշմնացեք բաոբաբից»:

Related image
Ես ուզում էի իմ բարեկամներիննախազգուշացնել այն վտանգիմասինորը վաղուց է դարանակալած նրանց սպասումիսկ նրանք նույնիսկ այդ մասին չենէլ կասկածում,ինչպես որ ես էլ առաջչէի կասկածում: Ս. Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը»
 Միտք, հոգի, մարմին։ Այս երրորդության զարգացմամբ է պայմանավորված կատարելությունը:   Եթե մարդ այս երեքում անթերի լիներ, կլիներ կատարյալ։ Բայց արդյո՞ք լավ կլիներ , եթե այդպես լիներ։ Չէ՞ որ մենք չէինք ունենա  զարգանալու, աճելու, առաջ գնալու հնարավորություն։
Եթե մեր աչքերը մարմնի փոխարեն տեսներ  հոգին, գեղեցկությունը այլ ձևակերպում կունենար՝ պարզ, շիտակ,մաքուր,բարի…։ Աշխարհը կենտրոնացած չէր լինի հագ ու կապի վրա։ Լինում է ժամանակ, երբ ես էլ չեմ հասկանում՝ ինչպիսի տեսք ունի իմ հոգին։ Ափսոս, չունենք մի հայելի, որը մեզ մեր հոգին ցույց կտար։ Եթե մեր հոգին լիներ մեր մարմնի փոխարեն՝ տեսանելի, աշխարհում ոչ մի սուտ չէր լինի։
Բոլորը ասում են, թե մենք ունենք հոգի: Ոչ համաձայն չեմ, մենք ոչ թե հոգի ունենք, այլ մենք ինքներս ենք հոգի։Մեր բոլոր արարքները հոգունն են, մարմինը ուղղակի ենթարկվում է։ Մեր զգացողությունները մեր հոգու արտացոլանքն են։ Մարմինը ուղղակի հետևում է հրահանգների։ Մարմնի օգնությամբ,  հոգու թելադրանքով  ի ցույց ենք դնում մեր զգացողությունները: Մարմնի միջոցով է դա մարդկանց հասկանալի լինում։
Հոգին պետք է մաքուր լինի։ Եթե անգամ աղտոտվում է, միշտ կարելի է այն բուժել։ Եվ այն պետք է բուժել։ Իսկ հոգին բուժվում է առաջինը սիրո միջոցով, բարությամբ, նվիրվածությամբ։ Հոգուն պետք է միշտ հետևես, ինչպես հետևում ես մարմնի հիգիենային։Պետք է այն միշտ մաքուր պահել չարից, նախանձից, ժլատությունից… Պետք է այն ներողամտությամբ բուժես: Երբ ինչ-որ վատ արարք ես անում, պետք է մաքրես հոգիդ սխալդ ընդունելով,մեղքիդ համար զղջալով ։ Պետք է բարությամբ լցվես դեպի աշխարհը։ Ինչպես մեր մարմինը կարիք է զգում ուտելու, այդպես էլ մեր հոգին պետք է սնուցվի։ Պետք է սնուցվի բարությամբ, անկեղծությամբ, պարզությամբ և այլն։
Ինչպես  Փոքրիկ Իշխանը ուներ մոլորակ, այնպես էլ յուրաքանչյուր մարդ ունի իր մոլորակ-հոգին։ Այն պետք է միշտ ճիշտ ժամանակին մաքրել բաոբաբներից, ինչպես Փոքրիկ իշխանն էր անում։ Բաոբաբը չարությունն է։ Այն պետք է չարությունից մաքրել։Մենք չենք էլ նկատում, թե այն ինչպես մեր հոգում տեղ գտավ։ Բայց  երբ նկատում ենք, անմիջապես պետք է ազատվել դրանից, հակառակ դեպքում այն կոչնչացնի մեր ողջ մոլորակը՝ մեր հոգին:

No comments:

Post a Comment