Pages

Thursday, 4 May 2017

Մի փոքր իմ քաղաքի ճարտարապետության մասին

Related imageՈրպես ապագա ճարտարապետ՝ վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել  մեր Երևանի ճարտարապետությանը։ Նկատել եմ, որ մայրաքաղաքի ճարտարապետությունը մի ընդհանուր պատկեր չի կազմում։ Եթե ամեն մի շինություն վերցնենք ու առանձին նայենք, ամեն ինչ լավ է, լավ է դիտվում։ Բայց երբ բոլորը միավորում ենք,  նայում ենք որպես մի ամբողջություն, արդյունքը մայրաքաղաքին վայել չէ։
Ճարտարապետը պարտավոր է մտածել, թե ինչպես կդիտվի կողքի շինությանը, եթե իր սարքած շենքը բարձրացնի։ Սակայն մեր ճարտարապետների մեծ մասը միայն մտածում է իր արդյունքի մասին։ Իր շինությունը տեսնում է առանց բնության, առանց կողքի շինության, առանց մայրաքաղաքի հետ ձուլվելու։  
Ամեն մի շենք իր ճարտարապետի հոգու պատկերն է՝ հայելին։ Ամեն մի շենք իր ասելիքը պետք է ունենա։ Շենքը չի կարող ընդամենը մի մեծ ուղղանկյուն լինել՝ փակելով բնության պատկերը։ Մի ամայի տարածության մեջ մի մեծ քառակուսի, որը կապ չունի ընդհնուր տեսարանի հետ իր գույնով, ձևով:։ Շենքը պետք է պարզ լինի, բայց այնքան պարզ չէ, որ հասնի պարզունակության։ Շենքը կառուցելիս պետք է հաշվի առնել նրա կապը բնության, ուրիշ շենքերի հետ, և վերջում՝  հարմարավետությունը շենքում ապրողների, աշխատողների և այլնի համար։ Մեր մայրաքաղաքի ճարտարապետությունը  միասնական չէ ցավոք։: Կան կառույցներ, որ  խանգարում են և՛ իրար, և՛ բնությանը։ Շենքերի դիզայնը իրար  հետ ներդաշնակ չեն, չեն սազում, չեն ձուլվում։ Առանձին-առանձին գուցեև գեղեցիկ են դիտվում, բայց հենց ճարտարապետի գործն է  այնպես անել, որ դուրս չպրծնի կառույցը իր շրջապատից՝ չկորցնելով իր յուրօրինակությունը։ Շենքը պետք է ինքնատիպ լինի, նկատելի լինի իր ինքնությունը։ Բայց պետք է նաև համահունչ լինի, միաձուլվի իր կողքի կառույցներին: Ճարտարապետը իր մտքում պետք է ոնենա քաղաքի համայնապատկերը,  իսկ հետո այն վերածի իրականության։ Պարզ է, չէ՞,  թվում է։ 
Դեռ շատ քիչ բան գիտեմ ճարտարապետության մասին, բայց գիտեմ, որ պարզ է թվում, բայց այդքան էլ պարզ չէ: Փոքր մանրուքներ կան, որ պետք է հաշվի առնես: Եվ երկու կարևոր բան՝ պետք է շինությունդ լինի յուրօրինակ և այնուամենայնիվ միաձուլվի իր շրջապատին։ 
Բայց սա միայն մի տասնչորս տարեկան աղջկա կարծիք է, որի համար ճարտարապետ լինելը մի երազանքն է մանուկ հասակից։ 

No comments:

Post a Comment