Pages

Tuesday, 23 May 2017

Ուսումնասիրում ենք 5-րդ դասարանցիների բլոգները

Image result for blogԸնկերներով ոսունասիրեցինք մեր 5-րդ դասսարանի սովորողների բլոգները։ Նախագծի իմաստը այն է, որ մեր իմացածը և անցածը փոխանցենք 5-րդ դասարանցիներին, որպեսզի ավելի լավ զբաղվեն բլոգավարությամբ։ Մի խոսքով կներկայացնեմ իմ կարծիքը բլոգների մասին։
Նախ եկեք սկսենք այստեղից, իմ կարծիքով բլոգի առաջին հատկությունը այն է, որ ներկայացնի հեղինակին։ Համարյա բոլորի բլոգներում չկար նրանց մասին տեղեկություն։ Բլոգը պետք է ներկայացնի հեղինակին, և ոչ միայն ՝անուն-ազգանում, որտեղ է սովորում։ Մի քանի տողով ուղղակի պատում լինի, որը կպատմի ձեր մասին, ձեր հետաքրքրություները, էլ փոստը նաև, որպեսզի երբ ձեր այցելուները ցանկան կապվեն ձեր հետ հեշտ կարողանան և մի փոքրիկ նկարով։
Արխիվը նաև շատ կարևոր է, այն հնարավորություն է տալիս այցելուին իմանալ, թե ամեն ամիս, տարի ինչքանես աշխատել։ Ցավոք արխիվը շատ քիչ հոգու մոտ նկատեցի։
Նկատեցի որ շատ նյութեր կային, որոնք վերցված էին համացանցից՝ տեղեկություններ։ Երբ (copy և paste) անում էք, անպայման տակը նշեք աղբյուրը հղումով։
Նաև շատ կարևոր է, որ բլոգի վերնագիրը այսինքն անուն-ազգանունը լինի հայատառ։ Իսկ օրինակ օտար լեզուների բաժինները իրենց լեզվով։
Բլոգները ինձ շատ դուր եկան, քանի որ թարմացվում էին շուտ-շուտ։
Բայց կային նյութեր, որնոնք միայն վերնագիր ունեյին, տեխնիկական պատճառներով չէր երևում նյութը։ Կցանկանայի որ բոլորը հետևեն իրենց բլոգներին և այսպիսի անուշադիր սխալներ թույլ չտան։
Բլոգի դիզայնը շա՜ատ կարևոր է։ Այն այցելուի մեջ պետք է հետաքրքրություն մտցնի և ստիպի նրան դուրս չգալ և փորփրել։ Որ անկեղծ լինեմ այդքանել հետաքրքրություն չմտցրեց բլոգների դիզայները։ Բլոգի դիզայնը ոչ շատ պասիվ գույներ պետք է լինել, ոչ շատ գունավոր, որպեսզի աչքը հոգնեցնի և ցավացնի։ Տառաչափը պետք է համապատսխան չախին լինի, որ աչքերը չլարվեն, և տառերի գույների պետք է տարբերվի դիզայնի գույնից։ Օրինակ տեսա միքանիսի մոտ ժամացույց և օրացույց, որոնք շատ լավ միջոցեն հետաքրքրելու այցելուին, կառաջարկեմ դրանք տեղադրել ներքևի հատվածում և կբարձացնեմ բաժինները։
Կային բաժիններ, որոնց մեջ չկար ոչ միբան, և եթե անգամ կար, շատ քիչ նյութեր կային։ 

Կարծում եմ բլոգները շատ լավ վիճակում են, միքանի փոքր բաներ է պետք շտկել և վերջ։ Բոլոր թերությունները կախված են մեդիահմտության հետ, որը այդքանել հեշտ բան չէ, բայց պետք է փորձել և հաստատ կստացվի։ 

No comments:

Post a Comment