Pages

Tuesday, 27 June 2017

Ջավախք աշխարհն իմ աչքերով




Փարվանա լճի ափին նստած՝ նայում էի հեռուն ու մտածում։ Մտածում էի, թե բնությունը խոսքերով չես կարող ամփոփել, չկան բառեր կամ հերիք չեն կամ, անգամ երբ բառերով սահմանափակվում ես, կարդում ես ու պատկերացնում, մեկ է, երբ այն տեսնում ես քո աչքերով, զգում ես․․․ Քո պատկերացրածից շատ-շաա՜տ ավելին է։ Այդպիսի հանգստություն, հանդարտություն, գեղեցկություն մի նկարում չես տեսնի Ինչ ես տեսա, զգացի այնտեղ։ Երբ մտքումդ միայն ջրի ձայնն է և քո մտքերը, որոնք առանց հրավերքի ներս են մտնում։ Երբ խաղաղություն է տիրում ամբողջ հոգումդ։ Երբ Երևանում կարդում էի Թումանյանի գրած <<Փարվանան>>, երբեք չէի պատկերացնում այն, ինչ տեսա, զգացի։ Շատ դժվարությամբ եմ կարողանում բառեր գտնել, որպեսզի ձեզ բացատրեմ, բնութագրեմ, նկարագրեմ այդ պատկերը, բայց իզուր, քանի որ ինչ այնտեղ ես տեսա, երբեք չեք հասկանա, մինչև դուք ականատես չլինեք։ 






Միշտ, երբ ճամփորդությունից վերադառնում եմ, ընտանիքիս հենց այդ նույն օրը գժվեցնում եմ իմ հետաքրքիր պատմություններով։ Ինչ տեսա, ինչպիսին էր, տպավորություններս։ Ճամփորդության ընթացքում միշտ լինում են խոչընդոտներ, <վատ> իրադարձություններ։ Բայց երբ արդեն վերադարձի ճամփին ես ու մտքումդ վերհիշում ու ամփոփում ես ամբողջ ճամփորդությունը, լավերի քանակը վատին միշտ գերազանցում է։ Ինչքան էլ սիրեմ ճամփորդել, երբ երկրից դուրս եմ գնացել, միշտ ինձ օտար եմ զգացել, բայց ոչ այս անգամ։ Ոչինչ չէր փոխվել, ես ինձ հարազատ էի զգում։ Այնքան բաներ կային, որոնք ինձ տպավորեցին, բայց ամենաշատը բնությունն էր. աչքդ պատուհանից այն կողմ չէիր կարողանում տանել։ Վարձիայի ճանապարհին մի գեղեցիկ բերդ կար՝ Թամար թագուհու բերդը: Աչքս չէի կարողանում կտրել։ Սիրում եմ այդպիսի պատմական վայրեր։ Պատուհանից դուրս քարանձավներն էին, կողքով հոսում էր գետը։ Ամեն ինչ կանաչ էր՝ տարբեր երանգներով։  





Մեզ այնպիսի ջերմությամբ ընդունեցին։ Ջավախքի մարդիկ շատ հոգատար էին և մեզ ընդունեցին ինչպես բարեկամ։ Ամսի քսաներկուսին՝ հենց առաջին օրը, երբ արդեն գիշեր էր, գնացել էինք ինչ-որ թանգարան։ Այդքան էլ լավ չեմ հիշում, շատ հոգնած էինք։ Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, ճիշտն ասած։ Մեզ մի հրաշք վայր էին տարել։ Մի սքանչելի վայր էր։ Ամեն պատին մի արվեստի աշխատանք։ Աչքերս փակվում էին, բայց այնքան անկրկնելի էր ամեն անկյուն, որ ժամերով կարող էիր ուղղակի կանգնել և նայել։ Հետո պարզվեց, որ այդ թանգարանը Վլադիկայի «ամրոցն» էր։ Ամեն ինչ հիանալի էր ուղղակի։ Առավոտները արթնանում էինք ու կանգնում պատերի դիմաց՝ բառիս բուն իմաստով։ Նայում էինք, զննում էինք, փորձում էինք հասկանալ արտիստին։ Շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Թանգարան/ Հյուրատուն/ և հենց իր տունը։ Առաջին գիշերը, ինչպես պատմում էի, առաջինը մտանք մի սենյակ, որը հատուկ հատկացրած էր կինոդիտման համար։ Այնտեղ մի կարճամետրաժ ֆիլմ դիտեցինք, Վլադիկայի աղջիկը մեզ ներկայացրեց ֆիլմը։ Ամեն ինչ պատրաստված էր և մատուցված էր շատ լավ։ Մարդիկ շփվող էին Ջավախքում, բոլորը մեզ ջերմ-ջերմ ընդունեցին, և ոչ միայն Ախալքալաքում, նաև այն գյուղերում, որոնք այցելեցինք՝ Գանձա, Կարծախ։ Ամեն տեղ կար նույն դրական էներգիան։ Բայց ամեն տեղը տարբերվում էր իր յուրահատկությամբ։ Դպրոցում․․․Դպրոցում մեզ զգում էիք ինչպես մեր մայր դպրոցում։ Ձեռք բերեցինք նոր ընկերներ, ծանոթացանք։ Շատ հաջողված ճամփորրդություն էր։ Եվ ամենալավն այն է, որ հիշողությունները բանտարկված են մեզ հետ։




Խմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
Ֆիլմը՝ Գոհար Եղոյան

No comments:

Post a Comment