Pages

Wednesday, 13 September 2017

Սեր և Ատելություն

Սեր և ատելություն, երկուսն էլ սկիզբ են առնում սրտից,բայց գնում տարբեր ուղղությամբ: Երկուսն էլ կուրացնում ու խաբում են: Երկուսն էլ միմյանց համար մահացու թույն են: Այնքան տարբեր,բայց միևնույն ժամանակ այնքան նման: Երկուսն էլ ժամանակի ընթացքում մեծանում են, խոշորանում, զարգանում քո փոքրիկ սրտում, իսկ, երբ սահմաններն անցնում, մեծանում են, գրկում ամբողջ հոգիդմարմինդ ու ղեկավարում ամեն մկան ու միտք: Երկուսն էլ աշխատում են շատ խաբուսիկ ու աննկատ:
Տիրանում քեզ ու քո փոխարեն վարում են ղեկը: Երկուսն էլ ծնվում են նույն տեղը, բայց երբեք ոչ նույն ժամանակ: Բայց տարբեր զգացողություններ են: Քեզ տանում են տարբեր ճանապարհով, բայց նույն կանգառներով: Սերը կուրացնում է: Թողնում է տեսնես միայն լավը, իսկ ատելությունը` միայն վատը: Երկուսն էլ ճանապարորդուուններ են, բայց երկուսն էլ միակողմանի: Երբ հասնում ես վերջնակետի, նոր ես տեսնում սխալներդ, և հասկանում, որ հետ վերադառնալն շատ դժվար է, ժամանակ է հարկավոր: Երկուսն էլ դեռ իմ համար անբացատրելի են, բայց միևնույն ժամանակ` բացատրելի: Լինում է, երբ նրանց ուղիները բախվում են, և ատելությունը դառնում է սեր, իսկ սերը` ատելություն: Կարող ես օգտագործել նրանց մեկը մյուսի դեմ: Օրինակ` երբ ատում ենք, մեր հոգու մեջ մի մեծ դատարկություն կա, որը մեզ թվում է ատելությամբ կարող ենք լցնել, բայց հակառակը` այն միայն մեծացնում ենք: Ինչպես ասացի` միայն սիրով կարող ենք նրա հախից գալ, `նույնն էլ հակառակը: 

No comments:

Post a Comment