Pages

Sunday, 9 June 2019

«Բանգլադեշն» իմ աչքերով


Գիտե՞ս, մանուկ էի, մայրիկիս հետ քայլում էինք Աբովյան փողոցով, երբ սկսեցի հարցախեղդ անել մայրիկին։ Դե, հարցից հարց, պատասխանից պատասխան, այսպիսով ծնվում է մի կարևոր հարցի լուծում։
-
Մա՛մ, իսկ ինչո՞ւ ամեն ամիս նոր կենտրոն չեն որոշում, էդպես Երևանը ավելի սիրուն կլինի, օրինակ մի ամիս կենտրոն կնշանակվեր Մոնումենտը, իսկ մյուս ամիս՝ Մասիվը, էն մյուս ամիսն էլ մեր Բանգլադեշը (երևում է, չէ՞, որ արդեն մտահոգված սեբաստացի եմ)։  Օրինակ՝ երբ երեկոյան բոլորը հավաքվում են և հիանում հրապարակի շատրվաններով, թող հիանան Սուրբ Երրորդություն եկեղեցու վերևի այգում։ Թող էնտեղ հավաքվեն, էրեխեքն էլ էդտեղ կվազվզեն, կխաղաղան, երիտասարդները կզբոսնեն, իսկ մեծահասակներն էլ նստարաններին կնստեն ու երեխանների վրա մի փոքր կգոռգռան։
Հիմա արդեն չեմ էլ հիշում մայրիկիս պատասխանը։ Բայց դե տասը տարեկան Նանորի համար սա իրոք ամենահեշտ լուծումն էր։
Թող Երևանում կենտրոնները շատ լինեին, ի՞նչ վատ կլիներ, որ։ Դե բայց որ շատ մտածես, դու էլ կզգաս, որ մեր Բանգլադեշը պակաս Կենտրոն չի։ Շատրվաններ ունե՞նք. ունենք։ հրապարակնե՞ր, այո, ունենք, այգիննե՜ր, լայն փողոցնե՜ր, նեղլիկ աստիճաններ, կինոթատրոն անգամ, երեխաններով լի բակեր ու խաղավայրեր։ Իսկ ամռան շոգին, երբեք տապը գլխիդ չի տալիս, շնորհիվ բարձր ծառերի։ Իսկ էն հայտնի պուլպուլակները, որոնք ամեն քայլափոխին կան, չգիտեմ նկատե՞լ եք, թե՝ ոչ, բայց Կենտրոնում դրանց էլ այդքան հաճախ չես հանդիպում։ Ըհն, ինչ պակաս կենտրոն է, միայն թե ծայրամասում կենտրոն է, բայց դե իմ, ձեզ համար հաստատ կենտրոն է։
Ինչ լավ է, տասը տարեկան Նանորի գաղափարը ինչ-որ չափով կատարված է։

Ամառային ճամբարի ամփոփոփում

 Ամառային ճամբարի ամփոփոփում
Ամռան բացումը միշտ էլ արել եմ կրթահամալիրում։ Ամառային ճամբարի ժամանակ, դեռ կրտսեր դպրոցից ամենահետաքրքիր օրերը ճամբարի ժամանակ էին։ Ընդհանրապես միշտ անդամագրվում էինք մեր նախընտրած ուսուցչի նախագծին և անցկացնում էինք երկու շաբաթ նրա հետ։ Ճիշտն ասած այս երկու շաբաթը ոնց անցավ՝ էդպես էլ չհասկացա։ Այս տարի շարժվեցինք ուրիշ ձևով, որը այդքան էլ նախընտրելի չէր, և անկազմակերպության պատճառով չհասցրինք անել շատ բաներ։ Բայց հոգ չէ, քանի որ մենք մեր փոքրիկ խմբով կարողացանք կազմակերպել մի քանի հետաքրքիր ճամփորդություններ և մասնակցել նախագծերի։ Օրինակ՝ այցելեցինք «Իբերոամերիկյան» մշակութային կենտրոնին պատկանող գրադարանը, որը, անկեղծ ասեմ, դարձել է իմ սիրելի վայրերից մեկը։ Այնտեղ ծանոթացանք նրանց առօրյային, պատրաստեցինք իսպանական չուրոս և սանգրիա և քննարկեցինք մեր հետագա ծրագրերը։ Ճամբարի ընթացքում նաև ֆիլմերի դիտում ենք կազմակերպել, այն էլ իսպաներեն։ Դրանք Ֆիլմեր էին, որոնք կարճ թե երկար լինելով, մտածելու տեղ են տվել։ Ֆիլմերից հետո գալիս են մեր քննարկումները։ Իսպաներեն ինչ-որ չափով, ինչքան որ մեր գիտելիքները հնարավորություն են տալիս, փորձում էինք զարգացնել լեզվի հմտությունները։ Իսկ ամենաստացված հանդիպումը եղել է «Այլ կերպ» կազմակերպության հետ։ Ինչպես գիտեք, մեր իսպաներենի խմբով ստեղծել ենք «Batalla de letras» խաղը, և մենք հանդիպել ենք շատ տարբեր մարդկանց, կազմակերպությունների և մեզ նման խաղ ստեղծողների հետ։ Սակայն երբեք չէինք ունեցել հանդիպում այսպիսի մեծ ճանաչում ստացած կազմկերպության հետ։ Սակայն այս հանդիպումը տարբերվում էր նրանով, որ մենք արդեն իսկ լավ ծանոթ էինք նրանց խաղերին։ Խաղացել էինք տանը, ընկերների հետ, բարեկամների և անգամ դպրոցում։ Մի խոսքով, շատ հաճելի հանդիպում ստացվեց։ Նրանք մեզ ներկայացրին, թե մի սովորական գաղափարը ինչպես է փոխակերպվում բիզնեսի։
Այսպես հավես անցավ մեր ամառային ճամբարը։ Ճիշտ է, մենք շատ ավելին էինք ծրագրել, բայց քանի որ այս տարի այլ կերպ էր դասավորվել, չհասցրինք անել շատ բան։
Բայց դե չէ՞ որ մեզ համար միայն այդ երկու շաբաթը չէ աշխատանքային, մենք կշարունակենք մեր նախագծերը ամբողջ ամառ։








Friday, 7 June 2019

Սիրիր քոնը, բայց մի ատիր ուրիշինը

Դե բնական է, որ հայրենիք հասկացությունը ամեն մարդու համար տարբեր նշանակություն ունի։ Մեկի համար իր ընտանիքն է, մյուսի համար՝ իր մշակույթը, իսկ մեկ այլի՝ իր սահմանն է։ Բայց բոլորիս համար մի նմանություն կա։ Այնտեղ է քո հայրենիքը, որտեղ դու քեզ հարազատ ես զգում, լինի դա քո տանը, թե կիլոմետրերով հեռո, լինի դա էյֆելյան աշտարակը, թե կոմունիստական բարձրահարկ, մազից կախված շենքը։ Չգիտեմ, երևի «իմ բակ» հասկացությունը շատ եմ շքեղացրել, բայց երբ հեռու եմ գտնվում, միայն ուզում եմ բոբիկ քայլել մեր փոքրիկ բակում։ Ճիշտ է, երբեք էդպիսի բան չեմ անի, բայց դե, կարոտն էլ է մարդուն փոխում։ Փոքրիկ բակը, լցված երեխաների գոռոցներով և ճվճվոցով։ Փոքրիկ բակը, որի հողը ամբողջովին պատված է կարմիր թթերով, որոնք ավիրում են քո նոր գնած սպիտակ կոշիկնրեը մինչ հասնում ես մուտքի մոտ։ Փոքրի բակը, որտեղ միշտ կա մեքենաների կույտ, և մանավանդ կեսօրին խլացնում է խցանման աղմուկը։ Բայց նաև այն փոքրիկ բակը, որտեղ առավոտվա հինգից միանում է թռչունների սոնատը։ Այն փոքրիկ բակը, որից տուն չես ուզում վերադառնալ, այն փոքրիկ բակը որում ժամերով զբոսում ես, երբ բանալիդ տանն ես թողնում։ Չգիտեմ, դա իմ հայրենիքն է, թե՝ ոչ, բայց Փոքրիկ բակը հաստատ իմ հարազատ վայրն է։ Իսկ ազգություն հասկացությունը մի ուրիշ բան է։ Վերջերս դիտում էինք մի ֆիլմ, որտեղ մարդիկ բացահայտում էին իրենց իրական ազգությունները, հետաքրքրիր է, մարդն ծնվում է այնպպիսի միջավայրում, որտեղ իր ընտանիքը, դպրոցը և հասարակությունը իրեն ստիպում են մի ուղղությամբ մտածել, սիրել իրենը և ատել ուրիշինը։ Իսկ երբ ճգրիտ փաստերով իմանում ես քո իրական արմատները, հասկանում ես, որ քեզ տրված իբրև ազգությունը հիմնվել է ստի վրա։ Բայց դե, իմ կարծիքով կարևորն այն է, թե դու քեզ ինչպես ես ճանաչում։ Միայն չատես քո կողքիններին, նրանց էլ հարգես, քեզ էլ։

Tuesday, 4 June 2019

Մասնակցում ենք Seaside Startup Summit 2019-ին




Տասերորդ դասարանի սովորողներով՝ ես, Անուշը, Նազելին և Տիգրանը ստեղծել ենք TrashMaster հավելվածը, որը օգնում է բնակչի տեսակավորած աղբը հասցնել վերամշակման գործարաններին։ Հավելվածը ներկայացրել ենք տարբեր մրցույթների, այդ թվում՝ Seaside Startup Summit 2019։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019» վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է։ Սամմիթի 7 օրերի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների և քննարկումների։ Որոշեցինք այս տարի մենք էլ մասնակցել սամիթին։ Ներկայացնելու ենք մեր սթարթ-ափ գաղափարը և արդեն իսկ մեր զարգացրած և մշակած հավելվածը։ Ակնկալում ենք նախագծի շրջանակներում սովորել և ավելի հմտանալ մեր աշխատանքի մեջ։ Մեզ հաջողություն մաղթենք :)