Pages

Sunday, 9 June 2019

«Բանգլադեշն» իմ աչքերով


Գիտե՞ս, մանուկ էի, մայրիկիս հետ քայլում էինք Աբովյան փողոցով, երբ սկսեցի հարցախեղդ անել մայրիկին։ Դե, հարցից հարց, պատասխանից պատասխան, այսպիսով ծնվում է մի կարևոր հարցի լուծում։
-
Մա՛մ, իսկ ինչո՞ւ ամեն ամիս նոր կենտրոն չեն որոշում, էդպես Երևանը ավելի սիրուն կլինի, օրինակ մի ամիս կենտրոն կնշանակվեր Մոնումենտը, իսկ մյուս ամիս՝ Մասիվը, էն մյուս ամիսն էլ մեր Բանգլադեշը (երևում է, չէ՞, որ արդեն մտահոգված սեբաստացի եմ)։  Օրինակ՝ երբ երեկոյան բոլորը հավաքվում են և հիանում հրապարակի շատրվաններով, թող հիանան Սուրբ Երրորդություն եկեղեցու վերևի այգում։ Թող էնտեղ հավաքվեն, էրեխեքն էլ էդտեղ կվազվզեն, կխաղաղան, երիտասարդները կզբոսնեն, իսկ մեծահասակներն էլ նստարաններին կնստեն ու երեխանների վրա մի փոքր կգոռգռան։
Հիմա արդեն չեմ էլ հիշում մայրիկիս պատասխանը։ Բայց դե տասը տարեկան Նանորի համար սա իրոք ամենահեշտ լուծումն էր։
Թող Երևանում կենտրոնները շատ լինեին, ի՞նչ վատ կլիներ, որ։ Դե բայց որ շատ մտածես, դու էլ կզգաս, որ մեր Բանգլադեշը պակաս Կենտրոն չի։ Շատրվաններ ունե՞նք. ունենք։ հրապարակնե՞ր, այո, ունենք, այգիննե՜ր, լայն փողոցնե՜ր, նեղլիկ աստիճաններ, կինոթատրոն անգամ, երեխաններով լի բակեր ու խաղավայրեր։ Իսկ ամռան շոգին, երբեք տապը գլխիդ չի տալիս, շնորհիվ բարձր ծառերի։ Իսկ էն հայտնի պուլպուլակները, որոնք ամեն քայլափոխին կան, չգիտեմ նկատե՞լ եք, թե՝ ոչ, բայց Կենտրոնում դրանց էլ այդքան հաճախ չես հանդիպում։ Ըհն, ինչ պակաս կենտրոն է, միայն թե ծայրամասում կենտրոն է, բայց դե իմ, ձեզ համար հաստատ կենտրոն է։
Ինչ լավ է, տասը տարեկան Նանորի գաղափարը ինչ-որ չափով կատարված է։

No comments:

Post a Comment