Wednesday 28 February 2018

Արտավազդ II և Կլեոպատրա




Մարկոս Անտոնիոսը շատ ուժեղ ու փառահեղ զորավար էր և մ․թ․ա․ 37 թ․ կազմակերպեց արշավ դեպի պարթևստան գրավելու նպատակով։Սակայն պարթևներից պարտություն կրելով իր ողջ մնացած զորքով հազիվ կարողանում է փախնել և մտնել հայաստան։ Օթևան խնդրեց Արտավազդ II-ից։ Արտավազդ II-ը եթե լիներ խորամանկ դիվանագետ, նա մի լավ ցույց կտար Անտոնիոսին և վերջնականապես վերջ կդներ իր թշնամու կյանքին։ Սակայն նա բանաստեղծ էր և խղճի խայթը չթողեց Անտոնիոսին առանց օթևան թողնելու։ Նա ամբողջ ձմեր Անտոնիոսին և նրա զորքին պահեց և կերակրեց։
Անտոնիոսը մեղադրում էր Արտավազդին և նրան անվանում էր պարթևապաշտ։
-Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռեմեապաշտ։ Ես հայապաշտ եմ,-պատասխանում էր Արտավազդ II-ը։
Մ․թ․ա․ 34թ․ Անտոնիոն իր զորքի հետ Արտաշատ էր գալիս, իբրև բանակցելու նպատակով։  Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրված էր <<Տիգրան Մեծ>>-ը ։ Արտավազդ II-ը գաղաբար անգամ չուներ, որ նրան հենց թատրոնում ձեռբակալելու էին։ Երբ թատրոնը վերջացավ Անտոնիոսը ձեռբակալեց Արտավազդ II-ին և նրա ընտանիքին։ Տանելով նրանց Եգիպտոս նվիրում է Կլեոպատրային։ Լուրեր է տարածում, որ նա գրավել է Հայաստանը։ Խնջույք է կազմակերպվում այդ առիթը նշելու համար։ Հանդիսության ժամանակ Կլեոպատրան շրջվում և հարցնում է Արտավազդին։
-          Ինչպե՞ս քեզ հետ վարվեմ։
-          Արքայաբար։
-          Դու բոլորի առջև ծնկի կիջնես և ինձ կերկրպագես, և իսկույն քեզ և ընտանիքիդ բաց կթողնեմ։
-          Դու ինփ խոստանում ես իմ կյանքը, ոչ տերությունը, իմ որդին կտիրի իմ երկիրն և կզարգացնի։
Կլեոպատրան բարկացած հրամայեց որ ոսկե շղթաներով ձերբակալեն թագավորին։
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր։ Սրահում էին Անտոնիոսն և Կլեոպատրան։ Նրանց դիմաց երկու մատյաններ էին։ Մեկը ՝ Տիգրան Մեծի պատմություն, իսկ մյուսը Արտավազդի հորինվածքներ։
Կլոեպատրան վերջին անգամ նախազգուշացրեց նրան.
- Երկրպագիր ինձ և կապրես։
Կա ապրել, որ առավել է մահից, և կա մահ որ առավել ք կյանքից։ Ինպես կարող եմ ես ձեզ երկրպագեմ, Ինպե՞ս։
-Հերիք է,- Կլեոպատրան հրամայեց այրել մատյանները,- քեզնից ոչ մի հուշ դարձյալ չի մնա։
-Մատյանները կայրվեն և կոչինչանան, սակայն պատմությունը երբեք չի ոչնչանա։

No comments:

Post a Comment