<<Աղմկոտ լռություն>>-ը վիպակ է, որը պատմում է Մելոդի անունով մի աղջկա մանկության տարիների մասին։ Մելոդին հաշմանդամ էր, բայց ի տարբերություն նրա ֆիզիկական թերության նրա միտքը և հոգին չափազանց առողջ էին։ Գիրքը պատմում է իր հոգսերի և իր հաղթանակների մասին, դպրոցում ծաղրանքների և տան ջերմության մասին։ Վերնագիրը՝ Աղմկոտ լռություն ինձ թվում է Մելոդիի աշխարհի և մտքի հետ էր կապված։ Նա չէր կարողանում հաղորդակցվել, բայց մտքում շատ բաներ կային։
Այդպիսով՝ աղմկոտ էր նրա միտքը, սակայն լռություն էր տիրում իր շրջապատում։ Գրքում կան հիանալի մտքեր և այնպիսի տեսարաններ, որ քո վրա շատ մեծ ազդեցություն են թողնում։ Մելոդիի հաղորդակցվելու ջանքերը և իր մտքերը շատ հզոր էին։ Նա փորձում էր ամեն կերպ պայքարել։ Մտքում ասես մի հասուն կին լիներ, երբ կարդում էի ու կարդում հանկարծ մոռանում էի, որ դրանք 11 տարեկան աղջնակի են պատկանում։ Անակնկալի էի գալիս։ Գիրքը շատ լավ օրինակ էր, որ մենք չպետք է մարդուն դատենք, շատ դեպքերում լինենք ներողամիտ և համբերատար։ Գիրքը կարող եք գրադարանից վերցնել, կամ կարդալ անգլերեն տարբերակը այս հղումից։

No comments:
Post a Comment