ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
Ինչպիսի՞ն էր երկիրը՝ երբ առաջին անգամ
Ադամը տեսավ նրան,
և ինչպիսի՞ն կլինի՝ երբ վերջին մարդը
հրաժեշտից առաջ
կնայի նրան
արցունքների միջից: Դրանք կլինեն
Դրախտը կորցրածի
և երկրից հեռացողի
արցունքներ:
Դրանք չեն տարբերվի մեր արցունքներից:
Ադամը տեսավ նրան,
և ինչպիսի՞ն կլինի՝ երբ վերջին մարդը
հրաժեշտից առաջ
կնայի նրան
արցունքների միջից: Դրանք կլինեն
Դրախտը կորցրածի
և երկրից հեռացողի
արցունքներ:
Դրանք չեն տարբերվի մեր արցունքներից:
Սա կարդալիս, պատկերացնում էի վերջին մարդուն։ Փորձում հասկանալ նրան, բայց ինչ-որ տեղ առաջին մարդը և վերջին մարդը ինձ համար նույնը դարձան։ Չէ՞ որ մենք բոլորս մեր աշխարհը ստեղծում ենք, մշակում ու կերտում։ Մենք մեր աշխարհում առաջինն ենք և կլինենք վերջինը։ Եվ որ մեզ համար այդքան էլ կարևոր չէ ընդհաննուր աշխարհը մեր մահից հետո, քանի որ մենք մեր աշխարհը նենգաբար մեզ հետ տանում ենք։ Ինչպես ստեղծել ենք, այնպես էլ ոչնչացնում ենք։ Իհարկե, ստեղծագործությունը ամեն անգամ կարդալով տարբեր մտքեր են առաջանում, որոնց բացահայտումը կթողնեմ ձեզ։
ԲԱՅՑ Ո՞ՒՐ Է ՏԵՔՍՏԸ
Ինչը գրել ես՝ եղել է
առաջաբան:
Իսկ հիմա արդեն
վերջաբանն ես գրում: Այսպես,
միանգամից:
Բայց ո՞ւր է տեքստը,
որ դու չգրեցիր:
առաջաբան:
Իսկ հիմա արդեն
վերջաբանն ես գրում: Այսպես,
միանգամից:
Բայց ո՞ւր է տեքստը,
որ դու չգրեցիր:
Ասես չհասցրինք տեքստը գրել։ Մինչ առաջաբանում սկսեցինք ճանաչել մեզ, ճանաչել ժամանակը, վայրը։ Մինչ փորձեցինք ճանաչել դերերը, արդեն հասավ ժամանակը, երբ պետք է գիրքը ցած դնենք։ Ինձ թվում է՝ մի երկա՜ր առաջաբան կստացվի, որտեղ ամեն էջում դերերը շատանում ու քչանում, որտեղ ժամանակներն են փոխվում և ահա չոր ու կոպիտ կգրվի ՎԵՐՋ։
Սիրո երգ
Նա իմ կողքին էր, հենված էր իմ ուսին, թեև ես
ինքս հենարան չունեի:
Քիչ էր մնում ընկնեի: Բայց գնում էինք,
միասին, օրվա միջով:
ինքս հենարան չունեի:
Քիչ էր մնում ընկնեի: Բայց գնում էինք,
միասին, օրվա միջով:
Արթնացում
Գտա ևս մեկ օր:
Գտա, բայց հետո
չգիտեմ՝ ուր պահեմ:
Գտա, բայց հետո
չգիտեմ՝ ուր պահեմ:
Այնքան լավն են, որ ուզում եմ բոլորը տեսնեք ու բոլորը կարդաք ու զգաք։ Համոզված եմ, երբ այս օրերն անցնեն ու գնան , երբ կարողանամ հանգիստ առանց մտավախությունների դուրս գալ տնից, կգնամ մեր մոտի գրախանութ և կգնեմ մի օրինակ Հենրիկ Էդոյանի գրքերիից։
Ձայնագրություններ՝ Պոեզիայի և պոետի մասին, Ամեն ինչ․․․
No comments:
Post a Comment