Monday, 21 November 2016

Առաջարկում եմ կարդալ (Spellbound)

(Spellbound)

Christopher Pike


Image result for (Spellbound) christopher pike
Վերջացրել եմ Քրիսթոֆեր Փայքի «Spellbound» գիրքը: Այն շատ հետաքրքիր էր, բայց ցավոք այդ հեղինակի վերջին գիրքն էր, որ կար մեր գրադարանում։ Գիրքը սկսվում է մի տասնյոթ տարեկան աղջկա մահվան տեղեկությամբ: Բոլորը վստահ էին, որ միայն արջը կարող էր այդպես վարվել աղջկա հետ։ Բայց այդ մասին հոդված գրողը այդքան էլ վստահ չէր։ Մի աղջիկ, ում անունը Սիդնի է, նրա եղբայրը՝ Ալեքսը, և նրանց ընկերները հայտնվում են նույն վայրում, որտեղ այն աղջիկն էր մահացել։ Նրանց ընկերներն էին՝ Բալան, Ջոնին և Ռեյը։ Բալան կապ ուներ իր անցյալով Ջոնի հետ և Նրա մասին մի մեծ գաղտնիք գիտեր։ Բայց այն ես հիմա չեմ բացահայտի։ Գիրքը շատ-շա՜տ հետաքրքիր էր։ Քրիսթոֆեր Փայքի յուրաքանչյուր գրքի կարդալուց հետո մի բան եմ բացահայտում նրա մասին։ Քրիսթոֆեր Փայքը, բացի իր գրելաձևից, հետաքրքրություններից, նաև ասում է մի բան, որ երբեք չէիր մտածել դրա մասին։ Բոլորին առաջարկում եմ կարդալ այս գիրքը: Այն կարող եք ձեռք բելել մեր գրադարանից։

Sunday, 20 November 2016

Առաջարկում եմ կարդալ (Հարի Փոթերը և Փիլիսոփայական Քարը)

 (Հարի Փոթերը և Փիլիսոփայական Քարը)

Ջ․ Ք․ Ռոուլինգ

Image result for հարրի փոթեր փիլիսոփայական քարը
Համոզված եմ, որ այս գիրքը ընդհանրապես կարիք չունի վերլուծության և բացատրության։ Բոլորին այն ծանոթ է, այն աշխարհի ամենակարդացված գրքերից է, և բոլորն էլ կցանկանային այս գիրքը կարդալ։ Բայց մարդիկ կան, ովքեր մտածում են, որ ֆիլմից հետո անհետաքրքիր կլինի գիրքը կարդալը։ Եկեք ձեզ մի գաղտնիք բացեմ. գրքի մեջ այնքան բան կա, որ ֆիլմում չկա։ Գիրքը շաա՜տ հետաքրքիր էր։ Անպայման պետք է կարդալ այն։ Մեր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կա երկու տարբերակ այս գրքից։ Մեկը 2016-ի թարգմանություն է, իսկ մյուսը կարծեմ   2002-ի թարգմանություն է։ Երկուսն էլ կարդացել եմ, բայց կառաջարկեմ նոր տարբերակ։ Գտնում եմ, որ նորի թարգմանությունը ավելի լավն է։Չնայած, երբ կարդում ես գրքի անգլերեն տարբերակը, այն արդեն շատ տարբեր է։  Գիրքը նաև նրանով է լավ, որ այն կարդալուց հետո կարող ես ֆիլմը նայել և համեմատել քո երևակայության մեջ ստեղծվածի հետ։ Մոռացա տեղեկացնել, որ 2 հատորը դեկտեմբերին արդեն հասանելի կլինի։ Հաճելի ընթերցում։

Thursday, 10 November 2016

Ֆիբոնաչիի թվեր

Սահմանում

Image result for ՖիբոնաչիիԲերենք մի քանի անդամներ այդ հաջորդականությունից
  • 0, 1, 1,2 , 3 ,5 , 8 , 13 , 21 , 34 , 55 , 89 …

Պատմությունը

Այս թվերը ներկայացրեց 1202 թվականին Լեոնարդո Ֆիբոնաչչին, ով հայտնի է նաև որպես «Լեոնարդո Պիզացի»։ Սակայն հենց 19-րդ դարի մաթեմատիկոս Լուկասի «Ֆիբոնաչչիի թվերը» դարձավ համընդհանուր օգտագործելի։ Այնուամենայնիվ այդ թվերը հիշատակվել են ավելի վաղ՝ 1135 թվականին Գոպալան և Խեմաչանդրան `1150 թվականին։

Համաչափություն

Երկու A և  կետերը կոչվում են a ուղղի նկատմամբ համաչափ, եթե a ուղիղն ուղղահայաց է A հատվածին և անցնում է նրա միջնակետով։ a ուղղի յուրաքանչյուր կետ համաչափ է համարվում ինքն իրեն։ Պատկերը կոչվում է a ուղղի նկատմամբ համաչափ, եթե այդ պատկերի յուրաքանչյուր կետի a ուղղի նկատմամբ համաչափ կետը ևս պատկանում է այդ պատկերին։ a ուղիղը կոչվում է պատկերի համաչափության առանցք։ Նաև ասում են, որ պատկերն օժտված է առանցքային համաչափությամբ։
Բերենք պատկերների օրինակներ, որոնք օժտված են առանցքային համաչափությամբ։ Չփռված անկյունն ունի համաչափության մեկ առանցք. դա այն ուղիղն է, որն ընդգրկում է տվյալ անկյան կիսորդը։ Հավասարասրուն (բայց ոչ հավասարակողմ) եռանկյունը ևս ունի համաչափության մեկ առանցք, իսկ հավասարակողմ եռանկյունը համաչափության երեք առանցք։ Ուղղանկյունը և շեղանկյունը, որոնք քառակուսի չեն, ունեն համաչափության երկուական առանցքներ, իսկ քառակուսին համաչափության չորս առանցք։ Շրջանագիծն ունի անվերջ թվով համաչափության առանցքներ, քանի որ համաչափության առանցքը նրա տրամագիծն է, իսկ ինչպես գիտենք շրջանագիծն ունի անվերջ թվով տրամագծեր։ Կան այնպիսի պատկերներ, որոնք առհասարակ համաչափության առանցք չունեն։ Այդպիսի պատկերներից է ուղղանկյուն և շեղանկյուն չհանդիսացող զուգահեռագիծը, ինչպես նաև տարակողմ եռանկյունը։

Monday, 7 November 2016

Առաջարկում եմ կարդալ (Thirst No. 1: The Last Vampire )

Thirst No. 1: The Last Vampire
Christopher Pike                                                                                                                      
Image result for Thirst No. 1: The Last Vampire, Black Blood, and Red DiceԱյս գիրքը կարդացել եմ մի շնչով։ Այն շատ-շատ հետաքրքիր է։ Գիրքը վեց հատորից է կազմված։ Վեցերորդ հատորը դեռ չի հրապարակվել։ Ի դեպ ասեմ, որ գիրքը օնլայն եմ կարդացելցավոք, գիրքը գրադարանում չկա։ Շատ անհամբեր եմ, ուզում եմ իմանալ, թե երկրորդ հատորում ինչ է լինելու։ Գիրքը մի հինգ հազար տարեկան վամպիրի մասին է։ Օրիգինալ վամպիրը նրան էր ման գալիս, որպեսզի սպանի, քանի որ նրան Աստված ասել էր, որ մինչև մեռնելը պետք է վերացնի այն սխալը, ինչ նա ստեղծել է։ Բայց գիրքը վերջանում է և չի ասում, թե արդյո՞ք վամպիրը մահացավ։ Այս գիրքը իրոք շատ հետաքրքիր էր։ Այն քեզ ստիպում է մտածել մի բանի մասին, որի մասին  երբեք առաջ չէիր մտածել։ Գիրքը գրել է նորից Քրիսթոֆեր Փայքը։ Նրա գրքերը կարդալուց գիտեմ , որ ընկնելում եմ մի արկածային աշխարհ։ Բոլորին մաղթում եմ հաճելի ընթերցում։ Գիրքը կարդալու համար տես այստեղ։