Հասարակագիտություն


Բարին ու չարը
Ըստ ինձ, ճիշտ չեմ գտնում չար հասկացողությունը։ Ոչ բարի, չարությամբ լցված, չարիք գործելու հատկություն ունեցող մարդ գույություն չունի։ Կարծում եմ ամենինչ կախված է որոշումներից։ Եվ մեր ամբողջ կյանքը առաջ է գնում այդ  որոշումներից կախված արված քայլերից։ Ընդհանրապես, երբ լսում եմ չար մարդ հասկացողությունը, մտքիս գալիս է այն մարդկանց անունները, ովքեր հասարակության կողմից եղել են չընդուված, ճնշված։ Եթե այդպես նայենք, ամենինչի ծագումը կախված է մեզնից։ Մենք մեր որոշումներով փոխում ենք մարդկանց կյանքերի ընթացք։ Եվ մենք ենք դառնում չարության սկիզբը։ Երբեմն արդարացում է լինում այն մարդկանց, ովքեր չար արարքներ են կատարում, բայց իրենց բացատրությամբ նրանք դա չար չեն համարել։ Երբ մարդ, չի գիտակցում, թե իր արարքները իրականում վնաս են տալիս աշխարհին, իր մտածմունքերով և իր փիլիսոփայությամբ իր քայլերը համարվում են ճիշտ։

Էգոիզմ և Ալտրուիզմ
Էգոիզմը- սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։  Այս բացատրության մեջ գտնվում է էգոիզմի ծայրաստիճան բացատրություն։ Իսկ ալտրուիզմը, <<հակաէգոիզմ>>ը նույնպես ունի ծայրահեղ բացատրություն։ Եթե մարդկանց դասենք այս երկու հատկանիշներով, չեմ կարծում ճիշտ կլինի։ Մարդիկ գտնվում են այս երկուսի մեջտեղում։ Էգոիստ բառը ինձ թվում է ավելի ճիշտ կլինի մարդու համար։ Բացատրությամբ շատ տհաճ է և բարդ, բայց մենք բոլորս էգոիստ ենք։ Մենք մտածում ենք մեր շահերի մասին։ Եվ թե չար, թե բարի արարքներ անելուլուց հետո մենք նայում ենք մեր շահին։ Ինձ չի թվում կա արարք, որը եսասեր չէ։ 

  • Գեղագիտական իդեալի փոխակերպումները մարդկության պատմության ընթացքում
Հասարակության կողմից սահմանված մի բան, որին մարդիկ հետևում են առանց հարցեր տալու։ Մարդիկ այնքան անմիտ են, որ առանց հարցեր տալու շարունակում են ապրել այնպես ինչպես թելադրվում է։ Մենք չեմ սիրում առանձնանալ ուրիշներից։ Միշտ սիրում ենք նմանվել, եվ մտնել ամբոխի մեջ, կորցնելով մեր եսը։ 



Բարոյագիտություն/ էթիկա
Արիստոտելի և Կանտի տեսությունների համեմատում

Էթիկան ամենահին մասնագիտություններից մեկն է, որի առարկան ներառում է էթիկան եւ բարոյականությունը: Էթիկան ուսումնասիրում է այլ սոցիալական հարաբերություններում բարոյականության տեղը, վերլուծում է իր բնույթը և ներքին կառուցվածքը, ուսումնասիրում է իր ծագումը և պատմական զարգացումը և տեսականորեն հիմնավորում է իր համակարգերը: Մ.թ.ա. 300-ից ի վեր, երբ էթիկան նախապես նշանակվել է որպես հատուկ ուսումնասիրության տարածք, մինչ օրերս հետաքրքրությունը չի ընկնում: Նման փիլիսոփաներ, ինչպես Արիստոտելը եւ Քանթը, տարբեր ժամանակներում հասցեագրեցին էթիկական հիմնախնդիրներն: Էթիկայի վերաբերյալ նրանց տեսակետները տարբեր էին։
Արիստոտելը ենթադրում էր, որ էթիկայի բնագավառում կարող է լինել ավելի քիչ հստակությամբ ինֆորմացիա, քան այլ ուսումնասիրության բնագավառներում և նա դիտարկում էր էթիկայի մասին գիտելիքը որպես սովորույթից կամ մշակույթից կախում ունեցող այնպիսի գիտելիք, որը տարբերում է էթիկան ուրիշ տեսակի գիտություններից։

Իմանուիլ Կանտի էթիկական տեսությունը համարվում է դեոնտոլգիական մի քանի տարբեր պատճառներով։ Առաջին՝ Կանտը ասում էր, որ բարոյապես ճիշտ վարվելու համար մարդիկ պետք է վարվեն ըստ պարտականությունների։ Երկրորդ՝ ըստ Կանտի հետևանքները չէին, որ դարձնում էին գործը ճիշտ կամ սխալ, այլ գործողությունը կատարող մարդու շարժառիթները։ Կանտի այն փաստարկը, որ բարոյականորեն ճիշտ վարվելու համար մարդը պետք է վարվի ըստ պարտավորվածության, սկսվում է այն փաստարկով, որ գերագույն բարիքը պետք է լինի և՛ բնույթով լավը, և՛ լավը առանց ապացույցների։ Ինչ-որ մի բան լավն է, երբ այն հանդիսանում է բնույթով լավը, իսկ լավ լինելը առանց ապացույցների, դա երբ տվյալ երևույթի ներկայությունը երբեք չի դարձնի իրավիճակը էթիկական առումով ավելի վատը։ Կանտը ասում էր, որ այն բաները, որոնց ընդունված է համարել լավ՝ ինչպիսին է ինտելեկտը, հաստատակամությունը և հաճույքը կամ բնույթով են լավը կամ առանց ապացույցների։ Օրինակ՝ հաճույքը իրականում չի համարվի լավը, եթե չլինի դրա բնորոշումը, որովհետև երբ մարդիկ հաճույք են ստանում տեսնելով, թե ինչպես է ինչ-որ մեկը տանջվում իրավիճակը դառնում է էթիկապես սխալ։ Կանտը գալիս է այն եզրակացության, որ միայն մի բան է իրապես լավը՝

Aquote1.png«Աշխարհում և անգամ աշխարհի սահմաններից դուրս ոչինչ առանց ապացույցի չի կարող համարվել բարիք, բացի բարի կամքից»:


Գենդեռային Հավասարություն-իրավունքներ

Գենդեռային Հավասարությունը իմ կարծիքով կախված է հնարավորություններից: Իսկ Կանանց և տղամարդկանց հնարավորությությունները վերջերս են հավասարվել, այնել շատ քիչ երկրներում: Եվ ուզում եմ իմ կարծիքը ասել, ոչ թե գենդեռային հավասարության մասին սոցիալական դիրքում, այլ նրանց իրավունքների հավասարության մասին:
Մինչև 1893 ոչ մի երկրում կանայք չունէին ընտրության մասնակցելու իրավունքը: Առաջին երկրը որ թույլ տվել կանանց ընտրության մասնակցությունը Նոր Զելանդիան էր, մինչ Սաուդյան Արաբյիան թուլ տվեց 2011 թվականին. Ամերիկայի Միացյալ Նահանգներում կանայք կարող էին ընտրել 1920 թվականից: Ինչպես տեսնում եք դեռ ոչ բոլոր երկրներում են հավասարություն դրված: Մի ֆիլմ եմ տեսել, որ պատմում էր, թե ինչպես Բրիտանյաում գենդեռային հավասարություն ստեղծվեց, միքիչ կպատմեմ որ ավելի լավ կարծիք կազմեք: 1918թ. Անգլիայում 30-ից բարձր տարիքով կանայք միայն կարող էին քվեարկել: Իսկ տղամարդիկ 21 տարիքից: Այդ ժամանակ կանանց խումբ կար, որոնք կոչվում էին <Suffragettes>:
Suffrage բառը անգլերենից թարգմանվում է քվեարկելու իրավունքը, և հենց դա էլ կանայք ուզում էին:Նրանք պատրաստ էին ամեն տեսակի բռնության, որպեսզի կարողանային քվեարկել: Նրանք կապում էին իրենց շղթաներով ճաղերին, խանգարում էին ժողովները,վնասում էին հանրային սեփականությունները: Նրանց ձերփակալում էին, բայց նրանք շարունաում էին սովամահ լինելով:
Նրանք բանավիճում էիր, որ կանայք կարող են պարտականություն ունենալ հասարակությունում, բայց չեն կարող քվեարկել,  նրանք վիճում էին, թե պարլամենտը օրենքներ էր սահմանում և այդ օրենքները պետք է կանայք հետևէին ապա կանայք նաև պետք է մաս կազմեյին  այդ օրենքների սահմանելուն:Կամ օրինակ եթե կանայք և տղամարդիկ վճարում էին հավասար հարկեր ապա նրանք պետք է ունենան հավասար իրավունքներ: Բայց ինչևէ անգլիաում այդ հարցը դանդաղորեն էր առաջ գնում և չէր ստանում մեծ ուշադրություն: Հարցը մեծ ուշադրություն գրավեց, երբ Էլըլի Դեյվիսոնը իրեն քցեց թագավորի ձիերի տակ և մահանում է: Նրա թաղմանը հազարավոր մարդիկ էին մասնակցել: Ինձ թվում է ամեն մարդ օրենքի դիմաց հավասար է: Եվ կապ չունի քո մշակույթից, ազգից, մաշկի գույնից և գենդեռից, բոլորս ել մարդ ենք ու հավասար: Եվ ինձ թվում է ոչ, թե կանայք քվեարկելու իրավունք ունեն տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար, ունեն քանի որ նրանք նույնպես բնակիչ են այդ երկրի: Եթե նայում ենք սոցիալ դիրքերում ապա արդարությունը հավասարություն չէ:

No comments:

Post a Comment